Բուլղարիայում անցկացվող շախմատի «Զոլոտիե պեսկի» մրցաշարի հաղթական մեկնարկից հետո հայ շախմատիստների եռյակն անհաջող հանդես եկավ 2-րդ տուրում: Տիգրան Պետրոսյանը պարտվեց ՖԻԴԵ-ի վարպետ Մամալ Անուրագին, իսկ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը զիջեց ռուսաստանցի Դավիթ Պառավյանին: Վերջինս 2 միավորով 35 շախմատիստների հետ գլխավորեց աղյուսակը: Ավետիք Գրիգորյանը ոչ-ոքի խաղալով Իվերի Չիխլաձեի հետ, 1,5 միավորով ընթանում է 37-րդ տեղում: