Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼՈՒՐԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍՈՒԲՅԵԿՏ ՉԷ, ԲԱՅՑ Ո՞Ր ԼՈՒՐԸ

05/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մի շարք թերթերի խմբագիրներ պայքար են սկսել իրենց էջերից անարգել ինտերնետ հոսող լրատվության դեմ, երբ չի նշվում աղբյուր, որեւէ հղում չի կատարվում` այդպիսով թերթի ժամանակատար ջանքերը հավասարեցնելով զրոյի եւ ինտերնետային լրատվամիջոցների վարկանիշն ու հաճախելիությունը բարձրացնելով թերթերի էքսկլյուզիվ նյութերի հաշվին: Մինչդեռ նման գրագողությունը նախ խփում է թերթերի վաճառքին` կրճատելով թերթի վաճառքը, եւ հետո վիրավորական է, երբ դու աշխատում ես, ուրիշն է ուտում:

Իհարկե, երեւույթը նոր չէ, գրագողությունը մշտական պրոբլեմ է եղել, սակայն այն համացանցի լայն տարածմամբ այսօր ահռելի չափերի է հասել եւ կասկածի տակ է դնում թերթերի գոյությունն առհասարակ: Ասենք, որ ինտերնետային լրատվամիջոցները վերցնում են միմյանցից, պատահում է, որ թերթերն էլՙ նրանցից, եւ այս շրջահոսը կարծես անվերջ է: Մի բան պարզ է, որ ինտերնետի մեր այս դարում պրոցեսը կանգնեցնել չի լինի, ինտերնետը խուժել է մեր կյանք եւ ամեն օր ավելի ու ավելի շատ կենսական տարածքներ է գրավում, դրա դեմ ոչինչ անել հնարավոր չէ, եւ պետք էլ չէ, հիմա համացանցը մեր կյանքի բոլոր ոլորտներում է: Իսկ հիմնավորումների եւ դիտարկումների առումով առավել հեղինակավոր համարվող թերթերը, կամաց-կամաց, ուզեն թե չուզեն, թղթային տարբերակի հույսին չեն կարող մնալ, քանի որ ինտերնետն ավելի ընթերցելի է: Սակայն դա չի նշանակում, որ այդպես անխղճորեն կարելի է կողոպտել թերթերին` նրանց դժվար ծնված, մեկ ողջ օրվա եւ երբեմն ավելի տեւական աշխատանքի արդյունք նյութերը մի վայրկյանում սեփական ընթերցողին մատուցելով մամուլի տեսություն անվան տակ: Որեւէ հեղինակի համար դա գուցե եւ հաճելի է, քանի որ ընթերցողական ավելի լայն լսարանի է արժանանում, բայց թերթը պահող խմբագրի համար դա ուղղակի կործարանար է: Ահա եւ աշխատել է մի խումբ խմբագիրների ինքնապաշտպանական բնազդը, որոնք բարձրացրել են «Հեղինակային եւ հարակից իրավունքների մասին օրենքում» փոփոխություն անելու խնդիրը` թերթերից վերցված նյութերի հղումներ եւ խիստ մասնակի մեջբերումներ ապահովելու համար, որ թույլ կտա հետաքրքրված ընթերցողին թերթ գնել եւ այնտեղ փնտրել հետաքրքրող հարցի պատասխանը: Խմբագիրների նախաձեռնությունն, իրոք, արդյունք տվեց` հղումներ այսօր կան, բայց նյութերի բուն ասելիքը շարունակվում է հրամցվել կայքերով, այնպես որ ընթերցողն իրեն հազիվ թե նեղություն տա թերթ գնելու: Թերթերին մնում է ակամա գովազդը, որ կայքերն իրենց մեջբերումներով ապահովում են թերթերի համար:

Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ ականջալուր են եղել թերթերի խմբագիրների պահանջին եւ նախաձեռնել փոփոխություններ վերը նշված օրենքում: Սակայն մի խնդիր կա, որի վերաբերյալ օրենսդիրներն ու խմբագիրները տարբեր պատկերացումներ ունեն: Գործող օրենքում օրվա ընթացիկ իրադարձությունների եւ փաստերի մասին տեղեկատվությունը հեղինակային իրավունքի օբյեկտ չէ, մինչդեռ խմբագիրներ ասում են` ինչո՞ւ պետք է մի քանի տողանոց երգը հեղինակային իրավունքի սուբյեկտ լինել, իսկ, ասենք, կեսէջանոց լուրը` ոչ: Օրինակ` լրագրության փորձագետ Մեսրոպ Հարությունյանը կարծում է, որ հենց այս կետը դրոշակ դարձնելով են կայքերը թխում տեղեկատվությունը` սկսելով լուրից եւ անցնելով ավելի լուրջ բաներ գրագողանալուն:

Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի անդամ, օրենքի նախագծի համահեղինակներից Արփինե Հովհաննիսյանը «Ազգի» հետ զրույցում նշեց, որ օրվա ընթացիկ լրահոսը որեւէ պարագայում չի կարող հեղինակային իրավունքի օբյեկտ լինել եւ պաշտպանվել: Դա նախատեսված է ինչպես Գեղարվեստական եւ գրական ստեղծագործությունների մասին Բեռնի կոնվենցիայով, այնպես էլ մեր` «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքով եւ ենթակա չէ փոփոխության, որովհետեւ դա միջազգային պարտավորություններով է սահմանված: Իսկ «օրվա ընթացիկ լրահոս», ըստ Ա. Հովհաննիսյանի, նշանակում է պաշտոնական հաղորդագրություններից վերցված եւ ընթացիկ իրադարձությունների մասին տեղեկատվությունը, տեղեկատվական բլոկը կարելի է օգտագործել ինչպես առանձին, այնպես էլ հրապարակման մեջ:

Սակայն այստեղ խոսքը հասկացության թերի լինելու մասին է: Եթե տեղի են ունեցել իրադարձություններ, որոնց մասին տեղյակ է միայն տվյալ լրատվամիջոցը, այս պարագայում դա չի կարող հեղինակային իրավունքի օբյեկտ չլինել, խնդիրը սա է: Կայքերը վերցնում են ոչ թե լրահոս, այլ տվյալ լրատվամիջոցի էքսկլյուզիվ լուրը, այնպես որ օրենքի նոր փոփոխությամբ գուցե այս տարբերակի համար դրույթ պետք է մտածել (խոսքն ամեն օր հորինվող ապատեղեկատվության մասին չէ, իհարկե` սեփական հավաստի աղբյուրների վկայակոչմամբ): Իսկ ընդհանրապես` օրենսդրական նախաձեռնությունը, որին միացել են պատգամավորներ բոլոր խմբակցություններից, առայժմ քննարկման փուլում է եւ դեռ պետք է ստանա կառավարության հավանությունը, իսկ նրա բուն բովանդակությունը վերաբերում է նրան, որ հեղինակային նյութը այլ լրատվամիջոցի կողմից հրապարակվելիս թույլատրվելու է օգտագործել համապատասխան չափով, մանավանդ համաշխարհային պրակտիկյում (Եվրոպական դատարանի պրակտիկայում) ընդունված չափանիշներ կան, որոնց հիմքում ընկած է հեղինակային ստեղծագործության արդարացի օգտագործման դոկտրինը: Այն թույլատրում է տվյալ նյութն օգտագործել բացառապես համապատասխան ծավալով եւ բացառապես հղումով: Իսկ հեղինակային իրավունքի այս տեսակ խախտումները վիճարկվելու են դատական կարգով եւ համապատասխան տուգանքներ են նախատեսվելու:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՇՐՋԱՆՑԵԼ ԵՐԵՎԱՆԻ ՀԵՐԱՑՈՒ ԵՎ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԼԻՆԵ՞Լ, ԹԵ՞ ՉԼԻՆԵԼՈՒ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԼԻՆԵ՞Լ, ԹԵ՞ ՉԼԻՆԵԼՈՒ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Մի շարք երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ  ժամանել են Եգիպտոս՝ մասնակցելու Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին։ «Al Qahera» լրատվական գործակալությունը...

ԿարդալDetails

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական