Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՏՈՒԿ ԽՆԱՄՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԴԵՂՈՐԱՅՔԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է ԻՆՔՆԱՐԺԵՔԻՑ ԵՌԱԿԻ ԹԱՆԿ

05/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գերիշխող դիրքի չարաշահման համար «Կուրացիոն» տուգանվել է 10 մլն դրամով

Գերիշխող դիրքի չարաշահման համար տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկ 10 մլն դրամով տուգանեց դեղորայքի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող «Կուրացիո» ընկերությանը: Հանձնաժողով էր դիմել դեղորայքի ներկրմամբ զբաղվող «Բեյբի Սիմ» ընկերությունը, տեղեկացնելով, որ մրցակից «Կուրացիոն» խոչընդոտում է իր գործունեությանըՙ թույլ չտալով մասնակցել Երեւանի պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվող էնտերալ զոնդային սննդի ձեռքբերման մրցույթներին: «Բեյբի Սիմ» ընկերությունը առաջարկել է բարձր կալորիականությամբ էնտերալ զոնդային սնունդ շատ ավելի էժան գնով, քան տրամադրում է «Կուրացիոն»: Սակայն բժշկական համալսարանը գնումները կազմակերպել է այնպես, որ «Բեյբի Սիմը» հնարավորություն չի ունեցել մասնակցելու դրանց: Մասնավորապես, զոնդային սննդի մասով մրցույթը կազմակերպվել է «Բուժ. սարքավորումներ» ապրանքի ներքո, այն դեպքում, երբ բուժսարքավորում չէ: «Բեյբի Սիմը» մասնակցելու հրավեր չի ստացել, քանի որ գրանցված է եղել «Դեղորայք» եւ «Սննդամթերք» առաջարկող մասնակիցների ցանկում:

Հանձնաժողովը պարզել է, որ «Կուրացիո» ընկերությունը, այն բոլոր դեպքերում, երբ բուժհաստատությունների կողմից հայտարարված պետական գնումների մրցույթներում հանդիսացել է միակ մատակարարը, հայտերում շատ բարձր գնային առաջարկ է ներկայացրել, իսկ այն դեպքերում, երբ մրցակից է ունեցել, գրեթե ինքնարժեքին հավասար գնով է դեղը վաճառելՙ արհեստականորեն խոչընդոտելով մրցակից ընկերության մուտքը շուկա: Փաստորեն, «Կուրացիոն» հատուկ խնամքի տակ գտնվող հիվանդների համար նախատեսված դեղորայքը վաճառել է ինքնարժեքից եռակի թանկ գնով:

Միաժամանակ, հանձնաժողովն ուսումնասիրել է «Կուրացիոյի» գնային քաղաքականությունը եւ բացահայտել, որ ընկերությունը մշտապես օգտվել է իր մրցակցային առավելությունից, բարձր գներով ապրանքը վաճառելով դեղատներին եւ հիվանդանոցներին: Մասնավորապես, մինչ զեղչի ստացումը ընկերության կողմից իրացվող «Նուտրիզոն սննդային թելիկներով 1 կկալ 500 մլ.» ապրանքի ինքնարժեքը կազմում էր 2080 դրամ, իսկ մանրածախ իրացման գինըՙ 4000 դրամ: Սակայն ընկերությունն ապրանքը կարողացել է ձեռքբերել զեղչով, եւ ինքնարժեքը նվազել է մինչեւ 1380 դրամ, սակայն մանրածախ ցանցում գինը մնացել է անփոփոխ: Այսինքն, ընկերությունը ինքնարժեքի նվազմանը համարժեք չի իջեցրել վաճառքի գները, ինչը մրցակցային օրենսդրության խախտում է:

Հանձնաժողովի որոշմամբ, շուկայում ունեցած գերիշխող դիրքի չարաշահման համար «Կուրացիո» ընկերությունը տուգանվեց 10 մլն դրամի չափով: Բացի դրանից, հանձնաժողովի առաջարկով, «Կուրացիո» ընկերությունը կհայտնվի գնումների «սեւ ցուցակում» եւ մի քանի տարի հնարավորություն չի ունենա մասնակցելու մրցույթներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՂԵՏԻՑ ՀԵՏՈ 50-ՀԱԶԱՐԵՐՈՐԴ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՈՒՆԴԸ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԾԱՅՐ ԱՌԱԾ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆԸ ՔԵՄԱԼԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆ Է ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԾԱՅՐ ԱՌԱԾ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆԸ ՔԵՄԱԼԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆ Է ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական