Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԸՆԴԴԵՄ ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ

18/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Հ.

Հայաստանում հողերի 81 տոկոսը անապատացման վտանգի առաջ է: Սա նշանակում է, որ մի քանի տասնամյակ անց կկորցնենք ոչ միայն մեր հողերը, այլեւ ջրերը, աղբյուրները: Տեղեկատվությունը ոչ թե չափազանցություն է, այլՙ ապագայի պատկերում: «Որ երկիրն անապատացման վտանգի առաջ է, փաստում են նաեւ տվյալները: Համաձայն Ազգային վիճակագրական ծառայությանՙ 2007-ին մեր երկիրն ունեցել է 2 մլն 101 հազ. հա գյուղատնտեսական նշանակության հողեր: Մինչդեռ 2011-ին գյուղատնտեսական նշանակության հողերը կրճատվել ենՙ հասնելով 2 մլն 76.000-ի: Այսինքնՙ 20.000 հազ-ից ավելի հողի կորուստ ենք ունեցել»: Մտահոգությունը «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանինն է, ներկայացրած փաստերըՙ նույնպես:

«Այս տարիների ընթացքում ջրի արտադրական հոսքերի պահանջը 7%-ից ավելացել է եւ հասել 13%-ի: Այս պայմաններում կառավարությունը պետք է միջոցներ կիրառի ու փոխի հողի եւ ջրի ռեսուրսների օգտագործման պետական քաղաքականությունը: Մենք պետք է հրաժարվենք գործող ընդերքի մասին օրենքից, որը խրախուսում է սպառողական մոտեցումը, եւ անցում կատարենք պահպանողական մոտեցման», ասաց Ինգա Զառաֆյանըՙ հավելելով, որ կառավարությունը որպես կանխարգելիչ միջոց առաջարկում է ներդրումներ կատարել կեղտաջրերի մաքրման ժամանակակից տեխնոլոգիաներում, Սեւանի մաքրման վերականգնողական աշխատանքներ իրականացնել, պահպանել ջրամբարների սանիտարական կանոնները, սահմանափակել հանքային ջրերի օգտագործումն ու ընդլայնել սանիտարական գոտիները, սակայն դրանով չի կարող հարց լուծվել, քանի որ արտադրությունների եւ հանքերի շահագործմանը զուգահեռ ջրի արդյունաբերական սպառումն է ավելանում: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ, արդյունաբերական թափոնների ավելացմանը զուգահեռ, ավելացել է ջրի աղտոտումը: Բնապահպանի խոսքերովՙ Արարատյան դաշտում շուրջ 30.000 հա գյուղատնտեսական տարածքներ գործածությունից դուրս են եկել, թեեւ նրանց կարգավիճակն անփոփոխ է: «Շահերի բախումներից ելնելովՙ մեր կառավարությունը պետք է ընդունի, որ Հայաստանում անապատացման դեմ պայքարն իրականացվում է միայն կոչերի եւ բարի մաղթանքների մակարդակով, իսկ այդ մակարդակով հարցերը չեն լուծվում»:

Բնապահպանն առաջարկում է օրենսդրության մեջ փոփոխություններ կատարել, որ բնական պաշարներից օգտվողները նույնպես գումար վճարեն: իսկ հավաքված միջոցները կուղղվեն բնապահպանական հավասարակշռության վերականգմանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՉԻՆՉ ՉԻ ԿԱՏԱՐՎՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԿՈՂՈՊՈՒՏ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ «ԱԼՄԱՍՏ» ԿԱՌԱՄԱՏՈՒՅՑՈՒՄ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԿՈՂՈՊՈՒՏ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ «ԱԼՄԱՍՏ» ԿԱՌԱՄԱՏՈՒՅՑՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական