Այսօր ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների հավաքականը Հանքավանում հերթական ուսումնամարզական հավաքը կսկսի: Մեկ շաբաթ տեւող հավաքի ընթացքում նախատեսված է 2 խաղ անցկացնել:
Հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հավաքի է հրավիրել 23 ֆուտբոլիստի, որոնցից 6-ը լեգեոնականներ են: Պաշտպաններ Էդգար Բաղումյանն ու Անդրեյ Շահգելդյանը Մոսկվայի «Սպարտակի» սաներ են, Սերոբ Գրիգորյանը Ռուսաստանի Կոնոպլյովի անվան ֆուտբոլի ակադեմիայի սան է: Կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը ներկայացնում է «Զենիթը», իսկ Դավիթ Գիզգիզյանը «Ատրոմիտոսում» է հանդես գալիս: Հարձակման գում կփորձարկվի Ռուսաստանի «Տրեւիս եւ ՎՎԿ» թիմի անդամ Կառլեն Դարչինյանը: