Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻԱՅՆ ԹԵ ԼԻՑԿԱՅԻ ՓՈԽԱՐԵՆ ՄԻ ՆՈՐ ԼԻՑԿԱ ՉԴԱՌՆԱ ՄԱՐԶՊԵՏ

07/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Որպեսզի մենք գլուխներս բարձրացնենք մեր ներքին խնդիրներից ու սկսենք մտածել փոխվող տարածաշրջանի ու այնտեղ մեր տեղի մասին, որքան էլ տարօրինակ հնչի, էլի պետք է նախ մեր ներքին խնդիրները կարգավորենք: Վերջին շրջանում տարածաշրջանում իսկապես այնպիսի գործընթացներ են, որ արժե վերլուծել- հասկանալ, առաջ նայել, անելիք իմանալ: Միայն ինչ արժե այս պահին Թուրքիայում տեղի ուեցողը: Սակայն, իսկապես, մենք այնքան ներքին խնդիր ենք կուտակել, որ դրանք փակել են մեր տեսադաշտը` դարձնելով մեզ կարճատես ու մեր քթից այն կողմ չտեսնող: Մեր խնդիրները շրջանցել եւ ուրիշի խնդիրները տեսնելը հնարավոր չէ, եւ ճիշտ էլ չէ: Մենք մեր ներքին խնդիրները լուծելով պիտի հորիզոն ազատենք` հեռուն տեսնելու:

Թե չէ տարբեր խումբ խնդիրների չլուծումը բերում է տարբեր մետամորֆոզների եւ մեզ զրկում հեռանկարից: Օրինակ` իշխանությունում երկար լռված ավտորիտարներից չազատվելը բերում է այնպիսի իրավիճակի, ինչը Գորիսում տեղի ունեցավ` ապագայի հանդեպ անվստահություն ու հուսալքություն սերմանելով: Է, այդ կարգի դեպքեր պիտի լինե՞ն, մահեր տեղի ունենան, արյուն լինի, ցավն արմատին հասնի՞, որ ի վերջո տարիներով մատնացույց արվող այս կամ այն խնդրը լուծվի: Անկախ դատական գործընթացից` Սյունիքում վաղուց պետք էր այլ` նոր մտածողությամբ, երկրի ռազմավարական այս տարածքի բարելավումը մարդկանց կյանքի բարելավման հետ կապող, նրանց վստահությունը վայելող, հարգված մարդ, որից ոչ թե վախենան, այլ հարգեն, խորհրդակցեն, նրանից լայն շերտերի եւ ոչ թե մի քանիսի կյանքի բարելավման հույս կապեն: Միգուցե հենց վաղուց պետք էր սկսել Սյունիքից, դեռ Գյումրիից առաջ, կամք գտնել մարզերից սկսելու մեր կյանքը փոխել, արտագաղթը կասեցնել: Միգուցե հիմա էլ դեռ ուշ չէ կամք դրսեորելը` Սյունիքի գլխին ոչ թե մի նոր Լիցկա կապելու, այլ բանիմաց, ապակլանային, սյունեցիների լայն շերտերի շահերը ներկայացնող ձեռնհասի գործուղելու Սյունիք` բարելավելու մեր հարավային դարպասի ու նրա մարդկանց, այդպիսով` նաեւ Հայաստանի մի հատվածի կյանքը: Գուցե միամտություն է այդպիսի հույսեր ունենալը, մանավանդ Բուդաղյան ընտանիքի մեծ ողբերգության ֆոնին: Համենայն դեպս` կառավարությունը երեկ, շատերի համար երեւի անսպասելի, Սյունիքի աղմկահարույց մարզպետ Սուրիկ Խաչատրանին հեռացրեց մարզպետությունից` իր դիմումի համաձայն: Դատելով երեկվա մամուլի հրապարակումների տրամադրություններից, ինչպես նաեւ մի շարք այլ գործընթացներից (Սյունիքի մարզպետարանի երեկվա հայտարարությունը` միջադեպի միակողմանի նկարագրությամբ, տեղի ունեցածը որպես զինված հարձակումից ինքնապաշտպանություն ներկայացնելու մարզպետի եւ այլոց ճիգերը, նախորդ օրը զինդատախազի ասուլիսը), բացասական մեսիջները շատ էին այդ առումով, այնպես որ հանրությունը չէր սպասում, որ մարզպետին կազատեն: Թե ինչ փոխվեց նախորդ օրը երեկոյան` դժվար է հստակ գնահատել, սակայն չի կարելի բացառել, որ, այնուամենայնվ, իշխանությունը հասարակական կարծիքից վախեցավ եւ հետեւություններ արեց: Ու դա գնահատելի կարելի է համարել` չնայած ընդհանուր հոռետեսությանը: Ու ամենեւին էլ այն չէ, որ լրագրողներս արնախում ենք ու մինչեւ Լիցկայի արյունը չխմեցինք (փոխաբերական իմաստով), չհանգստացանք:

Սակայն մարզպետի ազատումը դեռեւս չի նշանակում ընդհանրապես գործի բացարձակ ազատ քննության կամք: Այնուամենայնիվ` լոկալ առումով մի շատ փոքրիկ, դրական սպասում կա, որ իշխանությունը հենց սեփական ինքնապահպանման եւ երկրի պահպանման առումով կարող է ստիպված լինել ազատվել լիցկայանման մարդկանցից առհասարակ:

Վերադառնալով մարզպետի ազատմանը` հավատացած նշենք, որ այդ ազատումը գրոշ չի արժենա, եթե երկրի առաջին դեմքերը չկարողանան առհասարակ հաղթահարել տեղերում արդեն երկու տասնամյակ ձեւավորված հիերարխիան` տնտեսական եւ այլ, եւ նոր մարզպետ նշանակելիս չառաջնորդվեն բոլորովին նոր մոտեցումներով. սոսկ կուսակցական մոտեցումը, տվյալ տնտեսական շահերի միեւնույն շրջանակի պարտադրանքը` նույն շահերի մի այլ ներկայացուցչի տեսքով միայն կարող է կրկնել նախորդ վիճակը: Սյունիքում վաղուց հարկավոր է լավ կառավարիչ, ով տեղական կլաններից ոչ մեկին չի ներկայացնում` ոչ տեղացի գործարարի շահեր, ոչ էլ այլ մեկի, եւ մտածի մարզը ոտքի կանգնեցնելու, հասարակ սյունեցիների համար հարմարավետ բնակավայր դարձնելու, սյունեցիների` սեփական բնակավայրին կառչած մնալու հույսն արթնացնելու մասին:

Գուցե Սյունիքը կարող է դառնալ այն առաջին մարզը, որից փոփոխությունները կփոխանցվեն մյուս մարզեր, ու Հայաստանում իրական դանդաղ, բայց փոփոխություններ կսկսվեն:

Իսկ եթե Լիցկային պիտի փոխարինի մի այլ Լիցկա` նրա կողմնակիցներից կամ շրջանակից մեկը, ուրեմն ոչ մի երաշխիք, որ այժմ տեղի ունեցածն ապագայում էլ չի կրկնվի:

Թող այս ցավալի դեպքն առիթ դառնա ազատվելու ոչ միայն անվանարկված մարդկանցից, այլեւ սկիզբ դնի մեր կյանքն իրավամբ փոխելուն: Իսկ վերջնականապես հուսահատվել կամ թեւերը կախ գցել միշտ էլ կարելի է հասցնել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՅՍՕՐ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ

Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱՅԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ ԿԿԱՅԱՆԱ ՀՈՒԼԻՍԻՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱՅԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ ԿԿԱՅԱՆԱ ՀՈՒԼԻՍԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ապազգային իշխանությունը անցել է օրակարգեր լցնելու բլիցկրիգի. Հովհաննես Խուդոյան

15/10/2025

ՏԱՐԱԾԵԼ Քանի որ ապազգային իշխանությունը անցել է օրակարգեր լցնելու բլիցկրիգի, պիտի փորձենք ուշադրության կենտրոնում պահել թեմաները 1. Նոր պիղծ հետապնդման...

ԿարդալDetails

Եթե եկեղեցու ներսում խնդիր կա, բարձրացրու այն, բայց հավատավոր զավակի խոնարհությամբ. իշխանությունը հարվածում է մեր ինքնության հիմքերին. Դավիթ Անանյան

15/10/2025

Հիմա 37 թիվը մեր բոլորի աչքի առաջ է. Գեղամ Մանուկյան

15/10/2025

Առաքելական եկեղեցին երկու ծանր հարված է ստացել՝ Ցեղասպանության օրերին և 30-ականներին. սա երրորդ ալիքն է. Եղիշե Սողոմոնյան

15/10/2025

Իր իսկ եղբայրների դեմ ցուցմունքներ տված այս դավաճանը կաթողիկոսին խնդրեց, որ դառնա նրա անձնական թիկնապահը. Թովմաս Առաքելյան

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական