Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԱՖԱՅԵԼ ՆԱԶԱՐՅԱՆ. «ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽԱՂՈՒՄ ՁԳՏԵԼՈՒ ԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ»

06/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր ժամը 19-ին «Հրազդան» մարզադաշտում կտրվի Հայաստանի եւ Իսլանդիայի երիտասարդական հավաքականների ընտրական մրցախաղի մեկնարկը: Այդ հանդիպումով մեր հավաքականը կսկսի Եվրոպայի 2015-ի առաջնության ընտրական մրցաշարը: Խաղի նախօրեին կայացավ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի մամուլի ասուլիսը: Նա նշեց, որ հավաքականը լրջորեն է նախապատրաստվել իսլանդացիների հետ առաջիկա հանդիպմանը: Կադրային խնդիրներ գրեթե չկան: Վնասվածքի պատճառով խաղին չի մասնակցի Ալեն Համբարձումյանը:

Ըստ մարզչի, միակ թերությունն այն է, որ հավաքականն ընկերական հանդիպում չանցկացրեց: Այդ հարցում Ռաֆայել Նազարյանն նաեւ իր մեղքի բաժինն ընդունեց, նշելով, որ ինքը պահանջկոտ չէ: Միաժամանակ նա նշեց, որ ընկերական հանդիպումների համար մրցակից գտնելը դժվար խնդիր է:

Թեեւ վերը նշված թերությանը, մարզչի կարծիքով հավաքականը պատրաստ է իսլանդացիների հետ խաղին. «Երիտասարդական հավաքականի առաջնային խնդիրն ազգային հավաքականի համար ֆուտբոլիստներ պատրաստելն է: Ընտրական այս փուլում մեր առջեւ թեեւ կոնկրետ խնդիր դրված չէ, սակայն յուրաքանչյուր խաղում ձգտելու ենք հաղթանակի»:

Ռաֆայել Նազարյանը դրական կարծիքի է իսլանդացիների մասին, որոնք մարտին հյուրընկալվելիս ընտրական մեկնարկային խաղում 2-1 հաշվով հաղթել են Բելառուսի հավաքականին: Գլխավոր մարզիչը մի քանի անգամ դիտել է իսլանդացիների խաղը, որոնք բոլոր առումներով գերազանցեցին բելառուսներին: Ամբողջ հանդիպման ընթացքում Բելառուսի հավաքականի ֆուտբոլիստներն ընդամենը 3 հարված են կատարել մրցակցի դարպասին: Ըստ Նազարյանի, Իսլանդիան ֆիզիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստներով համալրված թիմ է, որը հիմնականում խաղում է պաշտպանությունից:

Ինչպես հայտնի է, որոշ ֆուտբոլիստներ ընդգրկված են թե՛ երիտասարդական, թե՛ ազգային հավաքականում: Ռաֆայել Նազարյանի կարծիքով նրանք հավանաբար կմասնակցեն Իսլանդիայի եւ Մալթայի հավաքականների հետ հանդիպումներին: Այդ հարցը պետք է որոշի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Ռաֆայել Նազարյանը լրագրողներին բացատրեց, թե ինչո՞ւ են «Փյունիկի» ֆուտբոլիստները մեծամասնություն կազմում երիտասարդական հավաքականում: Պատճառն այն է, որ մյուս թիմերում մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների քանակը փոքր է, եղածն էլ իրենց խաղային ունակություններով չեն համապատասխանում հավաքականի պահանջներին: Ընդհանրապես, տարիքային սահմանափակումը շատ է դժվարացնում ֆուտբոլիստների ընտրությունը: Մարզիչն իր գոհունակությունը հայտնեց հավաքականի նորեկ Սարգիս Ադամյանից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՀՈՎՀ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Փաշազադեն մեղադրանքներ է հնչեցրել Հայոց եկեղեցու դեմ

14/10/2025

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն դարձյալ մեղադրանքներ է հնչեցրել...

ԿարդալDetails

Ուկրաինային «Tomahawk» հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ Թրամփի համար. Մեդվեդև

14/10/2025

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական