Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՉԻՆՉ ՉԻ ԿԱՏԱՐՎՈՒՄ

18/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԶԼՄ-ները կաշվից դուրս են գալիս` ընթերցողին իրենց մոտիկ պահելու համար. էլ օրումեջ տներում հայտնաբերվող օձեր, էլ դիակի հայտնաբերում` անընդհատ հավելյալ մանրամասների խոստումով, էլ էրոտիկ նյութեր` կեղտոտ սպիտակեղենի քրքրումով, քանզի լրատվամիջոցների հիմնական խաղալիք քաղաքական կյանքը, որպես այդպիսին, ընդհանուր առմամբ մեռած է, առանձնակի լոկալ դրսեւորումները չհաշված: Այդ դրսեւորումները եղանակ չեն ստեղծում`«Ժառանգությունը» քաղաքային ավագանիում իր կեցվածքով է փորձում հետաքրքրութունը վառ պահել իր շուրջը, ՀԱԿ-ում անդամավճարի դրամներն են հետուառաջ անում, ՀՅԴ-ն խորքային քննարկումների դռանն է` վերջին երեք ընտրությունների տեւական վերլուծությունների ու հետեւությունների խնդիր տեսնողներ կան: ԲՀԿ-ն, որ հիմա արդեն չգիտենք` այլընտրա՞նք է, ընդդիմությո՞ւն, թե՞ իշխանություն, աշխատում է առանձնապես չերեւակվել` մոտակա երկու ամիս ամառը նրա դաշնակիցն է հստակեցումները հերթական անգամ հետաձգելու առումով: Վերահսկիչ պալատի 2012 թվկանի բյուջետային միջոցների վերահսկողության հաշվետվությունն էլ չլիներ` ինչի՞ շուրջն էին այդքան բոցավառ ելույթներ ունենալու մեր անթեմա մնացած ընդդիմադիրները:

Փաստորեն ամառն սկսվեց, մինչդեռ քաղաքական դաշտի ընդդիմադիր դերակատարները արդեն աշնանը պետք է վերադառնան կամ նոր գաղափարներով ու նորոգված, կամ խոստովանեն, որ գործընթացներից դուրս են մնում վերջնականապես եւ դաշտը հանձնեն բոլորովին այլ մարդկանց (Նախախորհրդարանի եւ նրա շուրջը տեղի ունեցողն այս բոլորից դուրս դեռեւս չենք դնում): Քանի որ մինչեւ այժմ տեղի ունցածը եւ վերջին երեք մեծ ընտրությունների մեսիջն այն է ընդդիմությանը, որ այս տեսքով եւ այս բովանդակությամբ նա այլեւս հասարակությանը պետք չէ, ու առանց հասարակության` ընդդիմությունը վերածվում է էլիտար ակումբի: Իսկ հասարակությունը ներամփոփվեց իր մեջ, խռովեց, կարելի է ասել: Նրա մի մասը մասնավորապես, քանի որ այդ` դժգոհ մասին տեր կանգնող չեղավ, թեեւ ինքը ձայն տվել եւ այդպիսով տեր էր կանգնել ընդդիմությանը հենց թեկուզ նախագահական ընտրություններին, համենայն դեպս` նրա մի հատվածին, որը չկարողացավ ընդհանրացնել այդ ռեսուրսը:

Ճիշտն ասած` մեծ փոփոխությունների առաջ ողջ քաղաքական դաշտն է կանգնած` ընդդիմություն եւ իշխանություն, քանզի այս տեսքով ոչ իշխանական քաղաքական ուժերն են պետք մեր հանրությանը, ոչ ընդդիմադիրները: Համենայն դեպս` հանրության խռոված մասի կողքին այժմ ձեւավորվում է հանրության բանիմաց եւ ակտիվ մի այլ, նոր ու ավելի համարձակ, քաղաքացիական իրավունքների համար պայքարի ելած շերտ, որը փոփոխությունների նոր պահանջներ է ձեւավորում, մատնացույց անում փոխվող ժամանակների թելադրանքը, իսկ դա շրջանցել չի լինի (Լիցկայի վերաբերյալ հանրության արձագանքն ու Պռոշյանում վերջին օրերին կատարվողը դրա արդյունքը կարելի համարել): Ընդդիմադիրները, ճիշտ է, նոկաուտի մեջ են, բայց որքան էլ տարօրինակ` ընդդիմության վիճակն ավելի լավ է ամառումից առաջ, քան իշխանությանը: Այն պարզ պատճառով, որ իշխանությունը իրացնելուն տրված` իշխանական ուժերը հազիվ թե կարողանան ժամանակ գտնել նորանալու, ժամանակի պահանջին ու հրամայակին ականջալուր լինելու:

Մինչդեռ ընդդիմությունը պարապ է ու այլ անելիք չունի` բացի նրանից, որ պետք է հավաքի իր փշուրները, որոշ ժամանակ լռի եւ ամառն օգտագործելով` մտածի նորանալու մասին: Քանզի մտածել կարող ես` երբ լռում ես, ընդդիմության միավորների համար էլ ամառվա ընձեռած լռելու հնարավորությունը ոսկի է: Իսկ ընդհանրապես` երբ տեւաբար լռեն, կհասկանան` ինչ, ինչից եւ ինչպես խոսեն: Հակառակ դեպքում հարկ կլինի ընդհանրապես լռել:

Բոլոր դեպքերումՙ վերջին երկու-երեք ամիսները ցույց տվեցին, որ ընդդիմության տարբեր միավորները չեն հասնում հասարակության ակտիվ շերտերի հետեւից (գաղափարների առումով), եւ ոչ թե ընդհակառակն է, ինչպես որ պետք է լիներ: Ի՞նչ մեսիջ կտան նրանց հասարակության ակտիվ շերտերը` պատվեր կիջեցնե՞ն, թե՞ հասկանալ կտան, որ առանց նրանց էլ կարող են հանրության առաջ ծագող հարցերը լուծել, առաջին նշանները կերեւան արդեն սեպտեմբերին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ

Հաջորդ գրառումը

ԸՆԴԴԵՄ ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԸՆԴԴԵՄ ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական