ԵԹԿՊԻ մամուլի ծառայություն
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի եւ «Հայ Արտ սինեմա»-ի համատեղ իրականացրած «Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերում» շարունակվում է անվանի արվեստագետների վարպետության դասերի շարքը. հունիսի 6-ին Հայաստան է ժամանում լեհ անվանի կինոռեժիսոր, Կաննի մրցանակակիր, բազմաթիվ ֆիլմերի սցենարիստ եւ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսին:
Զանուսսին հունիսի 6 եւ 7-ին վարպետության դաս կանցկացնի «Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերում»` ցուցադրելով եւ մեկնաբանելով նաեւ հատվածներ իր ֆիլմերից:
Նշենք, որ ԵԹԿՊԻ-ի եւ «Հայ Արտ սիմենայի» համատեղ իրականացրած ծրագրի շրջանակներում «Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերում» արդեն իսկ վարպետության դասեր են անցկացրել ռեժիսոր- վավերագրող, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արտավազդ Փելեշյանը, կինոռեժիսոր, սցենարիստ, մանկավարժ Իրակլի Կվիրիկաձեն, կինոսցենարիստ, ռեժիսոր, ՌԴ ժողորվրդական արտիստ Սերգեյ Սոլովյովը, կինոսցենարիստ, դերսասան, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Պավել Ֆիննը:
Կուրսը ղեկավարում է կինոռեժիսոր, սցենարիստ, Ուկրաինայի ժողովրդական արտիստ Ռոման Բալայանը:




