Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇՈԳ` ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԵՎ ԴՐՍՈՒՄ

18/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Վերահսկիչ պալատի հաշվետվության աղմկահարույց քննարկումը, որ սկսվել էր Ազգային ժողովի այս նստաշրջանի վերջին քառօրյայում, երեկ շարունակվեց արտահերթ նիստով: Հաշվետվության վերաբերյալ հարակից զեկույցում եւ դրանից հետո պատգամավորների հարցերին պատասխանելով` փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ե՛ւ ընդունեց խախտումները, ե՛ւ դրանց վերաբերյալ կառավարության քայլերի մասին խոսեց, բայց չհամաձայնեց ՎՊ ձեւակերպմանը, թե խախտումները համակարգային բնույթի են, ու բյուջեի միջոցների լայնածավալ փոշիացում է տեղի ունեցել: Անգամ նկատեց, որ գործադիրը միշտ չէ, որ համաձայն է եղել ստուգումների գնահատականներին, ՎՊ-ի հետ քննարկումների ժամանակ հաճախ չեն համաձայնել: Բայց որ ՎՊ-ն 706 մլրդ դրամի ռիսկային ծախսեր է մատնացույց արել իր վերահսկած ոլորտներում, իհարկե մտահոգիչ է, եւ կառավարութթյունը մեկ-մեկ նայել է խնդիրները, դրանց վերաբերյալ հանձնարարականներ տվել, ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ ակտիվ աշխատում են:

Պատգամավորներից Մանվել Բադեյանը հարցի միջոցով հայտնի արեց չհամաձայնելիքը. եթե ստանդարտներ եւ նորմատիվային բազա չկան` կառավարությունն ու ՎՊ-ն միշտ էլ տարբեր լեզուներով են խոսելու, տակն էլ պղտոր ջուր, քանի որ խնդիրն այն է, թե ո՞ր միավորն ես հաշվելու ելակետ վերցնում (նույն` ՎՊ նախագահի բերած օրինակով իսկ, ըստ Բադեյանի, էլեկտրալարը կարող է հարյուր դրամից սկսած արժենալ):

Նիկոլ Փաշինյանը , ինչպես միշտ, անձնավորված տժժոցի կողմնակից էր, եւ ինչպես ՎՊ նախագահին էր հարցրել նրա կառուցած առանձնատան ֆինանսական միջոցների ծագման մասին, փոխվարչապետին էլ հարց ուղղեց «Տոյոտա-Երեւան» ընկերության վերաբերյալ, որի մի մասի սեփականատերը, ըստ Փաշինյանի, փոխվարչապետն է, իսկ կառավարական գնումներով այդ ընկերությունը «ատկատի» հնարավորություն է ստանում: Փոխվարչապետը ժխտեց այդ ընկերության հետ իր կապը:

Իսկ թե կառավարությունը համեմատե՞լ է նախորդ երկու տարիների չարաշահումները, դրանք պակասե՞լ, թե՞ ավելացել են` Արմեն Գեւորգյանին ուղղված ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի այս հարցը դեռ պատասխան չունեցավ` նախորդ հինգշաբթի օրվա քննարկումից հետո վարչապետի հանձնարականները կամփոփեն, այդպիսի տեղեկությունները եւս հրապարակային կդառնան:

Դե իսկ պատգամավորների ելույթները, անկախ ընդդիմադիր եւ իշխանական լինելուց, տաք էին, չնայած շեշտադրումներն էին տարբեր: Սակայն շատերը հիշեցնում էին նախագահ Սարգսյանի հայտնի ելույթը հայտնի խորհրդակցությունում` «ատկատների» դեմ պայքարելու անհրաժեշտության մասին: ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանին անհանգստացնում էր, որ ՎՊ հաշվետվության մեջ խախտումները որակված էին համակարգային եւ ընդհանրական, իսկ փոխվարչապետի կարծիքն ուրիշ էր: Վերջինս դեմ չէր բացահայտումների` քրեաիրավական բնույթի հետեւանքներին, եթե դրանց համար հիմք կա, բայց մեկ դեպքով, ըստ նրա, ամբողջ համակարգը ոչնչացնել չի կարելի: Իսկ բացահայտումների դեպքերն, իհարկե, կառավարության հստակ վերաբերմունքին պետք է արժանանան: Հովհաննես Մարգարյանն առաջարկում էր, որ ՎՊ-ի` գործերը դատախազություն ուղարկելուց հետո դատախազությունը հաղորդում տա դրանց վերաբերյալ:

ՀՀԿ-ից Գագիկ Մինասյանի կարծիքովՙ ՎՊ հաշվետվություն ներկայացնելու ֆորմատով կառավարության հետ արդյունավետ համագործակցություն իրականացնել հնարավոր չէ, ՀԱԿ-ական Գագիկ Ջհանգիրյանը բյուջե «փայ մտնելու» վիճակն հանդուրժել այլեւս անհնար էր դիտում, հակառակ պարագայում` «մենք էլ ենք դառնում այս թալանի հանդուժող ու մասնակից»:

Ըստ Արտաշես Գեղամյանի ` ՀՀԿ-ն վստահ է իր ուժերի վրա եւ բոլոր թերությունների մասին ինքն է ասում: Սամվել Նիկոյանը կարծում էր, որ մասնագիտական գնահատականներից քաղաքական ենթատեքստի անցավ քննարկումը, այդ առումով բավական բացասական էմոցիա մնաց: Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը տարանջատեց` շինարարությունը քաղաքաշինության նախարարությունը չէ, բայց եւ` պատասխանատու են ոլորտի համար: Եվ նշեց, թե խորքային վերլուծություններ չկան «ատկատները» շինոլորտում ծնող պատճառների մասին, խախտումները միայն հետեւանք են` պրոֆեսիոնալների պակասի, թերի վերահսկողության: Եվ բերեց օրինակ, թե ինչպես է մի մարդ ստուգել 150 կազմակերպություն: Նա նշեց վիճակը շտկելու ուղղությամբ արդեն ձեռնարկված միջոցառումների մասին` 550 լիցենզիա է կասեցվել, շինարարության արժեքը հաշվարկող միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել եւ այլն:

Այսօր դեռեւս կարտահայտվեն պատգամավորներից շատերը, եւ թեժության պակաս այս շոգ-կրակին Ազգային ժողովում չի զգացվի` ուղիղ եւ փոխաբերական իմաստներով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԱՎԻԹ ՊԱՌԱՎՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԿԵՍ ՄԻԱՎՈՐԸ ԿՈՐՑՐԵՑ

Հաջորդ գրառումը

«ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՙ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ԱՂԲՅՈՒՐ»

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

«ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՙ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ԱՂԲՅՈՒՐ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական