Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

04/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Կար ժամանակ, երբ գոյություն ունեին այսպես կոչված «թաղի տղա», «ինստիտուտի տղա», «քաղաքի տղա» եւ այլ հասկացություններ: Օրինակՙ «թաղի տղան» երբեք թույլ չէր տա, որ «իր թաղում» որեւէ մեկը որեւէ անընդունելի բան անի, ասենք, ինչ-որ մեկը հայհոյի բակում, կռիվ անի: Սա համապատասխանաբար թույլ չէին տալիս «ինստիտուտի տղա» ինստիտուտում, «քաղաքի տղան» քաղաքում, եւ այլն: Ընդհանուր առմամբ այս տղաները այն ժամանակվա «թաղային հեղինակություններն» էին, «լավ տղաները», որոնք ժամանակի ընթացքում եկան մեր օրերը արմատապես խեղաթյուրված, ինչպես մեր օրերում շատ բան: Մենք սկսեցինք թաղի խուժանի հետ շփոթել թաղային հեղինակությանը, այնինչ «թաղի տղան» ամենեւին էլ վատ բան չէ:

Այն, ինչ տեղի է ունեցել հունիսի մեկին Գորիսում, այս ամենի հետ կապ ունի այնքանով, որքանով միջադեպը տեղի է ունեցել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան դիմաց, ավելին, միջադեպի համար ձերբակալվել է Սուրիկ Խաչատրյանի որդին նաեւ, ով կասկածվում է սեփական տան դիմաց մարդ սպանելու, մարդ վիրավորելու, հրազեն բանեցնելու եւ սեփական տանը հրազենային միջոցներ կուտակելու մեջ: Գուցե ՄԱԿ-ին կամ միջազգային այլ կազմակերպություններին Ադրբեջանի սպառազինություն ձեռք բերելու հարցից բացի մտահոգեր նաեւ Հայաստանում առանձին անհատների սպառազինության կուտակման հարցը, բայց սա լրիվ այլ խոսակցության թեմա է:

Գորիսում մարդ են սպանել, ու կարեւորն այն չէ անգամ, թե կհրաժարվի իր պաշտոնիցՙ Սյունիքի մարզպետը: Սա կարեւոր չէ, որովհետեւ իհարկե պետք է հրաժարվի, որովհետեւ սեփական տան դիմաց մարդ սպանող, մարդու վրա կրակող որդու հայրը չպետք է մարզպետ աշխատի: Կարեւոր չէ անգամ այն, որ սպանվածներից մեկը Արցախի ՊԲ-ի գնդապետ Արտակ Բուդաղյանի եղբայրն է, իսկ ինքըՙ գնդապետը, նույն միջադեպի ժամանակ վիրավորվել է, ու այժմ, զինվորական հոսպիտալի բժիշկների գնահատմամբ, «ծանր վիճակում է»: Կարեւորն ամենեւին այն չէ, որ տպավորություն կա, թե վերջին ժամանակներում հայ սպաների ուղղությամբ ավելի շատ կրակում են սահմանի այս կողմում, քան սահանի այն կողմից:

Կարեւորը բոլորովին ուրիշ բաներն են: Ըստ տեղեկություններիՙ Բուդաղյանները եղել են Սուրիկ Խաչատրյանի սանիկները, այսինքնՙ նաեւ Սուրիկ Խաչատրյանի որդու սանիկները: Փաստորեն, ըստ առաջադրված մեղադրանքիՙ Սուրիկ Խաչատրյանի որդին մեղադրվում է սեփական սանիկների վրա սեփական տան դիմաց կրակելու, մեկինՙ սպանելու մեջ… Սուրիկ Խաչատրյանի տանը հունիսի մեկին խուզարկությամբ հայտնաբերվել են հրազենի տարբեր տեսակներ: Եթե Սուրիկ Խաչատրյանը գիտի այս մասին, բայց ոչինչ չի ձեռնարկել դրանք իր տնից վերացնելու ուղղությամբ, ուրեմն նա լավ չի դաստիարակել իր որդուն, եթե Սուրիկ Խաչատրյանը չգիտեր այս ամենի մասին, ուրեմն կրկին լավ չի դաստիարակել որդուն:

Կարեւորը հենց սա է, որ մեր տան առաջ մեր որդին կրակում է մեր սանիկների վրա, որոնցից մեկին սպանում է մեր տանը կուտակված հրազենով: Եվ այդ ամենը տեղի է ունենում մի շատ խորհրդանշական օրՙ հունիսի մեկին, երեխաների պաշտպանության միջազգային օրը, երբ մենք առավել պետք է մտահոգված լինենք մեր երեխաների պաշտպանության հարցերով:

Իսկ թաղային, քաղաքային, համապետական հեղինակությունը փողոցի խուժան չէ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴՈԿՏՈՐ ԱՆԴՐԵԱՍ ԾՈՒԼԻԿՅԱՆ. «ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՆՎԻՐՅԱԼ ԽՄԲԱԳԻՐՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉԸ

Հաջորդ գրառումը

ԿՄԵԿՆԱՐԿԻ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԿՄԵԿՆԱՐԿԻ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական