Վաղը Գաֆեսճյան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում կբացվի Հարություն Կալենցի «Գույնը ձեւի մեջ» ցուցահանդեսը: Ցուցադրությունն ընդգրկում է գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքների ընտրանի «Կալենց» թանգարանից եւ անց է կացվում կենտրոնի միջթանգարանային համագործակցության շրջանակներում: