Ֆուտբոլի չեմպիոնների լիգայի խաղարկությանը նախապատրաստվող Գյումրիի «Շիրակը» երեկ Թբիլիսիում հյուրընկալվել էր տեղի «Դինամոյին»: Բավականին հետաքրքրական պայքարում անցած 2 հարեւան երկրների չեմպիոնների մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի` 1:1:
Արդեն 5-րդ րոպեին Իրանից «Շիրակ» վերադարձած Ֆոֆանա Բեկոն մենմենակ հայտնվեց դարպասապահի դիմաց ու բացեց հաշիվը, սակայն մրցավարը խաղից դուրս վիճակ արձանագրեց: 4 րոպե անց խաղային իրադրությունը կրկնվեց ու այս անգամ Բեկոյի հարվածից հետո մրցավարը ցույց տվեց դաշտի կենտրոնը:
Դաշտի տերերը բավականին ջանքեր ներդրեցին պարտությունից խուսափելու համար: Վերջապես 64-րդ րոպեին «Դինամոյին» հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը: Գեորգի Պապավայի հեռահար հարվածից հետո գնդակը հայտնվեց «Շիրակի» դարպասում: