Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԱԶԻ ԳԻՆԸՙ 156 ԴՐԱՄ, ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻՆԸ` 38 ԴՐԱՄ

08/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նոր սակագները ուժի մեջ են հուլիսի 7-ից

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ տեղի ունեցած նիստի ժամանակ, քննարկելով «Հայռուսգազարդի» հայտը գազի նոր սակագների մասին, որոշեց 1 խմ գազի գինը սահմանել 156 դրամ: Հիշեցնենք, որ այժմ գործող գինը 132 դրամ է, իսկ «Հայռուսգազարդն» առաջարկել էր 221 դրամ 1 խմ դիմաց սակագնինը: Հայաստանի կառավարությունն էլ պարտավորվել էր սուբսիդավորել գազի գնի 30 տոկոսը, ինչի արդյունքում էլ այն սահմանվեց 156 դրամ: Գազի նոր սակագինը ուժի մեջ կմտնի այս տարվա հուլիսի 7-ից:

Եթե գազի գնի բարձացումը հանձնաժողովը պայմանավորում էր «Հայռուսգազարդի» ներկայացրած հայտով, ապա հաջորդ հարցի` էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության գործընթացը հանձնաժողովն իր նախաձեռնությամբ էր սկսել: Հանձնաժողովը նպատակահարմար գտավ 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի գինը բնակչության համար սահմանել 38 դրամ` ցերեկային սակագին, 28 դրամ` գիշերային սակագին:

Հոկտեմբերի վերջից մինչեւ մարտի վերջը գիշերային սակագինը կգործի գիշերվա ժամը 23-ից մինչեւ առավոտյան ժամը 7-ը, իսկ մարտի վերջից մինչեւ հոկտեմբերի վերջը` գիշերվա ժամը 22-ից մինչեւ առավոտյան ժամը 6-ը: Ներկայումս էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը 30 դրամ է, իսկ գիշերայինը` 20 դրամ: էլեկտրաէներգիայի նոր սակագները նույնպես կգործեն հուլիսի 7-ից:

Այդուհանդերձ, հանձնաժողովի նիստի ժամանակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները չէին համաձայնում հանձնաժողովի որոշմանը, միաժամանակ, իրենց մոտեցումը հիմնավորելով ոչ թե թվերով կամ ցուցանիշներով, այլ ընդհանուր բնույթի միտինգային ելույթներով: Խոսելով այս մասին, հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ասաց, որ իրենք 700-էջանոց հիմնավորող փաստաթղթեր են տվել նրանց այս հարցի վերաբերյալ: Գործնական առաջարկ արվեց միայն հանրային խորհրդի ներկայացուցչի կողմից: Նա առաջարկեց «Հայռուսգազարդի» շահույթը 10 տոկոսի փոխարեն սահմանել 8 տոկոս եւ անցումը նոր սակագնին կատարել աստիճանաբարՙ մինչեւ հունվարի 1-ը: Սակայն «Հայռուսգազարդի» գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը դրան պատասխանեց, որ ընկերությունը Հայաստանում մոտ 1 մլրդ դոլարի ներդրումներ է կատարել, ինչը չի արել ոչ մի այլ ընկերություն, եւ կարող է ակնկալել նման շահույթ ունենալ: Սակագների աստիճանաբար բարձրացման առաջարկն էլ հանձնաժողովի կողմից պարզապես մատնվեց անուշադրության:

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցին, ապա այս անգամ էլ սկսեցին դժգոհել էլեկտրաէներգիա արտադրող կայանների եւ փոխադրող ընկերությունների ղեկավարները: Հայկական ԱԷԿ, Երեւանի ՋԷԿ, «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր»` այս ընկերությունները բողոքում էին, որ իրենց շահությը կամ շատ ցածր է, կամ ընդհանրապես զրոյական է, աշխատավարձերը ցածր են, մաշվածության ծախսեր նախատեսված չեն եւ այլն: Նրանք առաջարկում էին քննարկել այս հարցերը ապագայում, որպեսզի իրենք կարողանան շարունակել անվտանգ աշխատանքը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. «ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԸ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ»

Հաջորդ գրառումը

ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՇԵՆՔԻ ԱՌՋԵՎ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՇԵՆՔԻ ԱՌՋԵՎ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական