Երեքշաբթի, Մայիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏ Է ԸՆԿԱԼՈՒՄ ՍԵՆՍԱՑԻՈՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

15/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Որոնք, ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, իրենց մեջ կրում են բացասական տրամադրություններ

Երեկ Երեւանում տեղի ունեցած «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» միջազգային համաժողովում ելույթ ունենալովՙ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ կառավարության ծրագիրը կարող է ունենալ հաջողություն, եթե դրա սկզբունքները, գաղափարախոսությունը նախապես ներկայացվում են հանրությանը, դառնում քննարկման եւ քննադատության առարկա, որից հետո էլ ընդունվում եւ սկսվում են իրականացվել: Խոսելով բաց կառավարման սկզբունքների մասինՙ վարչապետը համոզմունք հայտնեց, որ չի կարող ձեւավորվել քաղաքացիական հասարակություն, եթե կառավարության գործունեությունը չլինի բաց ու թափանցիկ: Դրա համար, երբ իշխանությունը կիրառում է իր ունեցած պարտադրանքի գործիքը, հասարակությունը պետք է վստահ լինի, որ այն ի չարս չի օգտագործվում: Տիգրան Սարգսյանն ավելացրեց, որ իշխանական լծակներըՙ ֆինանսական միջոցների վերաբաշխումը, տնօրինումը եւ տիրապետումը նույնպես պետք է լինեն արդարացի, «ինչը եւս ենթադրում է, որ իշխանությունները մշտապես պետք է գտնվեն հասարակության վերահսկողության տակ»: Վարչապետի համոզմամբՙ քաղաքացիական հասարակության կառուցմանն այլընտրանք գոյություն չունի եւ դրան հասնելու ճանապարհը կառավարության գործունեության թափանցիկությունն է բոլոր մակարդակներում:

Միաժամանակ, հասարակությունը պետք է պատրաստ լինի մեծածավալ տեղեկատվության մեջ զանազանելու ճիշտը ստից, որպեսզի զարգացման ծրագրերը հասնեն իրենց նպատակներին: Սակայն, Տիգրան Սարգսյանի խոսքով, հանրությունը հեշտ է ընկալում սենսացիոն նորությունները, եւ այդպիսի լուրերն էլ հիմնականում իրենց մեջ կրում են բացասական տրամադրություններ: Մամուլը, հեռուստատեսությունը հեղեղված են լինում բացասական տեղեկատվությամբ, եւ ստեղծվում է հուսախաբություն, ապագայի նկատմամբ անվստահություն եւ մշտական դժգոհություն, որը հնարավորություն չի տալիս բարեփոխումները տանելու առաջ: Այս առումով վարչապետը կարեւորեց պատասխանատվությունն ու պրոֆեսիոնալիզմը:

Տիգրան Սարգսյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը մտնում է աշխարհի առաջին հինգ պետությունների շարքը, որոնք պետական բյուջեի ծախսերն ամբողջությամբ դարձրել են թափանցիկ: Օն-լայն ռեժիմով կարելի է հետեւել, թե ՀՀ պետական բյուջեն ինչ ծախսեր է կատարել: «Այս երկու տարիների ընթացքում, երբ այս համակարգը ներդրվել է, ընդամենը մեկ դեպք է եղել, որ ԶԼՄ-ներն անդրադարձել են պետական գնումներին եւ կասկած հայտնելՙ արդյոք այս գործարքն արդարացվա՞ծ էր: Այն պարագայում, երբ ԶԼՄ-ներից մենք տեղեկատվություն ենք ստանում, թե պետական միջոցները փոշիացվել են, վատնվել են եւ այլն: Դրա ապացուցողական մասը, ցավոք սրտի, բացակայում է: Այս աշխատանքը ենթադրում է պրոֆեսիոնալիզմ, այն ԶԼՄ-ները, որոնք իրենց առջեւ նպատակ են դրել զբաղվել հետաքննությամբ, բացահայտել իշխանությունների չարաշահումները, պետք է ունենան նաեւ գիտելիքներ եւ հնարավորությունՙ վերլուծելու այդ տեղեկատվությունը, որպեսզի ապատեղեկատվություն չտարածվի», ասաց վարչապետը: Նա նաեւ կարեւորեց պատասխանատվությունը ոչ ստույգ տեղեկատվության դեպքում, նշելով, որ պետք է լինել հետեւողական, պատասխանատվության կանչել այն մարդկանց, ովքեր թույլ են տալիս այդպիսի ապատեղեկատվություն: «Սա էլ նուրբ խնդիր է, որին մենք դեռեւս պատրաստ չենք, որովհետեւ, այս առումով, ցանկացած գործողություն դիտարկվում է որպես ճնշում ընդդիմախոսի նկատմամբ, այլ ոչ թե օբյեկտիվ եւ հասկանալի ձգտումՙ հասնելու ճշմարտությանը», ասաց վարչապետը:

Չի բացառվում Հայաստանի մասնակցությունը «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» ծրագրին

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը իր ելույթում նշեց, որ Հայաստանի կառավարությունը սերտորեն համագործակցում է «Բաց կառավարման գործընկերության» շրջանակում, եւ իրենք հավատացած են, որ բաց հասարակությունը եւ տնտեսությունը հնարավորություն կտան երկրներին ծաղկում ապրելու, լինելու առավել բարեկեցիկ, անվտանգ եւ խաղաղ: «Բաց կառավարման գործընկերության» գործողությունների ծրագրով առաջընթացը կարեւոր է Հայաստանի համար, ինչն, ըստ դեսպանի, կօգնի, որ Հայաստանը բարելավի իր ցուցանիշները, որոնք դիտարկվում են «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի կողմից»: Ջոն Հեֆերնը հիշեցրեց, որ Հայաստանը նախկինում եղել է «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» ծրագրի շահառու, եւ այս աշխատանքը կարող է օգնել, որ մեր երկիրը նորից մասնակցի կորպորացիայի ծրագրերին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԱՌԼՍԵՆԻՆ ՀԱՆՁՆՎԵՑ «ՕՍԿԱՐԸ»

Հաջորդ գրառումը

ՕԲԱՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵՑ ԶԻՆԵԼ ՍԻՐԻԱՑԻ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

ԿԱՅԱՑԱՎ A 350 ՕԴԱՆԱՎԻ ԱՌԱՋԻՆ ԹՌԻՉՔԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026

Մայիսի 8-ին Երևանում կայացավ հայկական տեխնոլոգիական ոլորտի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Zeyro»-ի պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, արհեստական բանականությամբ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական