«Անտարես» հրատարակչությունը տեղեկացնում է, որ «Պարտադիր ընթերցանություն» շարքից լույս է տեսել «Կամելիազարդ տիկինը» վեպը:
Այն ֆրանսիացի դրամատուրգ, բանաստեղծ եւ վիպասան Ալեքսանդր Դյումա որդու անունը միանգամից հանրաճանաչ դարձրեց ամբողջ աշխարհում: Փարիզյան կուրտիզանուհի Մարգարիտ Գոթիեի ողբերգական կյանքի պատմությամբՙ Դյումա որդին վեր էր հանում հասարակության քաղքենիական նախապաշարումների պատճառով խորտակվող ճակատագրերի դրաման: