Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ՏԱՐԱԾՎՈՂ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԱԽԵՑԱ՞Ն

01/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մ. Խ.

Երեւանի քաղաքապետարանը Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային բաց մրցույթ էր հայտարարել, որին բուռն արձագանքեցին հանրությունն ու լրագրողները: Երեկ Ազգային ժողովում Երեւանի բյուջեի կատարողականի ներկայացումից հետո Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը պարզաբանումներ արեց այս հարցի առթիվ: Պատասխանելով պատգամավորական մտահոգությանը` նա նշեց, թե ընդամենը առաջարկներ ներկայացնելու մրցույթ-առաջարկ է, ու որ այդպես բուռն են արձագանքել` գուցե վերնագրի ձեւակերպումն է սխալ: Ոչ թե հրապարակը վերակառուցվելու է, այլ ստորգետնյա հատվածի, տրանսպորտի անցումների ծանրաբեռնվածության եւ նախկին արձանի (Լենինի-Մ.Խ.) բաց մնացած հատվածի հետ կապված առաջարկներ ներկայացնելու շուրջն է մրցույթը, պարզաբանեց Արեյանը: Պատգամավորն էլ ( Նիկոլ Փաշինյանը ) իր մտահոգությունն ավելի բացեց, թե արդյոք նոր ինչ-որ արձան կառուցելո՞ւ հարց է, կամ միգուցե այն մտահոգությունն է առարկայանում, թե հրապարակի կառույցների հետեւի շենքերը բարձրացել եւ ճնշում են բուն հրապարակը, ու միգուցե հրապարակի շենքերն էլ են բարձրացնելու: Չէ, Արեյանը պնդեց իր վերն ասված խոսքը: Մենք էլ հիշեցնենք, որ ժամանակին հրապարակի մի հատվածը նստել էր` բացելով մոտ երկդարյա հնության ճանաչողական նշանակության ստորգետնյա կառույցներ, որոնք կոնսերվացվեցին: Եվ սա գտնվում է հրապարակի` դեպի արտգործնախարարություն հատվածում:

Ավելի ուշ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի ստորագրությամբ մի հայտարարություն տարածվեց, որտեղ պարզաբանվում է, թե մրցույթի անցկացման նպատակը մասնագետների գաղափարներն ու նախագծային առաջարկները հավաքել-մեկտեղելն է` Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային մոտեցումների առումով:

Նշենք, որ սոցիալական ցանցերում տարածվում էր դժգոհության ալիք առ այն, որ Երեւանում բազմաթիվ խնդիրներ կան, մինչդեռ քաղաքապետարանը պատրաստվում է վերակառուցել կենտրոնն ու միլիոններ ծախսել` Երեւանի ծայրամասերի օրհասական խնդիրներով չմտահոգվելով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄՈՏ 30 ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ՊԵՏՔ Է ԿԱՌՈՒՑՎԵՆ ԱՆՁՐԵՎԱՏԱՐՆԵՐ ԵՐԵՎԱՆԸ ԱՆՁՐԵՎՆԵՐԻ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

«ԼՈՒՍԻՆԷ ԶԱՔԱՐԵԱՆ ԵՎ ԽՈՐԵՆ ՊԱԼԵԱՆ» ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«ԼՈՒՍԻՆԷ ԶԱՔԱՐԵԱՆ ԵՎ ԽՈՐԵՆ ՊԱԼԵԱՆ» ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

13/10/2025

Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով, թե ինչու ՀՀ նախկին 3 ղեկավարները իրենց կառավարման ժամանակահատվածներում կյանքի չեն կոչել ղարաբաղյան...

ԿարդալDetails

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական