Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԵՎԱՆՆ ԱՐԴԵՆ «ՄԵՌՆՈՂ» ԼԻՃ ՉԷ

19/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Հ.

«Երկու լուր Սեւանա լճից, մեկըՙ լավ, մյուսըՙ վատ»: Հենց այսպես սկսեց հանդիպումը լրագրողների հետ Սեւանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանըՙ հավելելով, որ վատ նորությունը լճում կենսաբազմազանության եւ ձկնային պաշարների կտրուկ անկումն է: Մովսիսյանի գնահատմամբՙ ցուցանիշները մտահոգիչ են: Ձկան էնդեմիկ տեսակիՙ իշխանի կտրուկ նվազման կամ վերացման պատճառը ձվադրման վայրերի պակասն է. այս առումով հանձնաժողովը կառավարությանն առաջարկելու է, որ Սեւան մտնող գետերի վրա կառուցված 8 ՀԷԿ-երն աշխատեն ձվադրմանն օգնող ռեժիմով:

Դա նշանակում է, որ նախ ՀԷԿ-երը պետք է պարտադիր ունենան ձկնթող հարմարանքներ եւ գարնանն ու աշնանն աշխատեն այնպիսի ռեժիմով, որ ձկները կարողանան ձվադրել: Թեպետ էնդեմիկ տեսակների արհեստական վերտադրությունն ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները կարող են որոշակի դրական արդյունք ապահովել, սակայն դա կենսաբազմազանության վերականգնման առումով չի կարող էական խնդիր լուծել:

Միայն ՀԷԿ-երի աշխատանքը չէ, որ պատճառ է դառնում Սեւանում ձկան պաշարների նվազմանը: Որսագողությունը շարունակում է մնալ արդիական խնդիր, եւ այս առնչությամբ Մովսիսյանն առաջարկել է 3 տարով արգելել ձկան արդյունաբերական որսը: Սակայն կառավարությունը մերժել էՙ հիմնավորմամբ, որ կառաջանա կտրուկ սոցիալական լարվածություն: «Ես բերեցի մեկ թիվ, որ Գեղարքունիքի մարզում բնակվում է 260.000 մարդ, իսկ անօրինական ձուկ որսալով, վերամշակելով եւ վաճառելով զբաղվում է 1704 մարդ: Հիմա 1704 մարդը պետք է ախորժակը սանձի եւ հասկանա, որ այդ ձուկը վերականգնվում է իրենց համար: 3 տարի հետո նրանք կարող են 15 անգամ ավելի որս կատարել»:

Բացասական լուրերին զուգահեռՙ հանձնաժողովը Սեւանի հարցում հասել է նաեւ հաջողությունների: Տարիներ շարունակ լիճը համարվում էր մեռնող: Այսօր լճի կարգավիճակը փոխվել է եւ մեռնող վիճակից դարձել է վերակենդանացող: Ամենամեծ ձեռքբերումներից մեկն էլ Սեւանի մակարդակի բարձրացումն է: Այսօր հասել է 1960 թ մակարդակին, եւ ըստ կանխատեսումների, 2013-ի վերջին լճի մակարդակը կկազմի 1900մ 25 սմ նիշ կամ ավելի քան 15 սմ-ով բարձր նախորդ տարվանից:

Ինչպես նախորդ տարի, այս տարի էլ կառավարությունը որոշել է ոռոգման նպատակով Սեւանից բաց թողնել մինչեւ 170 միլիոն խորանարդ մետր ջուր (նախորդ տարի Սեւանից բաց էր թողնվել 317 միլիոն խորանարդ մետր ջուր): Ըստ Մովսիսյանիՙ որքան էլ բարձրացնենք ջրի մակերեսը, կարեւորը ջրի մաքրության ապահովումն է: Սեւանի ջրի լուսաթափանցելիությունը նախկինում 30 մետր է եղել, մինչդեռ այսօր 8-11 մետր է: Այս առնչությամբ Մովսիսյանը կարեւորեց, որ Արարատի ոսկու գործարանը Սոթք չի տեղափոխվելու, բացի դրանից, միջոցառումներ կանՙ ուղղված ափամերձ տարածքների մաքրմանը: Թեպետ այս առումով դրական տեղաշարժ կա, սակայն Վ. Մովսիսյանն արդյունքներից դեռեւս գոհ չէ:

Վ. Մովսիսյանի փոխանցմամբՙ լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրածածկ են լինելու 4717 շենք-շինություններ, որոնց 78 տոկոսը շարժական ենՙ երկաթյա, փայտյա տնակներ: Այսօրվա դրությամբ ապամոնտաժված են 359 շենք-շինություններ. գործընթացը շարունակական է լինելու: Ջրածածկ կլինեն նաեւ 3100 հեկտար անտառ եւ 1192 հեկտար թփուտներ: Այսօրվա դրությամբ մաքրվել է 1152 հեկտար անտառ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ԱԶԳԱՅԻՆ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ՓՈԽԱՐԵՆ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ԿՐԿԻՆ ԿԱՅԱՑԱՎ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԺՈՂՈՎ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԱԶԳԱՅԻՆ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ՓՈԽԱՐԵՆ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ԿՐԿԻՆ ԿԱՅԱՑԱՎ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԺՈՂՈՎ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական