Չորեքշաբթի, Նոյեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՐԿՈՍ ՊԻԶԵԼԻՆ ՈՒ ՆՈՐԱՅՐ ԱՍԼԱՆՅԱՆԸ ԼԱՎԱՏԵՍՈՐԵՆ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ

05/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մնում է այդ լավատեսությունն ամրապնդել բարձրակարգ խաղով

Հայաստանի ազգային հավաքականն Ավանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում սկսել է նախապատրաստությունը հունիսի 7-ին Մալթայի ընտրանու հետ կայանալիք աշխարհի առաջնության ընտրական մրցախաղին: Առաջին մարզմանը մասնակցել են հավաքի հրավիրված բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ Յուրա Մովսիսյանի, որը դեռ չէր ժամանել ԱՄՆ-ից:

Դա ազգային հավաքականի առաջին եւ միակ բաց մարզումն էր, որին ներկա էին մեծ թվով ֆուտբոլասերներ: Մարզումից հետո ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Մարկոս Պիզելին եւ Նորայր Ասլանյանը ճեպազրույց ունեցան լրագրողների հետ:

Մարկոս Պիզելի – Առաջիկա ընտրական մրցախաղերում մենք պայքարելու ենք միայն հաղթանակի համար: Պետք է լավ աշխատենք մարզումների ժամանակ, որպեսզի կարողանանք 6 միավոր վաստակել: Հարկավոր է մտածել, որ մենք Դանիայից ուժեղ ենք: Ընտրական նախորդ մրցաշարում հավաքականը շատ լավ էր խաղում: Իսկ ահա այս մրցաշարում հավաքականի խաղը լավ չի ստացվում, դժվարությամբ ենք հաղթում: Մենք պետք է ամեն ինչ մոռանանք ու տրամադրվենք պայքարի:

Երբ «Կրասնոդարից» հրավեր ստացա, համաձայնվեցի տեղափոխվել: Արդեն 28 տարեկան եմ եւ խաղադաշտում ինձ խաղային շատ ժամանակ է անհրաժեշտ: Իսկ «Կուբանում» ոչ միշտ էի ընդգրկվում թիմի մեկնարկային կազմում: Ինձ խաղային պրակտիկա է անհրաժեշտ, որպեսզի օգտակար լինեմ նաեւ հավաքականին:

Նորայր Ասլանյան – Չէի սպասում, որ Հայաստանում կարող է ֆուտբոլային այսպիսի ակադեմիա լինել, որում հիանալի պայմաններ են ստեղծված: Նույնիսկ Հոլանդիայում նման բան չէի տեսել: Ուղղակի հիացած եմ: Առաջին անգամ եմ Հայաստանում, որտեղ ինձ շատ ջերմ ընդունեցին: Հիացած եմ Երեւանով: Չէի սպասում, որ այսքան գեղեցիկ կլինի քաղաքը: Հավաքականի որոշ ֆուտբոլիստների հետ արդեն շփվել եմ, շրջել ենք Երեւանում: Նրանց հետ արդեն ընկերական հարաբերություններ եմ հաստատել:

Առաջին անգամ հավաքականին միացել էի այս տարվա փետրվարին Ֆրանսիայում: Այն ժամանակ ընդամենը 3 օր էր հատկացված Լյուքսեմբուրգի հետ ընկերական հանդիպմանը նախապատրաստվելու համար:

Հավաքականը մարտականորեն է տրամադրված: Թեեւ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, սակայն կարծում եմ, որ Մալթային անպայման պետք է հաղթենք: Դանիայի հավաքականը թեեւ շատ ուժեղ է, սակայն նրա նկատմամբ էլ կարող ենք հաղթանակ տոնել: Մենք ուժեղ հավաքական ենք եւ կարող ենք 6 միավոր վաստակել:

«Էմենի» հետ պայմանագիրս ավարտվել է եւ այժմ բանակցություններ են ընթանում ակումբի հետ: Սակայն այլ տարբերակներ եւս դիտարկում եմ: Իմ ծառայություններով հետաքրքրված են Հոլանդիայի բարձրագույն խմբի ակումբները, որոնց ներկայացուցիչները պատրաստակամ են մեկնել Դանիաՙ դիտելու իմ ելույթը: Կարծում եմ, որ Դանիայի խաղից հետո ամեն ինչ պարզ կլինի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՀԱՅԱՍՏԱՆ. ՆՈՅԻ ԵՐԿԻՐԸ» ՖԻԼՄԸ ՑՈՒՑԱԴՐՎՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Հաջորդ գրառումը

ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐՈՎ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐՈՎ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական