Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՈՆԹԵ. ԶԻՆՎՈՐԸ ԶԻՆՎՈՐ Է, ԵՐԲ ՈՒՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

13/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

…Քելբաջարի գրավումից հետո տղաները պարգեւատրվում են 3000-ական ռուբլիով: Այդ օրը դիրքում գտնվող տղաներից մեկը, մի եղնիկ նկատելով, կրակում է ու վրիպում: Լուրը հասնում է Մոնթեին: Իր մոտ կանչելով ձախողակ «որսորդին»ՙ ասում է.

– Լսած եմ, պետական փամփուշտով որս ըրած ես, քեզ ո՞վ է իրավունք տվել:

– Հրամանատար, Քելբաջարից այնքան փամփուշտ, զինամթերք ենք վերցրել, որ մի կրակոցն ի՞նչ է:

– Զինվորը զինվոր է, երբ ունի պետական մտածողություն: Այդ փամփուշտները հայրենիքի պաշտպանության համար են: Որպես պատիժ քո ստացած 3000 ռուբլուն կավելացնես եւս 2000 եւ կմուծես որպես տուգանք:

Այս ու նման պատմություններ զորամասերում հաճախ կլսեք: Մոնթեի հետ կապված ամեն ինչՙ խոսք, արտահայտություն ու դրվագներ, 20 տարի անց էլ հետաքրքրում է զինվորներին ու սպաներին: Մոնթեի հանդեպ առանձնահատուկ սեր ու վերաբերմունք կա բոլոր զորամասերում: Զորամասերի պատերին, ի թիվս այլ հերոսների, նրա նկարներն ու թեւավոր խոսքերն են: Այս լուսանկարը ( տես շարունակության մեջ ) արվել է նախորդ տարի ԼՂՀ Մարտունի 2-րդ զորամասում: Զորամասը պատերազմի տարիներին հիմնադրել է Մոնթե Մելքոնյանն, ու այստեղ այսօր էլ շարժվում են ավոյական մտածելակերպով ու համոզմունքներով: Մարտունի 2-ում Ավոյի հանդեպ առանձնահատուկ սեր ու հարգանք կա: «Իսկ դուք գիտե՞ք, որ այս զորամասը Մոնթե Մելքոնյանն է հիմնադրել», զորամասի յուրաքանչյուր երկրորդ զինվոր քեզ նույն հարցը կտա ու կասի, որ զինվորների ամենասիրելի գրքերից է «Ավոն»:

Շարքային Արման Սահակյանը մինչ բանակ գալը Մոնթեի մասին շատ բան չգիտեր: Գիտեր, որ սփյուռքահայ է ու պատերազմի ժամանակ է զոհվել: «Մի անգամ դասախոսություն էին կազմակերպել ու պատմում էին Մոնթեի մասին, մեր հրամանատարներից մի քանիսը պատմեցին կռիվների ժամանակ Մոնթեի մասին, իր պատմությունների, ընտանիքի, թե ոնց էր Մոնթեն կռվի դաշտում, ինչ խիստ, բայց լավ հրամանատար էր:

Դե, տղերքից շատերը չգիտեին Մոնթեի մասին, մենակ լսել էինք: Հաջորդ օրը որոշեցիՙ գնամ զորամասի ակումբում գտնվող գրադարանն ու Մոնթեի մասին գիրք վերցնեմ, կարդամ: Գնացի ու պարզվեցՙ գնդից մի 10-15 տղա առավոտյան գնացել էին, որ Մոնթեի գիրքը կարդային: Մինչեւ էդ գիրքն ինձ հասավ, մի երկու ամիս անցավ», ծիծաղելով պատմում է Արմանն ու շեշտում, որ գրքում հատկապես հավանեց Մոնթեի թեւավոր խոսքերը:

«Եթե մենք կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը», արտասանեց Արմանըՙ հավելելով, որ դիրքեր բարձրանալիս հաճախ է այս խոսքը հիշում:

Արցախյան ազատամարտը Մոնթեին հայրենիք վերադարձրեց: Սկզբնական շրջանում նրա գալն այնքան էլ ջերմ չընդունվեց: Նրա նկատմամբ հույս ու հավատ չկար, ամերիկահայ Մոնթեի բնավորության շատ գծեր անսովոր էին հայ իրականության համար, հրամանատարներն ու ազատամարտիկները չէին հասկանում նրան, սակայն ժամանակն ամեն ինչ իր տեղր դրեց, ու մի քանի դժվարագույն մարտերից հետո Մոնթեի ցուցաբերած խիզախությունն ապացուցեց, որ երիտասարդն իսկական զինվորական ու արժանի հայորդի է: Մոնթեի համարձակության մասին շատերն էին զարմանքով խոսում: Ազատամարտիկներից շատերին ապշեցրել էր, որ Մոնթեն, ապրելով հայրենիքից հեռու, այդքան սիրում էր իր երկիրն ու այդչափ հրաշալի տիրապետում պատմությանը: 1992-ի հունվարին Մոնթեին հանձնարարվում է Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունը: Օմարի լեռնանցքի նկաճումը նրա ղեկավարած ամենապատասխանատու եւ փայլուն գործողություններից էր:

Դեռեւս կենդանության օրոք Մոնթեն լեգենդար հերոս էր: Նրա խիզախությանն ու հայրենասիրությանը զուգահեռՙ մեծ դեր խաղաց նաեւ մեծ հավատըՙ իր զինվորների ու ժողովրդի հանդեպ:

1993-ի հունիսի 12-ին, Աղդամի կրակակետերի ոչնչացման լայնածավալ գործողություններից հետո Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար Մոնթե Մելքոնյանն իջնում է հրամանատարական բարձունքիցՙ անձամբ ստուգելու իրավիճակն ու դիրքավորելու իր մարտիկներին: Աղդամի մերձակա Մարգիլի գյուղի ծայրին անսպասելիորեն հանդիպում է հակառակորդի ԲՄՊ-1 զրահամեքենայինՙ լի զինվորներով: Մեքենայից իջնելովՙ Մոնթեն դիրքավորվում եւ կրակահերթ է բացում: Անհավասար մարտում զրահամեքենայից արձակած հրթիռի բեկորից Մոնթեի սրտի զարկը կանգ է առնում:

Երախտապարտ արցախցին պատերազմի ավարտից հետո, ի հիշատակ Մոնթեի, Մարտունի շրջկենտրոնը կոչել է Մոնթեաբերդ, իսկ կենտրոնում կանգնեցված է նրա հուշարձան-կիսանդրին: Մոնթեն Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների ազգային հերոս է, պարգեւատրվել է «Հայրենիք», «Ոսկե արծիվ» եւ ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններով: Նրա անունն են կրում ՀՀ ռազմական քոլեջը, Երեւանում եւ Ղարաբաղում բազմաթիվ դպրոցներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՊԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ «ՄԻԱՍԵՌԱԿԱՆ ԼՈԲԲԻԻ» ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՏԻԿԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական