Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՋԱԼԵՐՈՒՄ Է ԹՈՒՐՔ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ

07/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Մինչդեռ Էրդողանը նրանց անվանել է «թափթփուկ»ՙ հայտարարելով, որ Թուրքիայում վերջ է տալու հասարակության «սերուցքի» արտոնություններին

Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ստամբուլի Թաքսիմ հրապարակի զբոսայգում ծայր առած եւ Թուրքիայի 67 քաղաքներում տարածված բողոքի ցույցերը, որոնք ուղեկցվում են անկարգություններով եւ ոստիկանության հետ բախումներով, թեւակոխեցին 10-րդ օր: Բախումներում առ այսօր սպանվել է 2 ցուցարար, ավելի քան 4100-ը վիրավորվել: Վիրավորվածներից 43-ի վիճակը ծանր է:

Բախումներում վիրավորվել են նաեւ ոստիկաններ, որոնց թիվը, պաշտոնական տվյալներով, հասնում է 50-ի: Այդ ընթացքում, ինչպես նախորդ օրը նշեց Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը, հունիսի 5-ի տվյալներով, ցուցարարների հարձակումից տուժել են 280 առեւտրաֆինանսական օբյեկտներ եւ արհեստանոցներ, վարչական 6 շենք, մեկական բնակարան ու ոստիկանատուն, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության քաղաքային 11 վարչություն, 103 ոստիկանության եւ 207 սեփական ավտոմեքենա, ներառյալ մասնավոր ընկերության եւ քաղաքապետարանին պատկանող երթուղային ավտոբուսներն ու շտապօգնության մեքենաները:

Թուրքիայում ընդդիմությունը Ժողովրդա-հանրապետական կուսակցության գլխավորությամբ երկրով մեկ տարածված ցույցերի համար ուղղակի մեղադրում է վարչապետ Էրդողանին, ԱՄՆ-ը, Եվրոմիությունը, ՄԱԿ-ն ու միջազգային այլ կառույցներըՙ Էրդողանի կառավարությանը, թե ոստիկանությանը թույլ է տվել անհամաչափ ուժ գործադրել ցուցարարների դեմ: Ցուցարարները Էրդողանին անվանում են բռնապետ, պահանջում կառավարության հրաժարականը եւ երկխոսության համար վերջինի առջեւ նախապայման են դնում, որ վարչապետ Էրդողանը հրաժարվի Աթաթուրքի անվան մշակույթի պալատը Թաքսիմ հրապարակի վերակառուցման շրջանակում քանդելու մտադրությունից:

Մինչդեռ ցույցերն սկսվել էին զբոսայգու ծառերի հատումը կասեցնելու նպատակով: Այլ կերպ, Թաքսիմ հրապարակում Աթաթուրքի անվան պալատի պահպանումը, որ երկխոսության համար ցուցարարները որպես գլխավոր նախապայման կառավարությանն են առաջադրում, չի կարող որեւէ առնչություն ունենալ զբոսայգու ծառերի հատման, ծառերն էլ, իհարկե, Թուրքիայի 67 քաղաքներում ցույցերի տարածման, առավել եւս Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության քաղաքային վարչությունները հարձակման թիրախ դարձնելու հետ:

Եթե խնդիրը ծառերը լինեին, ապա ցույցերը չէին անցնի «Բոլորս Աթաթուրքի զինվորներն ենք» կարգախոսով, ցուցարարները Թուրքիայի դրոշի հետ չէին բարձրացնի նաեւ Աթաթուրքի ցուցապաստառները, «Էրգենեքոնի» գործով կալանված զինվորական եւ քաղաքական գործիչների գովեստով զբաղվող հեռուստաալիքներն ու Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը հարող թերթերը «Էրդողանի բռնատիրությանը» եւ «կառավարության ֆաշիզմին» դիմադրելու համար չէին փառաբանի ցուցարարներին, ոչ էլ այս կուսակցության պատգամավորներն իրենց ներկայությամբ կխրախուսեին անկարգություններով ուղեկցվող ցույցերը:

Հատկանշական է, որ ցուցարարների հանդեպ ոստիկանության գործադրած անհամաչափ ուժի համար Էրդողանի կառավարությանը դատապարտող հաճախակի հայտարարություններով ցույցերը խրախուսում են նաեւ Սպիտակ տունը, ԱՄՆ պետքարտուղարությունը, ԵՄ-ը, միջազգային կառույցները, արվեստի աշխարհահռչակ երգիչ-երգչուհիները, դերասանները, հատկապես աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցները:

Այս լրատվամիջոցներից թերեւս պետք է առանձնացնել անգլիական «Ֆայնենշլ թայմսին», որի առաջնորդողի հեղինակ Դենի Ռոդրիքըՙ լինելով Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, միաժամանակ Թուրքիայում «Էրգենեքոնի» գործով կալանված բանակի պաշտոնաթող գեներալ Չեթին Դողանի փեսան էՙ դստեր ամուսինը: Եթե Ռոդրիքը հրեական ծագումով ամերիկացի է, ապա դժվար չէ ենթադրել, որ թուրք գեներալ Դողանն էլ պետք է սամաթայական, այսինքնՙ առերեւույթ իսլամ ընդունած սալոնիկյան ծագումով հրեա լինի:

Համենայն դեպս վարչապետ Էրդողանը Թաքսիմի «Գեզի» այգու ցույցերի շրջանակում ցուցարարներին «թափթփուկ» անվանելուց զատ, 18-րդ դարի «Սելիմիե» զորանոցը 1938-ին պետականորեն քանդելու առնչությամբ, նկատի ունենալով Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին ու Իսմեթ Ինյոնյուին, նշեց. «Մի՞թե կարող էր այլ բան անել երկու հարբեցողի ստեղծած պետությունը»:

Ավելին, նա ցույցերը ղեկավարելու մեջ մեղադրեց Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը, միաժամանակ ասաց, որ խառն է նաեւ դրսի ուժերի մատը ու շարունակեց. «Մենք այս երկրում վերջ ենք տալիս իրեն հասարակության սերուցքը համարող խավի արտոնություններին»:

Ժողովրդա-հանրապետականը ոչ միայն Աթաթուրքի ստեղծած կուսակցությունն է, հետեւաբար քեմալականության ջահակիրը, այլեւ նրա շարքերը մեծապես հագեցված են այս սերուցքի ներկայացուցիչներով, որոնք իրենց անվանում են «սպիտակ թուրք», իսկ թուրք իսլամականներըՙ «սաբաթայական»:

Այսինքն թուրքական հասարակության «սերուցքը» մշտապես սատարել է Աթաթուրքի ժողովրդա-հանրապետական կուսակցությանը, այս կուսակցությունն էլՙ բանակին, որ վերջինի հովանավորությամբ ի վիճակի լինի բյուրոկրատների միջոցով հետնաբեմից մշտապես կառավարել երկիրը: Ահա թե ինչու Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը զորակցում է առանց այդ էլ միջազգային աջակցություն վայելող ցուցարարներին, որոնք Թաքսիմի «Գեզի» այգու ծառերը մի կողմ թողած, սատար են կանգնում մի ժամանակ երկրում գործադիր եւ օրենսդիր իշխանություններին վերահսկող թուրքական բանակի այն բարձրաստիճան սպաներին, որոնք կալանված են «Էրգենեքոնի» գործով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԿՍՎԵՑ ԿԱՐԿՈՒՏԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՐՄԱՎԻՐՑԻՆԵՐԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Հաջորդ գրառումը

ՌԱՍԻԶՄԻ ՈՒ ԱՅԼԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ` ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՌԱՍԻԶՄԻ ՈՒ ԱՅԼԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ` ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական