Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են հեշտությամբ դառնալ ՄոբիԴրամի «Ստանդարտ» հաճախորդՙ հաշված րոպեների ընթացքում: Անհրաժեշտ է պարզապես հավաքել *444# Ձեր բջջային հեռախոսից, ընտրել «Գրանցվել» մենյուն եւ հետեւել հեռախոսի էկրանին հայտնվող հրահանգներին:
Գրանցվելիս անհրաժեշտ կլինի մուտքագրել հաճախորդի անունը, ազգանունը եւ ծննդյան ամսաթիվը (ծննդյան ամսաթիվն անհրաժեշտ է մուտքագրել օր/ամիս/տարի ձեւաչափով: Օրինակՙ եթե բաժանորդը ծնվել է 1979 թվականի հունիսի 30-ին, մուտքագրված ամսաթիվը պետք է ունենա հետեւյալ տեսքըՙ 30061979): Բացի դրանիցՙ հաճախորդը պետք է ստեղծի 6-ից 12 նիշից կազմված գաղտնաբառ: Այն անհրաժեշտ է PIN կոդը մոռանալու կամ կորցնելու պարագայում ՄոբիԴրամի զանգերի կենտրոնի միջոցով կամ մասնաճյուղերում վերականգնելու համար:
Գրանցվելուց հետո հաճախորդը կստանա հաշվի համար (որը, Ձեր բջջային հեռախոսահամարին զուգահեռ, կծառայի որպես ՄոբիԴրամի Ձեր հաշվի նույնականացուցիչ) եւ PIN կոդ, որն անհրաժեշտ է ֆինանսական գործարքներ իրականացնելու համար:
USSD մենյուի միջոցով գրանցված հաճախորդները հնարավորություն ունեն մենյուի «Կարգավորումներ» բաժնում ստացված ժամանակավոր գաղտնաբառի միջոցով իրենց հաշվից օգտվել նաեւ առցանց տարբերակով:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է զանգահարել ՄոբիԴրամի թեժ գիծ` 444 կամ 093297444: