Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԾԱՅՐ ԱՌԱԾ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆԸ ՔԵՄԱԼԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆ Է ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԻՆ

05/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Նա քեմալականներին զրկել է երկիրը հետնաբեմից կառավարելու մենաշնորհից

Նախորդ համարում, անդրադառնալով Թուրքիայի 67 քաղաքներում տեղի ունեցած անկարգություններին, ընդգծել էինք, որ չնայած դրանց հակակառավարական բնույթին, Թաքսիմ հրապարակը Թահրիր չի դառնա: Պարզապես դարձնելու փորձեր են արվում: Ըստ երեւույթին Արեւմուտքը դրա ցանկատեսությունն ունի կամ վարչապետ Էրդողանին զսպաշապիկ հագցնելու նկրտում, որ կառավարելի դարձնի:

Անկարգություններին Սպիտակ տան, Եվրոմիության, Միջազգային ներում կազմակերպության կայծակնային արձագանքը Էրդողանի կառավարությանը հասցեագրված ողջամտության կոչով դրա վկայությունն է, էլ չենք խոսում աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցների բարձրացրած աղմուկի մասին:

Հատկանշական է, որ Ստամբուլի Թաքսիմ հրապարակի զբոսայգում ծայր առած եւ երկրով մեկ տարածված այս անկարգություններին արձագանքել են նաեւ արվեստի աշխարհահռչակ այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Մադոննան, Թոմ Յորքը, դերասանուհի Թիլդա Սունթոնը, դերասան Բրյուս Ուիլլիսը, գրող Նեյլ Գեյմանը, դատապարտելով ցուցարարների հանդեպ թուրք ոստիկանության բռնությունները, իսկ ամերիկացի լեզվաբան Նուամ Չոմսկին այս բռնությունները համարել է Թուրքիայի պատմության ամենաամոթալի դրվագը: Հավանաբար այս անձնավորությունը բացարձակապես անծանոթ է Թուրքիայի պատմությանը:

Ինչ վերաբերում է բռնություններին, հիրավի ոստիկանությունը գործադրել է ցուցարարների հանդեպ հենց Թաքսիմի զբոսայգում մայիսի 29-ի վաղ առավոտյան: Ավելին, ոստիկանները արտասվաբեր գազ են օգտագործել ծառերի հատումը կասեցնելու համար վրանի մեջ այգում գիշերող ցուցարարների դեմ, ապա եւ այրել են վրանները:

Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ցուցարարների խնդիրը սոսկ այգու ծառերը չեն, այլեւ Թաքսիմ հրապարակը վերակառուցելու վարչապետ Էրդողանի նախագիծը: Դա ենթադրում է քանդել Աթաթուրքի անվան մշակույթի պալատը, դրա տեղը կառուցել օպերային թատրոն, վերականգնել 1780 թվին կառուցված «Սելիմիե» զորանոցը, որը 1938-ին քանդել եւ տեղը փոքրիկ մարզադաշտ էին կառուցել:

Ի դեպ, «Գեզի» այգին էլ, որտեղ վարչապետ Էրդողանը մտադիր է մզկիթ կառուցել, նախկինում եղել է Սուրբ Հակոբ հայկական գերեզմանոցի տարածք համանուն եկեղեցիով: Դա զորանոցի հետ միաժամանակ է քանդվել: Թաքսիմի վերակառուցման Էրդողանի նախագծում հայկական գերեզմանոցի եւ Սուրբ Հակոբ եկեղեցու մասին իհարկե որեւէ խոսք չկա, ոչ էլ «Գեզի» զբոսայգում բռնկված եւ հակակառավարական շարժման վերածված ցույցերի մասնակիցներն են դա նշում:

Ցուցարարների զորավիգ կանգնող աշխարհահռչակ արվեստագետներն էլ շրջանցում են ցուցարարների անկարգությունները: Որքան էլ սրանք համարվեն համաժողովրդական շարժման մասնակիցներ, անկարգություն այնուամենայնիվ արել են: Օրինակ, մայիսի 31-ից մինչեւ հունիսի 2-ը միայն Իզմիրում ցուցարարները լուրջ ավերվածություն են պատճառել 31 բանկի, 42 առեւտրական օբյեկտի: Նրանց գործունեության հետեւանքով վնասվել են 12 սեփական ավտոմեքենա, քաղաքային 11 ավտոբուս, տուժել է վարչական մեկ շենք: Վնասված մեքենաներից 4-ը շտապօգնության մեքենա է: Այդ ընթացքում վիրավորվել է 33 ոստիկան, մեկըՙ ծանր:

Վիրավորված ցուցարարների ընդհանուր թիվը անկարգությունների թատերաբեմ դարձած բոլոր քաղաքներում, ըստ պաշտոնական տվյալների 53 է, մեկըՙ վերակենդանացման բաժնում: 939 ցուցարար ձերբակալվել է: Պաշտոնական տվյալները, ինչ խոսք, չեն համապատասխանում ցուցարարների տվյալներին, որոնք էլ սակայն պարտադիր չէ, որ համապատասխանեն ճշմարտությանը:

Այլ կերպՙ գործ ունենք տեղեկատվության աղտոտվածության հետ: Սակայն ինչ էլ լինի, ցուցարարների խնդիրը Թաքսիմի զբոսայգու ծառերը չեն: Թերեւս նրանք կարող էին հանդուրժել հրապարակում մզկիթի կառուցումը, սակայն դրա հետ վարչապետ Էրդողանը առանց վերականգնելու քանդում է նաեւ Աթաթուրքի անվան մշակույթի պալատը: Ըստ երեւույթին այս հանգամանքն էլ որպես իսլամականների մարտահրավեր են ընկալում քեմալականները:

Չմոռանալ, որ Քեմալ Աթաթուրքի հիմադրած Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը նրանց ներկայացուցիչն է, որը անկախ կառավարող կուսակցության փոփոխությունից, քեմալական բյուրկրոտիայի միջոցով հետնաբեմից կառավարել է Թուրքիան, կառավարումը դարձել է նրա մենաշնորհը:

Վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունն է, որ վերջին 10 տարիներին գտնվելով իշխանության ղեկին, Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը զրկում է այդ մենաշնորհից, զուգընթաց դրան երկիրը հետնաբեմից կառավարելու հնարավորությունից զրկվում են նաեւ քեմալականները: Հաշվի առնելով այս ամենը, կարելի է ենթարդրել, որ Թաքսիմի զբոսայգում ծայր առած եւ երկրով մեկ տարածված անկարգությունները ոչ այլ ինչ են, քան քեմալականների մարտահրավերը հանուն երկրում դիրքերի պահպանման:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՏՈՒԿ ԽՆԱՄՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԴԵՂՈՐԱՅՔԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է ԻՆՔՆԱՐԺԵՔԻՑ ԵՌԱԿԻ ԹԱՆԿ

Հաջորդ գրառումը

ԲԱՐԱԶԱՆԻՆ ԲԱՂԴԱԴԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՔՐԴՍՏԱՆԻ ԱՆԿԱԽԱՑՄԱՄԲ

Համանման Հոդվածներ

1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

01/08/2025
Հաջորդ գրառումը

ԲԱՐԱԶԱՆԻՆ ԲԱՂԴԱԴԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՔՐԴՍՏԱՆԻ ԱՆԿԱԽԱՑՄԱՄԲ

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Փայլանը կոչ է արել Էրդողանին բացել Թուրքիայի ու Հայաստանի սահմանը

12/08/2025

Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պոլսահայ նախկին պատգամավոր Կարո Փայլանը գրառում է արել X-ի միկրոբլոգում։ Գրառման մեջ անդրադառնալով...

ԿարդալDetails

Հայ-ադրբեջանական խաղաղության նախաստորագրված տեքստի ականները. Սուրեն Սուրենյանց

12/08/2025

Հիմա էլ մտել են թուրքական մեղրամիսի փուլ. Տիգրան Աբրահամյան

12/08/2025

Այս գործընթացն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան խաղաղության մասին հուշում. Արման Թաթոյանը՝ Վաշինգտոնի բանակցությունների մասին

12/08/2025

Անընդունելի և դատապարտելի ենք համարում Հայաստանին պարտադրվող հերթական զիջումները. ԱԺ «Հայաստան» խմբակցություն

12/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական