Armchess.am-ի տեղեկացմամբ 9-ամյա Գոհար Թամրազյանը նվաճել է մինչեւ 12 տարեկանների Շվեյցարիայի շախմատի չեմպիոնուհու կոչումը: Գոհարը 7 հնարավորից վաստակել է 6 միավոր: Նա իր ուժերն է չափել նաեւ տարիքով ավելի մեծՙ մինչեւ 16 տարեկան շախմատիստուհիների մրցաշարում, որտեղ գրավել է մրցանակային 3-րդ տեղը: Նա ընդամենը կես միավոր է զիջել չեմպիոնուհու տիտղոսը նվաճած Լենա Գեորգեսկուին: