Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. «ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐԻ 25 ՏՈԿՈՍԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է «ՓՅՈՒՆԻԿԻՆ»»

21/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բլոգոսֆերայի եւ սոցիալական ցանցերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ երեկ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեկնաբանել է «Սպորտ-Էքսպրեսի» հրապարակումը Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքների մասին: Նա հաստատել է, որ 50 տոկոսը պատկանում է «Շախտյորին», 25-ական տոկոս էլՙ Դոնեցկի «Մետալուրգին» եւ «Փյունիկին», քանի որ ժամանակին Մխիթարյանը Հայաստանից առանց փոխհատուցման է Դոնեցկ տեղափոխվել: Ռուբեն Հայրապետյանը նաեւ նշել է, որ արդեն մեկ տարի է, ինչ «Փյունիկի» նախագահն իր որդին է:

Հանդիպման ժամանակ ՀՖՖ նախագահը նաեւ նշել է, որ արդեն 18 տարի է, ինչ չի խառնվում մարզիչների որոշումներին: Այս առնչությամբ նա մի դեպք պատմեց. «1994-ին «Փյունիկը» «Նաիրի» մարզադաշտում մրցում էր «Վանի» հետ: «Փյունիկը» պարտվում էր 0-1 հաշվով, երբ 11 մ հարվածի իրավունք ստացավ: Գնդակին մոտենում էր Վարդան Մինասյանը, բայց տրիբունայից Խորեն Հովհաննիսյանին ասացի, որ թող Արսեն Ավետիսյանը հարվածի, քանի որ նա արդեն 39 գոլ էր խփել եւ ցանկանում էի, որ 40-րդը խփեր: Սակայն դարպասապահը որսաց գնդակը: Արսենն ընկճվեց, Մինասյանը նեղվեց: Դրանից հետո ես երդվել եմ, որ չեմ խառնվելու մարզչի որոշումներին»:

Ռուբեն Հայրապետյանն անդրադարձավ նաեւ հավաքականում տիրող մթնոլորտին. «Իրականում խնդիրներ կան: Հավաքականի ֆուտբոլիստները մեկ խաղացողի նկատմամբ վատ են տրամադրված: Անունը չեմ նշի, քանի որ ցանկանում եմ կարգավորել հարցը: Բայց եթե ամեն ինչ շարունակվեց, խոստանում եմ հրապարակել նրա անունը: Իմ կարծիքով, խնդիրը նրա սխալ պահելաձեւն է: Այո, կան 1-2 ֆուտբոլիստներ, որոնք իրենց վատ են պահում, մտածում են, թե մի գլուխ բարձր են մյուսներից: Հիմա իրավունք ունե՞մ միջամտելու, թե՞ թողնեմ, որ իրար մեջ գզվռտվեն: Ո՞վ է ասել, թե հավաքականի բոլոր խաղացողները հասուն մարդիկ են: Նրանց մեծ մասը երեխաներ են:

Իսկ ահա հավաքականի ավագ Ռոման Բերեզովսկին իր լավ պահվածքով շարունակում է զարմացնել: Ռոմանը հիանալի մարդ է, նա ինձ զարմացնում է իր մարդկային որակներով: Նա հավաքականում հանդես կգա այնքան, որքան Աստված նրան առողջություն կպարգեւի»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԺՈԼՏ ՀՈՌՆՅԱԿԸ ՀԵՌԱՑԱՎ «ՄԻԿԱՅԻՑ»

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԺՈԼՏ ՀՈՌՆՅԱԿԸ ՀԵՌԱՑԱՎ «ՄԻԿԱՅԻՑ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական