Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ԵՐԱԶԱՆՔԸ

08/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ընթերցողը երեւի հիշում է, որ տարիներ առաջ Մեթյու Բրայզան ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահն էր եւ պարբերաբար հնչեցնում էր էքսցենտրիկ գաղափարներ: Նրա վարդագույն երազանքն էր` նշանակվել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, ինչն այդպես էլ չիրականացավ. շուրջ մեկ տարի լինելով դեսպանի պաշտոնակատար, Բրայզան ստիպված էր հրաժեշտ տալ Բաքվին. ամերիկյան օրենսդիրներն այդպես էլ համաձայնություն չտվեցին, որ նա Ադրբեջանում ներկայացնի Միացյալ Նահանգների շահերը:

Նախկին համանախագահի եւ ձախողված դիվանագետի մասին վերջին տեղեկությունները հակասական են: Մերթ ասվում է, որ նա մշտական բնակություն է հաստատել Թուրքիայում, մերթ ակնարկվում է, որ Մեթյուն, այնուամենայնիվ, տարվա մեծ մասն անցկացնում է Բաքվում` կատարելով «խորհրդատվական աշխատանք»: Հավանաբար` Ադրբեջանի ԱԳ նախարարության համար, որի դիմաց, բնականաբար, շռայլորեն վարձատրվում է ե՛ւ «Հեյդար Ալիեւ», ե՛ւ «Պետական նավթային» հիմնադրամից:

Ամենայն հավանականությամբ, իշխող վարչախումբը Մեթյու Բրայզային նոր խնդիր է առաջադրել` լինել աշնանը կայանալիք նախագահական «ընտրությունների» նյուզմեյքերներից մեկը: Իհարկե` նախագահի աշխատակազմում քաղաքական հարցերով պատասխանատու Ալի Հասանովի աչալուրջ հսկողության ներքո, որպեսզի «հանկարծ ինչ-որ բան այնպես չստացվի»: Այդ է վկայում APA գործակալության միջոցով Բրայզայի հնչեցրած միտքը. «Հույս ունեմ, որ ԵԱՀԿ-ն եւ միջազգային այլ կառույցներ Ադրբեջանում նախագահական ընտրությունները կհայտարարեն ամենաժողովրդավարականը եւ թափանցիկը» (տես http://www.vesti.az/news/161259):

Ըստ երեւույթին, իրականություն է տեղեկությունը, որ Բրայզան Միացյալ Նահանգների քաղաքացի չէ: Հակառակ դեպքում նա կհուսար, որ հենց իր երկիրն Ադրբեջանում «նախագահական ընտրությունները կհայտարարի ամենաժողովրդավարականը եւ թափանցիկը»: Թեեւ ասվածը կարելի է հասկանալ նաեւ այդ իմաստով, քանի որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ անդամ է: Ընդունված է, մինչդեռ, որ «նախկին հետախույզներ եւ դիվանագետներ չեն լինում»: Իսկ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը վերջերս երրորդ ժամկետով Իլհամ Ալիեւի ինքնաառաջադրումը որակել էր «կարմիր գիծ»:

Թե ինչ հույսեր ունի Մեթյու Բրայզան Ադրբեջանում նախագահական «ընտրություններին» տրվելիք միջազգային գնահատականների հետ կապված` իր գործն է: Միանշանակ է, որ ոչ ԵԱՀԿ-ն, ոչ այլ միջազգային կառույց «ամենաժողովրդավարական եւ թափանցիկ» չի որակելու դրանք, եթե, իհարկե, իշխանափոխություն տեղի չունենա: Գուցե նման հեռանկա՞ր է նկատի ունեցել նախկին դիվանագետը:

Ոչ, նա միանշանակորեն նկատել է տվել, որ Ադրբեջանի նախագահի պաշտոնում տեսնում է «վերընտրված» Իլհամ Ալիեւին, երբ ասել է, որ ղարաբաղյան կարգավորման «գործընթացում մինչեւ ընտրություններ առաջընթաց չի սպասում»: Ավելին, Բրայզան դիտել է տվել, որ «Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները միմյանց չեն վստահում, եւ այդ վստահությունն ինչ-որ մեկը պետք է ստեղծի» (նույն տեղում): Մանրամասնելովՙ նախկին դիվանագետը կարծիք է հայտնել, որ դա «կարող են անել Բարաք Օբամայի վարչակազմը եւ Ջոն Քերրին», իսկ առհասարակ` «նշանակելով Մինսկի խմբի մշտական համանախագահ, ԱՄՆ-ը կմեծացնի հակամարտության կարգավորման գործընթացի ջանքերը, որից հետո Ջոն Քերրին կկարողանա ավելի նշանակալի դեր խաղալ» (նույն տեղում):

Եթե առաջնորդվելու լինենք Բրայզայի տրամաբանությամբ, ապա ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտական համանախագահ «պետք է նշանակի» մինչեւ Ադրբեջանում նախագահական ընտրությունների անցկացում, պետքարտուղար Քերրին «կփորձի վստահություն ստեղծել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ», որպեսզի երրորդ ժամկետով «վերընտրված» Իլհամ Ալիեւի համար «բացվի ղարաբաղյան կարգավորման լավ հեռանկար»:

Դեպի Ադրբեջանի «նավթային հիմնադրամ» հառած հայացքով գուցե ամեն ինչ «չափազանց տրամաբանական է» պատկերվում: Այդուհանդերձ, արդյոք Բարաք Օբամայի վարչակազմն իրո՞ք որեւէ այլ առաջնահերթություն չունի, քան «սպասարկելու» Իլհամ Ալիեւի բռնապետական նկրտումները: Այս հարցում ամերիկացի ավելի դիտողունակ փորձագետներն ու պատասխանատու դիվանագետները խիստ զգուշավոր մոտեցումներ ունեն: Իսկ նախկին համանախագահ Մեթյու Բրայզան, ըստ երեւույթին, շարունակում է հուսալ, որ Իլհամ Ալիեւի բռնապետական ռեժիմին մատուցած ծառայությունները կփոխհատուցվեն ավելի շոշափելի տեսքով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԹԱՔՍԻՄԻ ՊԼԱՏՖՈՐՄԸ» ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԾԱՌԵՐԻ ԵՎ ԾԱՂԻԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԾԱՌԵՐԻ ԵՎ ԾԱՂԻԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Կոտայքի Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանած Թ.Հ.-ն տվել է խոստովանական ցուցմունք. տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: «Նրա նկատմամբ հարուցվել...

ԿարդալDetails

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական