Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՎԻՃԱԿԸՙ ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ

04/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լիսկան հրաժարական է տվել: Նեմեցի պատմությունը կկրկնվի՞

«Երբ դիրքերում եմՙ մտքով զինվորների հետ եմ, երբ զորամասում եմՙ մտածում եմ դիրքերի զինվորների մասին: Տանն էլ որ լինում եմ, էլի ուշքս-միտքս զինվորներն են: Դե, ծնողներն իրենց տղաների կյանքն ինձ են վստահել, ես եմ պատասխանատու նրանց համար», նախորդ տարի ԼՂՀ զորամասերից մեկը լրագրողներիս այցելության ժամանակ անկեղծացավ Արտակ Բուդաղյանը: Շատախոս չէր, ասում էրՙ ի՞նչ ասեմ, իրենք կրակում են, մենք էլ պատասխանում ենք:

«Ձեզ համար է պատերազմն ավարտված, իմ տղաների համար պատերազմը չի ավարտվել, ինձ համար չկա ավելի մեծ սրբություն, քան սահմանին կանգնած զինվորը», ասում էր Բուդաղյանըՙ հավելելով, որ այսօր բանակ զորակոչվող տղաների մեջ երկու լուրջ թերություն է նկատվումՙ ֆիզիկական պատրաստվածության ու գրագիտության թերացում: Ասում էրՙ տղաներ կան, որ անգամ անուն-ազգանունը գրել չեն կարողանում: «Իրենց համար հատուկ դասաժամ եմ կազմել, որ այդ տղաները գոնե տարրական կրթություն ստանան»:

Զորամասում հարգված հրամանատար է: Պատերազմի մասնակցած Արտակը, որ նաեւ Մոսկվայում է ռազմական կրթություն ստացել, շատ լավ գիտիՙ ինչպե՞ս խոսել ու ի՞նչ մեթոդներ կիրառել զինվորների հետ շփվելու համար: Ասում ենՙ Բուդաղյանը խստապահանջ, բայց բարի հրամանատար է, նրան հարգում են անգամ ամենաանկարգ ու խնդրահարույց զինվորները: Բուդաղյանի հրամանատարության ժամանակՙ 2011-ին զորամասը ճանաչվել է լավագույնը, նույն զորամասի երրորդ գումարտակըՙ նույնպես: Նրա հրամանատարության տարիներին զորամասում արտակարգ պատահարների թիվը կտրուկ նվազել էՙ գրանցվել է ընդամենը երկու դեպք:

Պատերազմին մասնակցած ու զինադադարից հետո հայրենիքի սահմանները պաշտպանող հրամանատարն այսօր զինվորական հոսպիտալում է: Նա կյանքի եւ մահու պայքար է տալիս ոչ թե թշնամու, այլ իր հայրենակցի արձակած գնդակի պատճառով: Հունիսի 1-ի գիշերը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան դիմաց տեղի ունեցած վիճաբանության ընթացքում արձակված կրակոցներից Գորիսի նախկին քաղաքապետ Ավետիք Բուդաղյանը մահացել է, իսկ նրա եղբայր Արտակ Բուդաղյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել Երեւան: Գործի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, որը վարույթ է ընդունվել ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնում: ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Զարզանդ Նիկողոսյանը, որը Սյունիքի մարզպետի թիկնապահն է, եւ Տիգրան Խաչատրյանըՙ մարզպետի որդին: Խուզարկությամբ Սուրեն Խաչատրյանի բնակարանից առգրավվել է զենք-զինամթերք, որ, ըստ ականատեսների, կբավականացներ մի ամբողջ գնդի:

«Ազգ»-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հրամանատարի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Նրան երկրորդ անգամ են վիրահատել եւ երկրորդ փամփուշտը հանել մարմնից: Բուդաղյանին միացված է արհեստական շնչառության ապարատ, բայց հրամանատարը կոմայի մեջ չէ, նրա գիտակցությունը տեղն է, կարողանում է խոսել:

Սա սպանության առաջին դեպքը չէ, որ կապված է Սուրիկ Խաչատրյանի անվան կամ մերձավորների հետ: Նրա անունն ու մականունըՙ Լիսկա, վաղուց վերածվել են խարդախության, այլանդակության, սպանության եւ բռնության խորհրդանիշի: Նրա կատարած հանցագործությունների մասին բոլորը գիտենՙ հասարակ գորիսեցուց մինչեւ ոստիկանապետ ու հանրապետության նախագահ, սակայն Լիսկան անձեռնմխելի է. նա եւ իր ընտանիքի անդամներն իրենց թույլ են տալիս ամենավերջին այլանդակություններն ու մնում անպատիժ:

Այս անգամ մարզպետը գերազանցել է ինքն իրեն: Պատերազմի մասնակցած ու վերջերս էլ Մարտական խաչի արժանացած անձնավորությունը կարծես թե պետք է առավելագույնս կարեւորեր եւ գնահատեր պատերազմ տեսած ու այսօր էլ հայրենիքի սահմանները պաշտպանող հրամանատարին, բայց նրա համար մարդկային կյանքն ու արժեքը կարծես դադարել են որեւէ արժեք ներկայացնելուց:

Նախորդ տարի նման դեպք գրանցվեց «Հարսնաքար»-ում, երբ արդեն նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները սպանեցին ռազմական բժիշկ Վահե Ավետյանին: Եվ մինչեւ օրս ձգձգվում է դատական գործընթացը, ուշանում դատավճիռը…

Ընդամենը պետք է, որ մեր իրավապահ մարմիններին չուղղորդեն, գործը արդար քննվի ու բացահայտվի: Թեպետ ո՚չ Լիսկայի, ո՚չ նրա լակոտների ձերբակալումը չի վերադարձնի երեք անչափահաս երեխաների հայր Ավետիք Բուդաղյանի կյանքը, սակայն սա գոնե կդառնա օրինակ, որ մնացած օլիգարխները հասկանան, որ մարդասպանությունը պատժվում է օրենքի ամբողջ խստությամբ:

Երեկ երեկոյան Սյունիքի մարզպետարանից հաղորդագրություն էր տարածվել, որ Սուրեն Խաչատրյանը որոշել է թողնել մարզպետի իր լիազորությունները մինչեւ նախաքննության ավարտը, այսինքնՙ ժամանակավորապես չի կատարելու մարզպետի իր պարտականությունները, սակայն կառավարությունից «Ազգ»-ին հայտնեցին, որ առայժմ Սուրեն Խաչատրյանից որեւէ դիմում չեն ստացել: Նման դեպք գրանցվեց մի քանի տարի առաջ, երբ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներից մեկին հարվածած քաղաքապետը նախ նախագահի հրամանով հրաժարականի դիմում ներկայացրեց, իսկ երկու տարի անց նշանակվեց կապի եւ տրանսպորտի նախարար: Հույս ունենանք, որ պատմությունը չի կրկնվի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԿՎԻՃԱՐԿԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԸ

Հաջորդ գրառումը

ԽՈՐ ՎԻՐԱՊԻ ԶԱՆԳԵՐԸ ԿՀՆՉԵՆ ՆԱԵՎ ՍԱՀՄԱՆԻՑ ԱՆԴԻՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԽՈՐ ՎԻՐԱՊԻ ԶԱՆԳԵՐԸ ԿՀՆՉԵՆ ՆԱԵՎ ՍԱՀՄԱՆԻՑ ԱՆԴԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս անգամ ո՞ւմ եք մեղավոր «նշանակելու» կիսաքանդված խաղասարքի զոհ դարձած փոքրիկի մահվան համար

13/10/2025

Բյուրեղավանի 1-ին Բ թաղամասի խաղահրապարակում դժբախտ դեպք է տեղի ունեցել․ մաշված ժանգոտ, անսարք մանկական երկաթյա կոնստրուկցիայով սղարանը, որն ամրացված չի...

ԿարդալDetails

Արդյո՞ք նրանք ուզում են, որ «Տոմահավկ»-երը թռչեն իրենց ուղղությամբ». Թրամփ

13/10/2025

Թույլ մի՛ տվեք, որ քպ-ի ստերը շարունակվեն տարածվել և դառնալ ընդունելի հանրության ականջների համար. Արսեն Ջուլֆալակյան

13/10/2025

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

13/10/2025

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական