Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՇԵՄԻՆ ՀՍՏԱԿԵՑՆԵՆՔ ՄԵՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ

12/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Հայերի ցեղասպանության հարյուրամյակը սարերի հետեւում չէ. մինչդեռ մենք դեռ պատրաստ չենք համաշխարհային մակարդակով կազմակերպելու եւ հիշատակելու: Ավելին, չենք էլ պատկերացնում, թե ինչ արդյունքներ կարող ենք ակնկալել:

Այն փաստը, որ աշխարհով մեկ ցիրուցան եղած հայերը անկարող են միանալ իրար եւ մեկ համախմբված ուժ ներկայացնել, ցեղասպանությունը կազմակերպողների կանխատեսած հետեւանքն է: Մեկուկես միլիոն հայեր բնաջնջվեցին իրենց բնօրրանում: Նրանք զրկվեցին հետագայում որպես պահանջատեր հանդես գալուց: Նույն իրավունքից զրկվեցին նաեւ նրանց զավակները, որ այդպես էլ լույս աշխարհ չեկան:

Թալեաթ փաշան հպարտանում էր, որ ըստ իր ծրագրի միայն մեկ հայ էր որպես թանգարանային նմուշ ողջ մնալու: Թուրքերի գործադրած պրիմիտիվ մեթոդները անշուշտ չունեին 30 տարի անց գերմանացիների գործադրած այլանդակ միջոցների ճշգրտությունն ու կատարելությունը: Այդ պատճառով էլ հայերը կարողացան շատանալ թանգարաններից դուրսՙ այլ վայրերում եւ հետապնդել օսմանյան իշխանավորներին ու նրանց հետնորդներին, որոնք վայելում էին իրենց խոշորագույն ոճրագործության պտուղները:

Մեկ ամբողջ դար անց, բոլոր տեսակի կորուստներից եւ ձուլումներից հետո, Եղեռնից մազապուրծ ելածները եւ նրանց երիտասարդ սերունդները այժմ Թուրքիային են ներկայացնում իրենց պահանջները: Նրանք իրենց ձայնն են միացնում դաժանորեն լռեցված մեր զոհերի ձայներին:

Սակայն, հարյուրամյակի վերաբերյալ քննարկումների ու մշակված ծրագրերի մեծ մասն առայժմ կենտրոնացած է հիշատակությունների եւ հանդիսավոր արարողությունների վրա, որոնք լավագույն դեպքում միտված են ցեղասպանության միջազգային ճանաչմանը:

Մեզանից ոմանք հավատացած են, որ հայերի ցեղասպանության ճանաչման խնդիրը ամբողջապես լուծված է, եւ մենք պետք է մեր ջանքերն այսուհետեւ կենտրոնացնենք պահանջատիրության եւ հատուցումների վրա: Այս մարդկանց մեջ ամենացայտունը մեզ ծանոթ սյունակագիր, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանն է: Բայց հարցն այն է, թե մենք ինչպե՞ս ենք սահմանում կամ բնորոշում ճանաչումը: Հիշատակի օրվա առթիվ նախագահ Ռոնալդ Ռեյգանի արտասանած խոսքերն, օրինակ, ցեղասպանության ճանաչման իրավական սահմանումը չեն ապահովում: Ոչ էլ ՄԱԿ-ի բանագնացի զեկույցում արտահայտված անուղղակի ակնարկն այդ մասին: Մինչեւ ՄԱԿ-ը պաշտոնական բանաձեւ չընդունի, մենք միշտ խնդիր ենք ունենալու ցեղասպանությունը Թուրքիային ճանաչել տալու գործում:

Դա, իհարկե, արդարության մեր պահանջի մեկ բաղկացուցիչ մասն է լինելու: Հաջորդ քայլը արդարության պահանջի հստակ ու ճշգրիտ ձեւակերպումն է: Ի՞նչ է արդարությունը մեր զոհերի համար: Այդ հարցում մենքՙ հայերս անգամ ունենք տարբեր մոտեցումներ: Նախ մենք չպետք է թողնենք, որ օտարները մեզ համար բնորոշեն «արդարություն» եզրը: Նրանցից մեծ մասը խորհուրդ է տալու ներել եւ մոռանալ, չնայած առայժմ ոչ ոք մեզանից ներում չի խնդրել: Նույնիսկ օտարացած հայերն են մտնում այս խմբի մեջ:

Որոշ հայերի համար Թուրքիայի սոսկ ներողություն խնդրելը բավական է: Ուրիշներ ներողությունից հետո նաեւ հատուցում են պահանջում: Այս հանգամանքն է, որ ամենից շատ վախեցնում է ժամանակակից Թուրքիայի առաջնորդներին, եւ նրանք դրա համար են խուսափում ցեղասպանությունը ընդունելուց:

CNN-Turk-ի հանգուցյալ լրագրող Ալի Բիրանդի հետ հարցազրույցում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի արտահայտած մի միտքը ժամանակին սխալ մեկնաբանվեց քաղաքական շրջանակներում եւ ավարտվեց նրանով, որ Քոչարյանին մեղադրեցին հողային պահանջներից հրաժարվելու մեջ: Մինչդեռ իրականում նրա ասածն այն էր, որ անհրաժեշտ է փուլային լուծում տալ հարցին եւ մեկ խնդիրը չլուծած մյուսին չգնալ: Ճանաչումը մեկ խնդիր է, հատուցումըՙ մեկ այլ: Եվ յուրաքանչյուրն ունի իր իրավական պարամետրերը:

Ի դեպ, հատուցման վերաբերյալ էլ մեծ թվով անհատ գիտնականների եւ գիտական խմբավորումների մոտեցումներն ու պատկերացումներն են խիստ տարբեր միմյանցից: Ոմանք հավատացած են, որ բավարարված կլինեն, եթե Թուրքիան համաձայնի Ստամբուլի պատրիարքարանին վերադարձնել բոլոր հայկական առգրավված եկեղեցիներն ու վանքերը (չնայած պատրիարքարանից ծխական մի քահանա, արտահայտվելով իր տիրոջ անունից, նշել է, որ պատրիարքարանը այդքան նյութական հնարավորություններ չունի, որ հոգ տանի այդ բոլոր ունեցվածքներին):

Ուրիշներ տարածքային պահանջներ են ներկայացնում, որն իր հերթին բաց է անում Պանդորայի տուփը, որովհետեւ մարդկանց տարբեր խմբավորումներ այդ տարածքների չափերի մասին ունեն տարբեր կարծիքներ եւ պատկերացումներ:

Վիլսոնյան Հայաստանը, որը ներկա Հայաստանի տարածքի մոտ երեք անգամն է զբաղեցնում, լավ օրինակ կարող է ծառայել: Սեւրի դաշնագրին նախորդող բանակցություններում Մ. Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնին խնդրեցին գծել Հայաստանի ապագա քարտեզը: Նա փորձեց այնպիսի տարածք ընտրել, որ տնտեսապես մրցունակ լիներ: Հայրենակցական շատ կազմակերպություններ այդ ընթացքում խնդրում էին նրան իրենց ծննդավայրն էլ ընդգրկել քարտեզում: Վիլսոնը Տրապիզոնի նավահանգիստն էլ ընդգրկեց որպես Հայաստանի համար ելք դեպի աշխարհի ծովային ճանապարհները, չնայած Տրապիզոնը մինչ այդ Հայաստանի պատմական քարտեզներում երբեք տեղ չէր գտել:

Քանի որ Կիլիկիան դուրս էր մնացել վիլսոնյան քարտեզից, հուսահատությունից դրդված մի վերջին ջանք գործադրվեց, որ աշխարհը կանգնի փաստի առաջ (fait accompli): Սեւրի դաշնագրի ստորագրումից (1920 թ. օգոստոսի 10) վեց օր առաջ հայ-ասորական մի պատվիրակություն Կիլիկիայում փորձեց ստեղծել հայկական ինքնավար մի պետություն Միհրան Տամատյանի ղեկավարության ներքո:

Թուրքիան հսկայական ռեսուրսներով օժտված հզոր տերություն է, եւ նրա ղեկավարները ուշադիր եւ շատ մանրազնին ուսումնասիրել են հայկական հարցը, որովհետեւ դա նրանց մշտական քաղաքական օրակարգի մաս է կազմում, եւ դրանով պետք է զբաղվեն ընդմիշտ: Նրանք լավ գիտակցում են այն տարաձայնությունները, որոնք գոյություն ունեն հայկական շրջանակներում, եւ գիտենՙ ինչպես շփոթ եւ քաոս ստեղծելՙ հանկարծակի կատարելով մի խիզախ քայլ:

Եթե Թուրքիան որոշի զբաղվել հայկական հարցով, ի՞նչ միասնական դիրքերում ենք գտնվելու մենք:

Վերջին շրջանի մեր պատմության մեջ մենք նախադեպ ունենք, երբ հայերս համագործակցեցինք միմյանց հետ: Դա 1977-ին էր, երբ ԱՍԱԼԱ-ն իր ահաբեկչական արշավն էր սկսել գործի դնելՙ ընդդեմ թուրք դիվանագետների:

Ահաբեկչության կողմ կամ դեմ լինելն այս դեպքում կարեւոր չէ, որովհետեւ այդ արշավի հետեւանքում այդ ժամանակվա Թուրքիայի արտգործնախարար Իհսան Սաբրի Չաղլայանգիլը ստիպված եղավ գաղտնի հանդիպում կազմակերպել Շվեյցարիայում հայկական կուսակցությունների (ՀՅԴ, Հնչակյան եւ Ռամկավար) առաջնորդների հետ: Մեր քաղաքական կուսակցությունների առաջնորդները օրինակելի միասնականություն պահպանեցինՙ որդեգրելով մի ընդհանուր գործելակերպ: Բայց հենց թուրքական կառավարությունը պարզեց, որ թշնամանքի դադարեցումը քաղաքական կուսակցությունների հնարավորություններից դուրս է, անմիջապես հրաժարվեց հետագա հանդիպումներից:

Եթե Թուրքիան այսօր փորձի, ինչ-ինչ դրդապատճառներով, վերականգնել այդ հանդիպումները, պատրա՞ստ ենք արդյոք ընդառաջ գնալ նման հավանականությանը: Կարծում եմՙ շատ քիչ կոնկրետ առաջարկներ կամ ծրագրեր ունենք առաջարկելու նման պարագայում: «Արմինյն Ուիքլի» շաբաթաթերթի 2013 թվի հունիսի 1-ի համարում տպագրված Ավետիս Հաճյանի հոդվածը («Փոխհատուցման շուրջը Թուրքիայի հետ բանակցություններում առաջարկվող ծրագիրՙ Սփյուռքի ներկայացուցիչների համար» խորագրով) դրանցից մեկն է:

Հեղինակը առաջարկում է ներկայացուցչական մի խումբ ստեղծել Թուրքիայի հետ բանակցելու համար: Ներկայացուցչական այդ խումբը սփյուռքահայերի կողմից ընտրված երկպալատ գլխավոր ասամբլեան է լինելու, եւ հաշվի առնելով, որ դժվար է տարբեր երկրներից մեկ հարկի տակ հավաքել թեկնածուներ առաջադրողներին, նա խորհուրդ է տալիս օգտվել վիրտուալ համակարգիցՙ օն-լայն քվեարկությունից, չնայած դա էլ իր հերթին կարող է բարդություններ առաջ բերել: Բայց կարեւոր առաջարկներից մեկն այն է, որ այդ ասամբլեան պետք է գլխավորի Հայաստանի կառավարությունը: Դա վերացնելու է մրցակցությունը սփյուռքահայ խմբավորումների միջեւ եւ, որ ավելի կարեւոր է, օրինականություն է պարգեւելու ասամբլեային:

Եթե մենք իրոք ցանկանում ենք ցեղասպանության հարյուրամյակը վերածել պատմական նշանակալի, շրջադարձային մի իրադարձության, ապա մենք պարտավոր ենք մտածել նման կոնկրետ, որոշակի առաջարկի մասին: Իհարկե, ասամբլեայի ստեղծումից հետո պետք է նաեւ հստակեցնենք մեր պահանջները: Պատմաբաններ եւ միջազգային իրավունքի հեղինակավոր գիտնականներ պետք է մասնակցեն այդ պահանջների ձեւակերպմանը: Դա չի կարելի թողնել սիրողական մակարդակի քաղաքագետներին:

Հարյուրամյակը մենք պետք է վերածենք ջրբաժան գծի, որտեղ հայերս, անցնելով հիշատակությունների փուլը, կանգնենք ամուր քաղաքական միասնական հիմքերի վրա, դառնալով մարտնչող մի բռունցք: Դա, իհարկե, մեզանից պահանջում է առավել սթափ մտածողությունՙ զերծ ամեն տեսակի զգացմունքային գործողություններից ու հակազդեցություններից: Ճիշտ է, մենք չենք կարող անտեսել թուրքական բռնարարքների հետեւանքում մեզանում կազմավորված թշնամանքի եւ անվստահության ոգին: Ոչ ոք իրավունք չունի մեզՙ հայերիս քարոզելու, որ ատելություն չդրսեւորենք մեր ջարդարարների հանդեպ: Դա մարդկային չէ, ոչ էլ աստվածային: Երբ մեր հանճարեղ բանաստեղծ Ավետիք Իսահակյանին հիշեցրել են Քրիստոսի խորհուրդը երեսդ ապտակողի վերաբերյալ, նա անվեհեր պատասխանել է. «Երբ Քրիստոս տվեց այդ խորհուրդը, թուրքերը գոյություն չունեին»:

Մենք հարյուրամյակը պետք է դիմավորենք մեր վերապրումը հաստատող գեղարվեստական ամենատարբեր միջոցառումներով, քաղաքական հավաքներով, բայց առաջին հերթին մեկ, միասնական քաղաքական դիրքորոշումով:

Թարգմ. Հ. Ծ., Դետրոյթ, ԱՄՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԱՓՆԻՆԵՐԻ ՎՐԱ ՆՆՋԱԾՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական