Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱՊՏԱԿ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՍԱՍԱՆՎԱԾ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆԸ

08/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նույնիսկ սարսափելի երազում դժվար թե կատարվեր այն, ինչը երեկ տեղի ունեցավ «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ Հայաստանի ազգային հավաքականն ընտրական մրցաշարի հերթական խաղում խայտառակ պարտություն կրեց եվրոպական ֆուտբոլի հետնապահներից մեկիՙ Մալթայի ընտրանուց: Հյուրերն իրենց հստակ խաղով, մինչեւ վերջ պայքարելու նվիրվածությամբ իսկական դաս տվեցին հայ ֆուտբոլիստներին, որոնց ամբողջ խաղի ընթացքում այդպես էլ չհաջողվեց գտնել մրցակցի դարպասի բանալին:

Շատերն այն կարծիքին էին, որ մրցակցի դարպասը խփած արագ գոլը կնպաստի մեր հավաքականի ազատ ու անկաշկանդ խաղին, կստիպի մալթացիներին այլեւս մեծ ուժերով չպաշտպանվել, ինչը կարող էր նպաստավոր լինել դաշտի տերերի համարՙ հաջողությունը զարգացնելու հարցում: Սակայն բոլորի համար անսպասելի ստացվեց հակառակը: Արդեն 8-րդ րոպեին հյուրերը գրավեցին Ռոման Բերեզովսկու դարպասը: Անհատական վարպետությամբ աչքի ընկավ Մալթայի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստ Մայքլ Միֆսուդը, որը երկու պաշտպանների հետ պայքարում կարողացավ հարվածային դիրք դուրս գալ ու գրավել դարպասը: Այդ գոլն իրոք սառը ցնցուղ էր մեր ֆուտբոլիստների համար, որոնք հանկարծակիի գալով անսպասելի գոլից, այդպես էլ մինչեւ խաղավերջ չկարողացան ուշքի գալ եւ բեկում մտցնել մրցակցությունում: Ավելին, հյուրերը գոլից հետո եւս երկու անգամ սպառնացին Բերեզովսկու պաշտպանած դարպասին: Իսկ մեր ֆուտբոլիստներն առաջին խաղակեսում միայն երկու անգամ փորձ արեցին հավասարեցնելու հաշիվը: Մարկոսի հարվածը հիանալի թռիչքով հետ մղեց դարպասապահ Հաբեր Յուստինը, որն այս խաղում իրեն գերազանց դրսեւորեց: Իսկ Կառլեն Մկրտչյանի հարվածը բարձր ստացվեց:

Ընդմիջումից հետո խաղադաշտ դուրս եկավ Յուրա Մովսիսյանը, որին դեղին քարտի պատճառով մարզիչները որոշել էին մեկնարկային կազմում չընդգրկել: Հետագայում էլ փոխարինման մտած Արթուր Սարկիսովը Մովսիսյանի հետ միասին որոշակի աշխուժություն մտցրին հավաքականի գործողություններում: Ամբողջ երկրորդ խաղակեսը դաշտի տերերն անցկացրին հյուրերի կիսադաշտում, սակայն այդպես էլ գործը վճռորոշ հարվածների չհասավ: Մեր ֆուտբոլիստները փորձում էին հյուրերի պաշտպանությունը ճեղքել կենտրոնով, որտեղ մրցակիցը մեծ ուժեր էր կենտրոնացրել ու հաջողությամբ վնասազերծում էր գրոհները: Իսկ հեռվից դարպասը գրավելու փորձերն էլ ապարդյուն էին անցնում: Մի քանի դրվագում էլ իրեն հիանալի դրսեւորեց Մալթայի հավաքականի դարպասապահը:

Հայաստանի հավաքականում չգտնվեց մեկը, որ կարողանար համախմբել խաղընկերներին, ուղղորդել նրանց ջանքերըՙ հաջողության հասնելու համար: Թեեւ Հայաստանի հավաքականն անընդհատ գրոհում էր, սակայն դրանք հախուռն բնույթ էին կրում եւ իրենցից առանձնակի վտանգ չէին ներկայացնում:

Արժանին պետք է մատուցել Մալթայի հավաքականի ֆուտբոլիստներին, որոնք ընտրական մրցաշարում ոչ մի բանի չհավակնելով, մինչեւ վերջ նվիրվածությամբ պայքարում էին յուրաքանչյուր գնդակի համար, ամուր պատնեշ էին ստեղծել սեփական դարպասի մատույցներում: Եվ հասկանալ կարելի է հյուրերի բուռն ուրախությունը, երբ հնչեց մրցավարի եզրափակիչ սուլոցը: Նրանք, իրոք, արժանի էին հաղթանակի: Իսկ մեր հավաքականը հերթական անգամ հիասթափեցրեց իր երկրպագուներին, որոնք մարզադաշտ էին եկել գոնե այս խաղում ընթացիկ մրցաշրջանում առաջին հաղթանակի բերկրանքը վայելելու: Սակայն նրանք հուսախաբ եղան ու սուլոցներով ճանապարհեցին մեր ֆուտբոլիստներին խաղադաշտից:

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում թիմերի մարզիչների կարծիքներն այսպիսին էին.

Պիետրո Գեդին (Մալթա) – Երկու թիմերն էլ լավ խաղացին: Մեր ընտրած մարտավարությունըՙ 4-2-3-1 արդարացրեց իրեն, որի շնորհիվ էլ հաղթեցինք: Երկու թիմերն էլ գոլային պահեր ունեցան, սակայն հաջողությունն ուղեկցեց մեզ: Սա Մալթայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իմ առաջին մեծ հաղթանակն է: Պաշտոնական մրցումներում վերջին հաղթանակը մենք տոնել էինք 2006-ին, երբ սեփական հարկի տակ հաղթեցինք Հունգարիային: Այսօր Հայաստանի բախտը չբերեց, իսկ մենք կարողացանք դիմադրել մրցակցին եւ խաղը հասցնել հաղթական ավարտի: Հայաստանի հավաքականից կառանձնացնեի Հենրիխ Մխիթարյանին:

Վարդան Մինասյան (Հայաստան) – Դժվար է նման խաղին որեւէ գնահատական տալ: Ոչ մի պատճառ չենք կարող բերել, քանի որ սեփական հարկի տակ պարտվել ենք Մալթային: Մովսիսյանը բացակայում էր տակտիկական նկատառումներից ելնելով: Խաղից առաջ ասել էի, որ շատ խաղացողներ ֆունկցիոնալ վատ վիճակում են: Մալթան փակ ֆուտբոլ է խաղում, ուստի նախընտրեցինք Մարկոսին եւ Մանուչարյանին: Սա էր մեր ընտրության հնարավորությունը: Երկրորդ անգամ հրաժարական տալն անլուրջ բան է: Եթե ես եմ մեղավոր, ապա թող ինձ հեռացնեն: Ամեն դեպքում ես ինձ վրա եմ վերցնում պարտության ողջ պատասխանատվությունը: Կփորձենք հոգեբանորեն վերականգնվել մինչեւ Դանիայի հետ հանդիպումը: Ֆուտբոլում մանրուքներ չկան: Մեր լեգեոնականներից շատերն իրենց թիմերում շատ քիչ են խաղում: Երբ նրանք իրենց հաստատուն տեղն ունեին թիմերում, այն ժամանակ հավաքականը հաղթում էր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԻՆՉ Է ԳՐՎԵԼ ԻՐԱՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ»

Հաջորդ գրառումը

ԱՐԱՄ ԱՎԱԳՅԱՆԸ ԲԱՎԱՐԱՐՎԵՑ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼՈՎ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՐԱՄ ԱՎԱԳՅԱՆԸ ԲԱՎԱՐԱՐՎԵՑ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼՈՎ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական