Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԲՐԱՀԱՄ ԱԼԻՔՅԱՆ

18/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վախճանվեց մեր ամենատաղանդավոր բանաստեղծներից մեկըՙ Աբրահամ Ալիքյանը : Երեկ հետմիջօրեին Բեյրութի հայահոծ արվարձաններից Բուրջ Համուդի Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվեց հուղարկավորությունը: Մահացել էր հունիսի 15-ին: Թաղվեց նույն թաղամասի հայկական գերեզմանատանը: Վերջին երկու տարիներին ապրում էր տեղի հայկական ծերանոցում, իսկ դրանից առաջՙ 1991 թ.-ից սկսյալ, Լիբանանի Ֆարայա եւ ապա Բիքֆայա ամառանոցային գյուղերում: Դաշնակցական շրջանակների հորդորով Լիբանան էր տեղափոխվել նույն թվականինՙ Մոսկվայից, որտեղ բնակվում եւ որպես դասախոս աշխատում էր Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում, որն ավարտել էր 1954 թ.-ին: 1928 թ.-ին Ալեքսանդրեթի սանջակում (Կիլիկիա) ծնված պոետը, Բեյրութի Համազգայինի ճեմարանն ավարտելուց հետոՙ 1946 թ.-ին ներգաղթել էր Հայաստան, որտեղից հայրենադարձ մի քանի այլ գրողների ճակատագրին չենթարկվելու մտահոգությամբ «ապաստան» էր գտել Խ. Միության մայրաքաղաքում, աչքերից եւ ականջներից հեռու:

Հրատարակել է բանաստեղծությունների եւ պոեմների տասնյակ ժողովածուներ, որոնց թվումՙ «Աչքեր», «Նժար», «Արեւմաղ», «Ֆարայա», «Հեզ իրիկուն» եւ այլ գրքեր: Վերջինը, որը լույս էր տեսել 1995 թ. Բեյրութում, վերահրատարակվեց 2008-ին Երեւանում, խմբագրությամբ Երվանդ Տեր-Խաչատրյանի, որ 2009 թ.-ին ամփոփեց քերթողի հոդվածները, էսսեները, գրախոսություններն ու հարցազրույցներըՙ «Հանդիպակաց ափեր» վերնագրի ներքո, երկուսն էլ տպագրված «Սարգիս Խաչենց. Փրիթինֆո» հրատարակչատանը:

Վտարանդի եւ ինքնավտարանդի գրողը նաեւ հրաշալի թարգմանիչ էր: Բնագրից թարգմանել է ֆրանսիացի տասնյակ բանաստեղծների քերթվածներ, այդ թվում Ազնավուրի շատ երգեր, Անդրե Մորուայի, Ռոժե Մարտեն դյու Գարի, Էրվե Բազենի, Անդրե Ստիլի մի շարք վեպերը:

«Ազգը» պատրաստվում է իր մշակութային հավելվածի առաջիկա համարում էջեր հատկացնել Հայաստանում, նաեւ սփյուռքում, քիչ հայտնի այս մեծ գրողին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՙ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ԱՂԲՅՈՒՐ»

Հաջորդ գրառումը

ԻՐԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՍԿՍԵՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏԻՑ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԻՐԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՍԿՍԵՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏԻՑ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական