Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԽՈՍՔԸ ԿԱՐՈՂ Է ԿՅԱՆՔ ԱՐԺԵՆԱԼ, ԿԱՄ ԶԵՆՔԻ ՄԵՋ ԴՐՎԱԾ ՓԱՄՓՈՒՇՏԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է ՄԻԱՅՆ ԹՇՆԱՄՈՒ ՀԱՄԱՐ

11/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Նոյեմբերյան, Տավուշի մարզ

«Շարքային Խլղաթյան, հյուր ունես», դիմեց զորամասի սպան զինվորին: Զինվորը, որ իր ծառայությունն էր կատարում, նախ շփոթվեց, հետո զարմացավ: Հյուրի չէր սպասում, հարազատներից չէին զգուշացրել, որ այցելելու են զորամաս: Ներս մտնող լրագրողի դեմքն էլ անծանոթ թվաց, ու զարմանքը կրկնապատկվեց: Շարքային Արման Խլղաթյանի մայրը, տեղեկանալով, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի խումբ լրագրողների հետ գնում է Նոյեմբերյանի զորամաս, ծանոթների միջոցով խնդրել էր, որ որդուն լուսանկարեինք եւ նկարներն ուղարկեինք իրեն, որ գոնե այդպես զինվոր որդու կարոտը կարողանար առնել: Մեր այս բացատրությունն ավելի շփոթեցրեց զինվորին: Հուզվեց ու աչքերը լցվեցին: Ուզո՞ւմ ես մամայիդ հետ զրուցել, հարցրեցի` առաջարկելով հեռախոսս: «Չէ, մերսի, համարյա ամեն օր զրուցում ենք, սպաներից հեռախոսը վերցնում խոսում ենք»: Կարճ զրույցից հետո սկսեցի նրան լուսանկարել: Յուրաքանչյուր կադրից հետո Արմանը կրկնում էր. «Փաստորեն իմ մաման ձեզ խնդրել է, որ գաք ինձ նկարեք, հա՞»:

Արման Խլղաթյանը քանդակագործ է: Նա ու եւս երկու նկարիչ տղաներ օրվա մեծ մասն անցկացնում են զորամասի ակումբում: Ներկեր, վրձիններ, մատիտներ, գիպս ու ջրաներկՙ տղաների տրամադրության տակ են: Արմանն ու երկու ընկերները կարողանում են զորամասի փոքրիկ անկյունը լցնել ջերմությամբ, գույներով ու երեւակայությամբ: Սեղանին Արմանի հպարտությունն է` Անդրանիկի կիսանդրին. մենակ է քանդակել, աշխատանքը բարդ էր, մի քանի ամիս տանջվել է, սակայն արդյունքը սպասել չի տվել. կիսանդրին մասնակցել է մրցույթի եւ արժանացել մրցանակի: Սա Արմանի միակ ձեռքբերումը չէ բանակից: Ծառայության ընթացքում գտել է իսկական ընկերների. համոզված է` ընկերությունը ծառայության ավարտից հետո էլ կշարունակվի: Նորակոչիկներին խորհուրդ է տալիս` զորամաս մտնելուց մոռանալ այն բոլոր հասկացություններն ու վարվելակերպը, որ քաղաքացիական կյանքում «հարգված կամ ընդունված են»:

Արմանը ծառայում է Նոյեմբերյանի այն նույն զորամասում, որտեղ մեկ ամիս առաջ դժբախտություն էր գրանցվել: Ծառայակցի կողմից սպանվել էր ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանը, մյուս զինվորը հրազենային վնասվածքով դեռ հիվանդանոցում է: Արմանը Լյուքսին ճանաչել է, շփվել են, զրուցել: Իր խոսքերով` երկու տղաներն էլ շատ լավն էին, շփվող, լավ մարդիկ, վատ վարքով աչքի չեն ընկել: «Ուղղակի պահի տակ տաքացել են, ու էդպիսի բան է եղել», ասում է Արմանն ու հայացքը փախցնում: Ընկերոջ մահվան մասին խոսել չեն ցանկանում: Պատմում են, որ դեպքից հետո զորամասում մի տեսակ լռություն էր, աշխուժությունն էր կորել:

«Մենք որ լսում էինք, որ ուրիշ զորամասերում նման բաներ են լինում` վատ էինք զգում, որովհետեւ իրենք էլ մեզ նման տղաներ են, բայց, որ մեր զորամասում նման բան եղավ, արդեն ուրիշ ձեւով ապրեցինք, մեր ընկերն էր, զինծառայող, ու ինքն էլ մեզ նման ուզում էր շուտ ծառայեր ու գնար տուն, հասներ իր ընտանիքին, իր ծնողներին, բայց զորամասից իր դագաղը հանեցին: Էդ շատ վատ էր, եսիմ, ոչ մեկը չի ուզում, որ նման բան լինի, ուղղակի պահ էր, տաքացան, ու բան եղավ», ասում է շարքային զինծառայող Արթուրը :

Զորամասի վերջում կանաչ գույնի երկաթյա ծխարան կա: Դեպքը հենց այդ ծխարանում է տեղի ունեցել: «Հանգստացող հերթափոխը եղել է ծխարանում. պահակային ծառայության կանոնագիրն են կարդացել եւ զրուցել: Մուտքի դռան մոտ կանգնած ժամապահը ժամ է հարցրել Լյուքս Ստեփանյանին եւ եւս երեք պահակայիններին, վերջիններս ժամ չեն ունեցել ու չեն պատասխանել: Այնուհետեւ մահացած զինվորի եւ ժամապահի միջեւ խոսակցություն է եղել, ու հնչել է կրակոցը: Արձակվել է մեկ գնդակ` ծխարանի ուղղությամբ, ըստ նախնական ենթադրությունների եւ քննչական ծառայության ներկայացրած նյութերիՙ գնդակը դիպել է սկզբից վիրավորին, այնուհետեւ պատից անդրադարձել է Լյուքս Ստեփանյանին», ներկայացնում է զորամասի հրամանատար Վահագն Ասատրյանը : Նրա խոսքերով` կրակոցը եղել է ոչ թե կրծքին դրած դիրքից, այլ իջեցնելու պահին` գոտկատեղից: «Սկզբից կրակողը զենքը պահել է այդ ուղղությամբ, սակայն այլ զինվոր ասել էՙ «Իջեցրու, հո խաղալիք չէ»: Կրակողը զենքն իջեցրել է ու այդ պահին հնչել է կրակոցը»: Դեպքից հետո զինվորները հաճախ են լինում ծխարանում, երբեմն ոչ թե ծխելու, այլ ուղղակի մտորելու: Յուրաքանչյուրն իր մեջ վերլուծում է կատարվածը. ինչպե՞ս եղավ ու ինչո՞ւ: Վերջին հարցին պատասխանել գրեթե ոչ ոք չի կարողանում: Միայն գիտեն, որ պետք է զուսպ լինել, հաշվի առնել բառն ու դիմացինին չվիրավորել, չհայհոյել, քանի որ խոսքը կարող է կյանք արժենալ:

Շարքայիններ Էդմոնդն ու Արգիշտին շուտով կավարտեն ծառայությունը: Իրենց խոսքերովՙ մինչ բանակ գալը բոլորն էլ խորհուրդ են տալիսՙ ի՞նչ ասել, ո՞նց ներս մտնել ու ո՞նց բարեւել: «Սուտ բաներ են: Զինվորը պետք է ընդամենը երկու բան հիշիՙ իր ծառայության ընթացքումՙ տանն իրեն սպասողներ կան, որ ինքն ընտանիք ունի, ու էն փամփուշտը, որ դրված է իր զենքի մեջ, նախատեսված է միայն թշնամու համար: Մնացած ամեն ինչն անցողիկ է: Մի օր լավ, մի օր վատ, բայց սա ծառայություն է, տղայի համար է, ուղղակի պետք է մի քիչ հանդուրժող լինել ու չհայհոյել», ասում է Էդմոնդը : Արգիշտին էլ հավելում է, որ իսկական տղամարդը հայհոյանքով չի հաստատվում: «Դրանք լակոտական բաներ են: Բանակում մեծանում ես: Պետք չէ սադրել, պետք չէ ձեռ առնել: Տղաները պետք է գան բանակ ու նախ մտածեն իրենց ընտանիքների մասին, հետո նաեւ, որ իրենց վրա պարտավորություն կաՙ ծառայել հայրենիքին: Հայ զինվորը չպետք է հայ զինվորի ձեռքով մահանա»:

Զորամասի սպաներից Սարգիսը պատմում է, որ դեպքից հետո զինվորների հետ են զրուցել, քննարկել, փորձել են հասկանալ թերացումներն ու դրանք ուղղել:

«Թերացումները երկու կողմից են: Փորձում ենք շտկել, որ առավելագույնը քիչ լինեն նման դեպքերը, առաջնորդվենք գրքով ու ստեղծենք կանոնադրային հարաբերություններ»: Սարգիսը, որ արդեն 8 տարվա պայմանագրային զինծառայող է, հավաստիացնում է, որ ժամանակի ընթացքում բանակում բարեփոխումները նկատելի են: 10 տարի առաջ, ամեն ինչ այլ էր, հիմա շատ բան է փոխվել: «Մենք չէինք ուզում, որ կորցնելուց հետո նոր ինչ-որ բան փոխվեր, բայց պատկերացրեք, փոխվեց ու փոխվեց ոչ միայն սպաների, այլեւ զինվորների մեջ: Նախ հասկացան, որ պետք չէ հայհոյել, որ պետք չէ լինել դյուրագրգիռ ու դիմել զենքի: Հիմա ուզում ենք ավելի շատ զրուցել զինվորների հետ, հասկացնել, որ լինեն հարգանքով: Մենք փորձում ենք դասեր քաղել կատարվածից ու շտկել, միաժամանակ, գիտակցում ենք, որ բանակում անհնար է նման դեպքերն իսպառ կանխել: Տարբեր ընտանիքներ, տարբեր դաստիարակություն, գաղափար ու հասկացողությունՙ եւ բոլորին դժվար է մեկ տեղում համախմբել: Դրա համար էլ ընդհարումներ են լինում: Սպաների թերությունն այն է, որ զինվորին պետք է ժամանակ տրամադրեն: Զինվորը չպետք է մենակ մնա, միշտ պետք է զբաղված լինի: Կարգացուցակով հաստատված շարժվի, եթե կանոնադրությամբ շարժվեցՙ ոչ մի զինվորի ոչինչ չի լինի», ասում է Սարգիսը:

Լյուքսի սպանությունից դասեր շատերը քաղել են, ցավալին այն է, որ ողբերգությունից հետո են գնահատում մարդկային կյանքն ու արժեքները: Ու թեպետ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն արգելել է զորամասերում օգտագործել «Բանակը հասարակության հայելին է» կամ «Ամեն բանակում էլ նման դեպքերը կատարվում են» արտահայտությունները, այնուամենայնիվ, գոնե վերջին դեպքը հասարակության բարքերի, անհավասարակշիռ մոտեցման, տղայական պահվածքի ու վերաբերմունքի հետեւանք էր: Վերաբերմունք, որ խլեց երիտասարդի կյանքն ու մեկ այլ երիտասարդի էլ հանցագործ դարձրեց:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՋԱՎԱԽՔՑԻՆ ՎՃԱՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ ՄՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

«ԹԱՓԹՓՈՒԿՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ ԵՆ ԱԹԱԹՈՒՐՔԻ ՊԱԼԱՏԻ ՏԱՆԻՔԸ, ԹԵՙ ՉԵՆՔ ԹՈՂՆԻ ՔԱՆԴԵԼ, ՔԱՆԴԵԼՈՒ ԵՆՔ»

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

«ԹԱՓԹՓՈՒԿՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ ԵՆ ԱԹԱԹՈՒՐՔԻ ՊԱԼԱՏԻ ՏԱՆԻՔԸ, ԹԵՙ ՉԵՆՔ ԹՈՂՆԻ ՔԱՆԴԵԼ, ՔԱՆԴԵԼՈՒ ԵՆՔ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Հունիսի 8-ին' ժամը 19:10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային...

ԿարդալDetails

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական