Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄՙ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԻ

15/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ՉԱՔՐՅԱՆ

Այդ մասին տեղեկացրել էր «Դունիա բուլթենի» կայքէջը: Արտասահմանյան հանրահավաքներից առաջին երկուսըՙ ի պաշտպանություն Թուրքիայի վարչապետ Էրդողանի, կազմակերպվել է երեկ Մակեդոնիայում եւ Բոսնիա-Հերցեգովինայում: Մասնակիցները հանդես են եկել «Պինդ կաց, մի ընկրկիր, Բալկանները քեզ հետ են» կարգախոսով: Այսօր նախատեսվում է նոր հանրահավաքների կազմակերպումը ԱՄՆ-ում, Մալայզիայում, Ինդոնեզիայում, Եմենում եւ Գազայում: Ամերիկյանը կանցկացվի «Վերջ քաոսին» կարգախոսով:

Արտասահմանյան հանրահավաքները որքանո՞վ կնպաստեն Թուրքիայում Թաքսիմ հրապարակի «Գեզի» այգու ցույցերով խաթարված կարգուկանոնի վերականգնմանը, դժվար է ասել: Բայց որ հանրահավաքների է պատրաստվում վարչապետ Էրդողանը, եւ դրանք յուրահատուկ մարտահրավեր են լինելու ինչպես ցուցարարներին, այնպես էլ վերջիններիս քաջալերող արեւմտյան երկրներին ու կառույցներին, ակնհայտ է:

Էրդողանի նախաձեռնած հանրահավաքներից առաջինն այսօր կհրավիրվի Անկարայում: Ենթադրվում է, որ դրան կմասնակցի շուրջ մեկ միլիոն մարդ: Երկրորդը կիրակի օրը կկազմակերպվի Ստամբուլում, իսկ երրորդըՙ չորեքշաբթի Իզմիրում: Այս հանրահավաքները ցուցարարների պարագայում կստանան սաստելու բնույթ, իսկ ցուցարարներին անվերապահ աջակցող արեւմտյան երկրների համար կհանդիսանան Թուրքիայում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության ժողովրդականության վկայություն:

Հիրավի, եթե վարչապետ Էրդողանը հրաժարական տա եւ երկրում նշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա նրա «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը վերստին իշխանության կգա երկրում նորից միանձնյա: Այս իրողությունը գիտակցում են «համաժողովրդական դիմադրություն» կոչված ցույցների կազմակերպիչները, որ կառավարության ամեն մի առաջարկին հակադրվելիս մերժում են նաեւ վաղաժամկետ ընտրությունների գաղափարը, պատճառաբանելով, թե Էրդողանի կուսակցությունը նորից կհաղթի:

Այլ կերպՙ նրանք ոչ թե որեւէ պահանջ ունեն կառավարությունից, այլ չեն հանդուրժում Էրդողանի իսլամամետ կուսակցության իշխանությունը երկրում: Քանի որ մեծ է այդ կուսակցության ժողովրդականությունը, ուստի անկարգությունները գերադասում են ընտրություններից, որ փաստի առջեւ կանգնեցնեն Էրդողանի կառավարությանը: Բայցՙ ապարդյուն:

Վարչապետ Էրդողանը մարտականորեն է տրամադրված ոչ միայն ցուցարարների, այլեւ եվրոպական կառույցների նկատմամբ: Դրա վկայությունը Թուրքիայի վարչապետի նախորդ օրվա ելույթն էր: Նա, նկատի ունենալով Եվրոխորհրդարանի հունիսի 12-ի որոշումը, որտեղ ցուցարարների դեմ ուժի անհամաչափ գործադրման մեղադրանքով դատապարտվել է թուրքական կառավարությունը, ասաց. «Այդ որոշումն անընդունելի է ինձ համար: Նրանք քանի՞ գլխանի են, որ դատապարտեն մեր կառավարությանը: Սա ի՞նչ ամբարտավանություն է: Մի՞թե չգիտեն, որ Թուրքիան Եվրոմիության անդամ չէ, այլՙ անդամակցության բանակցություններ վարող երկիր»:

Նրա օրինակին հետեւել էր արտգործնախարար Դավութօղլուն, իսկ ԵՄ-ի գծով պետնախարար Բաղըշը հայտարարել. «Իրավունքի տարատեսակ է նաեւ զառանցանքի ազատությունը: Թող զառանցեն»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻԱՅՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՁԳՏՈՒՄ ԵՎ ՈՉ ՄԻ ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

1915 Թ. ՀՈՒՆԻՍԻ 15-ԻՆ ԿԱԽԱՂԱՆ ՀԱՆՎԱԾ ՀՆՉԱԿՅԱՆ 20 ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

1915 Թ. ՀՈՒՆԻՍԻ 15-ԻՆ ԿԱԽԱՂԱՆ ՀԱՆՎԱԾ ՀՆՉԱԿՅԱՆ 20 ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական