Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԸ» ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ՀԱՐԿ ՉՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ

20/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հյուսիսային Իռլանդիայում երկօրյա գագաթաժողովից հետո հրապարակված համատեղ հայտարարության մեջ «Մեծ ութնյակի» երկրները պարտավորվել են պայքարել հանուն հարկային թափանցիկության: Փաստաթղթի 10 սկզբունքներից 7-ը ուղղակիորեն առնչվում են հարկատվությունից խուսափողների դեմ մղվող պայքարին: Միանալով մյուս ղեկավարներինՙ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես հաստատել է «օֆշորային գոտիների դեմ պայքարի ազգային ծրագիր մշակելու» մտադրությունը:

«Մեծ ութնյակի» առաջարկությամբ ընկերությունները պարտավորված կլինեն ներկայացնել «ստույգ տեղեկություններ սեփականատերերի եւ շահառուների վերաբերյալ», իսկ ֆինանսական կարգավորմամբ զբաղվողները պետք է իրականացնեն վերահսկողություն եւ անհրաժեշտության դեպքում ձեռնարկեն պատժամիջոցներ, մանրամասնում է մոսկովյան «Կոմերսանտ» թերթը:

Նույնը վերաբերում է նաեւ զանազան միջնորդական ֆիրմաների վստահյալ անձանց, որոնք պարտավոր են հաշիվ տալ ֆինանսական կարգավորմամբ զբաղվողներին:

Տվյալների փոխանակումը պետք է տարածվի ոչ միայն ֆիզիկական անձանց բաժնեմասային եւ տոկոսային եկամուտների վրա (ինչպես հիմա Եվրոմիությունում է), այլեւ ֆիրմաների շղթաների, թրաստների եւ մյուս կառույցների վրա, որոնք թույլ են տալիս «քողարկել» ոչ միայն եկամուտը, այլեւ բուն ակտիվները:

Հեռավոր ապագայում ֆինանսական շրջանառությունից պետք է անհետանան նաեւ «եկամուտների քողարկմանը նպաստող» ցպահանջ բաժնետոմսերի, ինչպես նաեւ արժեթղթերի անվանական տերերը եւ անվանական տնօրենները:

Սպասվում է, որ մինչեւ տարեվերջ «ութնյակի» երկրները կկարողանան միասնական չափորոշչին համապատասխանեցնել հարկատուներին վերաբերող տեղեկատվության փոխանակման ոլորտի ազգային օրենսդրությունները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՏԱԳԱՂԹ` ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ

Հաջորդ գրառումը

45 ՀԱԶԱՐ ՖՈՒՆՏ ՍՏԵՌԼԻՆԳ ԵՎ 45 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

45 ՀԱԶԱՐ ՖՈՒՆՏ ՍՏԵՌԼԻՆԳ ԵՎ 45 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական