Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է «ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

20/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մ. Խ.

Տարիներով Ազգային ժողովի աշխատանքները լուսաբանողները միշտ հիշում են, որ նստաշրջանի վերջում կառավարությունը (եւ բոլոր կառավարություններն են այդպես վարվել) արտահերթ կարգով նախագծերի խրձեր է լցնում խորհրդարան ու ստիպում արագ-արագ ու առանց խորանալու կարեւորագույն օրենքներ քննարկել: Այս անգամը բացառություն չէ, եւ պատգամավորները հոգնած ու զզված` քննարկում են նախագիծ նախագծի հետեւից:

Նվազագույն աշխատավարձը` 45 հազար դրամ

Երեկ Ազգային ժողովը քննարկում էր «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու օրենսդրական փաթեթը: Ըստ հիմնական զեկուցող, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ` նվազագույն աշխատավարձի չափը այժմ գործող 35 հազար դրամի փոխարեն հուլիսի 1-ից սահմանվում է 45 հազար դրամ: Ընդ որում` Հայաստանում նվազագույն աշխատավարձ է ստանում 160 հազար մարդ: Իսկ ահա 2014-ի հունվարի 1-ից նախատեսված է բարձրացնել պետական հատվածում զբաղված բոլոր աշխատողների աշխատավարձերը:

Կառավարության առաջարկած փոփոխությունը որոշ մեղմում կբերի, իհարկե, ընդհանուր թանկացումների ֆոնին, սակայն ոչ բոլորն էին այդ կարծիքին: Օրինակ` ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը , հիշելով նույն հարցով իր կուսակիցների հեղիանակած նախագծի ավելի համակարգային մոտեցումները, գտնում էր, որ տարվա կեսից անհասկանալի սկզբունքներից ելնելով խաղի կանոնների փոխումը կբերի տնտեսության վրա վատ անդրադարձի եւ գնաճի, ու առաջարկում էր եկող տարվա հունվարի մեկից ամբողջական բարձրացումների անցնել միանգամից. «Վեց ամիս առաջ չգիտեի՞ք, որ բարձրանալու են գազի եւ էլեկտրաէներգիայի գները, չգիտեի՞ք, որ բնականոն գնաճ է տեղի ունենալու, չգիտեի՞ք, որ աղքատության ցուցանիշը մեծանալու է», հարցրեց Ա. Մինասյանը` կառավարության միջանկյալ մոտեցումը սխալ համարելով:

Կառավարությունը մերժել էր ավելի վաղ ՀՅԴ-ականների ներկայացրած նախագիծը, որով նվազագույն աշխատավարձի չափ էր առաջարկվում 75 հազար դրամը:

Մեր վաղվա օրվա հաջողությունը, լույսը, ճառագայթը…

Երեկ Դիլիջանի միջազգային դպրոցին արտոնություններ տալու նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ՀՀԿ-ական, ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը մի հետաքրքրական առաջարկ արեց: Նա ասում էր, որ պետք է այդ նախագծից հանել «Դիլիջան» բառը եւ գրել, թե բոլոր ներդրումների դեպքում սկզբնական հարկերից պետք է ազատել բոլոր արտերկրյա ներդրումները` նկատի առնելով, որ հետագայում շահութահարկից եւ եկամտահարկից ավելի մեծ մուտքեր են լինելու բյուջե. «Մեր վաղվա օրվա հաջողությունը, լույսը, ճառագայթը նման մոտեցման մեջ են», ասաց նա:

Խելագարության կանխավարկածով

«Չի կարելի խելագարության կանխավարկածով առաջնորդվել», ասաց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին, երբ վերջինս Ազգային ժողովում ներկայացնում էր վարչական իրավախախտումների օրենքի մի շարք լրացումները: Ն. Զոհրաբյանը Աբովյան փողոցում իջնելիս իր մեքենայի վթարային ազդանշանը մի քանի վայրկյան է միացնում միայն, ու տեսանկարարահանող սարքը 5 հազար դրամի խախտում է արձանագրում: Զոհրաբյանը այդպիսի խախտման վերաբերյալ 75 ակտ է ստացել: Իրեն էլ շատ է հարկավոր հենց այդ տարածքում իջնել, իսկ ուրիշ հնարավորություն չկա: Նրա կարծիքով` տուգանքները պետք է տրամաբանական եւ օբյեկտիվ լինեն: Դե իսկ Օսիկյանին մնում էր վերստին զգուշացնել արգելված վայրում մեքենա կայանելուց, թեեւ ընդունեց, որ համակարգը կատարելագործման կարիք ունի:

Իսկ ահա ապարանցի պատգամավոր Լյովա Խաչատրյանը արդեն իր գործընկեր, հարակից զեկուցող Կորյուն Նահապետյանին հարցրեց նույն թեմայով, որ մեկանգամյա տուգանքի չափը հաճախ գերազանցում է մարդու աշխատավարձի կամ թոշակի չափը. «Մարդ պետք է վարկ վերցնի՞, որ տուգանքը վճարի», զայրացավ նա:

Կորյուն Նահապետյանն ի պատասխան նշեց, թե հանցագործության կամ վարչական զանցանքի դեպքում տուգանքի չափը ոչ թե աշխատավարձի չափի կամ գույքային դրությամբ է որոշվում, այլՙ հանցագործության վտանգավորության աստիճանով: Մի խոսքով` որտեղից կուզեք` փող գտեք տուգանքները վճարելու:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿՈՊԻՏ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆՈՒՄ.

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆ-ՀԱՊԿ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆ-ՀԱՊԿ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Փաշինյանի՝ Վեհափառին ուղղված գրառումները սղոցում են հանրության նյարդերը։ Օգտատերերը նրա գրառումների տակ զանազան մեկնաբանություններ են թողնում։ Դրանք ներկայացնում ենք էկրանային...

ԿարդալDetails

Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս, ում բարեվարքությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված եւ հաստատված կլինի. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական