Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՆԿԱԿԱՆ ՄՅՈՒԶԻՔԼ` ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

08/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱԳԴԱ ԶԱՏԻԿՅԱՆ

Անահիտ Ցիցիկյանի անվան երաժշտական դպրոցի կյանքում տեղի ունեցավ հետաքրքրական իրադարձություն` «Հրեշտակը, մուրացկանն ու կախարդական ջութակը» մյուզիքլի ունկնդրումը: Ներկայացումն առանձնահատուկ էր ոչ միայն նրանով, որ առաջինն էր դպրոցի պատմության մեջ եւ ներգրավել էր ավելի քան 30 սաների, այլեւ նրանով, որ մեծ դպրոցի սաներին եւ մանկավարժներին հնարավորություն տվեց առնչվել երաժշտական կրթության ոլորտի միջազգային չափորոշիչներին: Դա տեղի ունեցավ օպերային հայտնի երգչուհի, երաժշտական ներկայացումների բեմադրողիչ, բեմական արվեստի եւ երգեցողության ուսուցիչ Անդրեա Մելլիսի հետ համագործակցության շնորհիվ:

Կանադական ծագումով երգչուհի Անդրեա Մելլիսը 1988 թվականից բնակվում եւ աշխատում է Վիեննայում` շարունակում է դասավանդել, մյուզիքլներ բեմադրել, վարպետության դասեր անցկացնել Եվրոպայի, ինչպես նաեւ Կանադայի եւ Հարավային Կորեայի տարբեր քաղաքներում:

Վերջերս նա ծանոթացավ Ա. Ցիցիկյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Նունե Շամախյանի հետ, ով այդ մանկապատանեկան կրթօջախի ղեկավարման առաջին իսկ օրվանից ձգտում է դպրոցական առօրյան հարստացնել տարբեր միջոցառումներով, մանուկների մեջ հետաքրքրություն արթնացնել կրթության, երաժշտության, բարձր արվեստի հանդեպ ներգրավել ստեղծագործական նորանոր ուժերի, սաներին կրթել եվրոպական եւ համաշխարհային չափորոշիչներով, իսկ մանկավարժներին ծանոթացնել աշխատանքի արտասահմանյան եղանակներին: Ընկերական շփման ընթացքում Նունեն եւ Անդրեան համատեղ նախագծի միտք հղացան, որն էլ որոշվեց իրականացնել Ա. Ցիցիկյանի անվան դպրոցում: Ռեժիսորական եւ մանկավարժական գործունեության միջազգային հարուստ փորձ ունենալով` Անդրեա Մելլիսը ցանկացել է նվեր մատուցել հայ երեխաներին եւ ամուսնու հետ եկել է Երեւան:

Երկու շաբաթ շարունակ դպրոցում իսկական տոն էր` հագեցած ստեղծագործական բացահայտումներով եւ ձեռքբերումներով, յուրաքանչյուր օրը երեխաների, մանկավարժների եւ հենց Անդրեայի համար հերթական հայտնությունն էր դառնում: Փորձերն սկսվում էին ժամը 17:00-ին, եւ ուղիղ այդ ժամին ներկայացման բոլոր մասնակիցները կազմուպատրաստ կանգնած էին լինում` այդքան ուժգին էին գիտակցում համատեղ աշխատանքի կարեւորությունը, այդքան սպասված էին նրանց համար Անդրեա Մելլիսի դասերը: «Մյուզիքլի բեմադրությունը հետաքրքրական էր նաեւ ինձ համար,- անկեղծորեն նշում է ռեժիսորը:- Երիտասարդ երաժիշտների հետ աշխատելը դյուրին էր` հայ մանուկները տաղանդավոր են, ունեն հիասքանչ ձայն, զգում են ռիթմը, չափազանց երաժշտական են»:

«Հրեշտակը, մուրացկանն ու կախարդական ջութակը» մյուզիքլի հիմքում խաղաղության եւ ազգերի միջեւ համերաշխության գաղափարն է: Այդ գաղափարի հիման վրա էլ կառուցված էր ներկայացումը` աշխարհի ազգերի երգ-երաժշտություն, պարային համարներ` թատերականացված էտյուդների տարրերով: Երգերը հնչում էին վեց լեզվով` հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն եւ արամեերեն: Ի զարմանս բոլորի` երեխաները բարդ տեքստերը կարճ ժամանակահատվածում գերազանց յուրացրին:

«Այս մյուզիքլի իմաստը հետեւյալն է,- պատմում է Անդրեա Մելլիսը»: Մենք գիտենք, որ տարբեր ազգերի մարդիկ երգում են սիրո, ընկերության, խաղաղության, ընտանիքի, երեխաների եւ ծնողների մասին, դեմ են պատերազմներին եւ բռնությանը: Պատերազմներին դեմ եւ խաղաղությունը գովերգող երգի բազմազգ լեզուն հենց մեր ներկայացման գաղափարն է»:

Երգերի հնչյունավորմամբ/ ձայնադրմամբ զբաղվել է Անդրեա Մելլիսի ամուսինը` կոմպոզիտոր եւ հնչունավորող Ռոն Հաննահն:

Ինչպես նշում է Նունե Շամախյանը` ամուսիններն աշխատում էին նվիրումով, հայ երեխաներին օգտակար լինելու ազնիվ մղումով: «Անդրեան մեր դպորցի սաներին ընտելացրեց համակարգված խմբային աշխատանքին, կարգապահությանը, սովորեցրեց բեմական խոսք եւ շարժում, երգեցողությունը պարի հետ համատեղել…- ասում է Ն. Շամախյանը:- Բոլոր դասերը եւ փորձերն անց էին կացվում անգլերենով, սակայն դա երեխաներին չէր խանգարում իրենց ուսուցչին հասկանալ»:

Ներկայացման երիտասարդ մասնակիցները խոստովանեցին, որ Անդրեա Մելլիսի ղեկավարությամբ աշխատելն իրենց կարողությունների հանդեպ վստահություն ներշնչեց, հարստացրեց գիտելիքներով եւ լուրջ խթան դարձավ հետագա ուսմնառության համար: Իսկ Անդրեան ստեղծագործական նոր նախագծով կրկին Երեւան գալու ցանկություն հայտնեց, ուր իր իսկ խոստովանությամբ դրական կենսաուժի մեծ չափաբաժին ստացավ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՍԱԹԷ-ԱԹՐԸ» ԹԱՏԵՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾԸ

Հաջորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ «ԿՈՄԻՏԱՍ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ՀԱՂԹԵՑ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ «ԿՈՄԻՏԱՍ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ՀԱՂԹԵՑ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության վերաբերյալ նախաձեռնվեց քրեական վարույթ։ ՔԿ-ից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ...

ԿարդալDetails

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025

Սրանց՝ անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ նիկոլ, ոչ նիկոլի ծառա

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական