Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ԱՊՐՈՒՄ ԵՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ»

31/05/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Մայիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացի շուրջը (ոչ թե բուն կարգավորման գործընթացում) բավականին ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում:

Մասնավորաբար, օրերս տարածաշրջան կատարած այցից առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եռյակը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշեց հակամարտության կարգավորման նպատակով կողմերին առաջարկվելիք «նոր միջոցների» մասին: Այդ միջոցների կոնկրետ ինչպիսին լինելը, բնականաբար, հայտնի չդարձավ ոչ այցի ժամանակ, ոչ էլ դրանից հետո: Հետեւաբար, այդ «նոր միջոցները» պետք է ենթադրել:

Բայց, նախ Մոսկվա մեկնեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Կասկածից վեր է, որ այդ «նոր միջոցների» մասին Մամեդյարովն անձամբ տեղեկացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովից, ու հանդիպումից հետո` ասուլիսում, այնուհետեւ ռուսական պարբերականին տված հարցազրույցում խոսում է ԼՂ հիմնահարցի կարգավորման բացառապես խաղաղ ճանապարհի մասին` ընդգծելով, սակայն, որ «Ադրբեջանը կավելացնի իր ակտիվ ջանքերը միայն հոկտեմբերին կայանալիք համապետական ընտրություններից հետո»: Հետեւաբար, Բաքվին «նոր միջոցներին» ավելի հանգամանալից ծանոթանալու համար ժամանակ է անհրաժեշտ, կամ այդ միջոցներն այնքան լավ չեն Բաքվի համար, եւ Մամեդյարովը հասկանում է, որ դրանց այս պահին բարձրաձայնումը կարող է բացասաբար անդրադառնալ Իլհամ Ալիեւի երրորդ նախագահական նկրտումների վրա:

Բայց մոսկովյան Լավրով-Մամեդյարով հանդիպումը ամենեւին էլ այսքան միանշանակ չէր: Լավրովն ինքը իր հայտարարություններով որոշակիորեն անհանգստանալու հիմքեր տալիս է ԼՂ հակամարտության հայկական կողմերին: Մասնավորաբար` ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական կայքէջում «ՌԴ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամեդյարովի համատեղ մամուլի ասուլիսը Մոսկվայում» խորագրի ներքո զետեղված նյութում կարդում ենք Լավրովի հետեւյալ արտահայտությունները` «Ստատուս քվոն ձեռնտու չէ ոչ մի կողմին. առաջին հերթինՙ Ադրբեջանին, Հայաստանին եւ նրանց, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում»: Այնուհետեւ Լավրովը նշել է. «Ստատուս քվոյի պահպանումը ոչ միայն չլուծված է թողնում ադրբեջանական հողերի վերադարձի հարցը, այլեւ պահպանում է Հայաստանի էներգետիկ շրջափակումը, հետեւաբար ստատուս քվոյի պահպանումն անթույլատրելի է»:

Հայկական մեդիայում, հատկապես ընդդիմադիր շրջանակները Լավրովի այս արտահայտությունները սկսեցին դիտարկել Ռուսաստան-Հայաստան, ավելի կոնկրետ` նախագահ Պուտին-նախագահ Սարգսյան լարված կամ սառը հարաբերությունների տիրույթում, որոնց շրջանակներում է նաեւ գազի սակագնի թանկացումը Հայաստանի համար: Գուցե եւ այստեղ ճշմարտության հատիկ կա, մասնավորաբար, եթե նախագահ Մեդվեդեւի հետ նախագահ Սարգսյանը հանդիպել է ավելին քան տասը անգամ Մեդվեդեւի նախագահության չորս տարիների ընթացքում, ապա նախագահ Պուտինին նախագահ Սարգսյանը հանդիպել է ընդամենը երկու անգամ` երկու անգամ էլ Մոսկվայում, առաջին անգամ, երբ Պուտինը վերադարձավ Կրեմլ, երկրորդ անգամ, երբ Սարգսյանը վերընտրվեց Հայաստանի նախագահի պաշտոնում:

Սակայն իրենց տարածաշրջանային այցելության ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից Ռուսաստանի ներկայացուցիչ Իգոր Պոպովը փաստացի հերքեց իր իսկ ԱԳ նախարարի հիշյալ արտահայտությունները: Պոպովի համոզմամբՙ Լավրովը ոչ թե ասել է` «Ստատուս քվոն ձեռնտու չէ առաջին հերթին Ադրբեջանին, Հայաստանին եւ նրանց, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում», այլ ասել է. «Ստատուս քվոն ձեռնտու չէ առաջին հերթին Ադրբեջանին, Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին»: Պոպովը վստահ է, որ Լավրովը փոխանակ ասելու`«Ստատուս քվոյի պահպանումը ոչ միայն չլուծված է թողնում ադրբեջանական հողերի վերադարձի հարցը, այլեւ պահպանում է Հայաստանի էներգետիկ շրջափակումը, հետեւրաբար ստատուս քվոյի պահպանումն անթույլատրելի է», այլ ընդամենն ասել է. «Ստատուս քվոյի պահպանումը շարունակական է թողնում Հայաստանի էներգետիկ շրջափակումը, հետեւաբար ստատուս քվոյի պահպանումն անթույլատրելի է»: Բայց, ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջի վերոհիշյալ խորագրով նյութում, Լավրովի առաջին վարկածով արտահայտությունները ինչպես կարդում էինք Պոպովի հերքումից առաջ, այնպես էլ կարդում ենք Պոպովի հերքումից հետո: Հազիվ թե ազերպրոմի ձեռքերը կարողանան հասնել Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայք` խեղաթյուրելու նախարար Լավրովի խոսքերը: Հետեւաբար… Հետեւաբար կամ Լավրովն է եղել ադրբեջանցի իր գործընկերոջ թողած տպավորության տակ ու չի ցանկացել նեղացնել հյուրերին, կամ Պոպովն է եղել հայկական տարածքում, ու չի ցանկացել նեղացնել այսքան հյուրընկալ հայերիս:

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին Օքսվորդի համալսարանի լսարանի առջեւ ելույթ ունեցավ, որտեղ մանրամասնորեն ներկայացրեց ԼՂ հակամարտության պատմությունն ու բանակցությունների ընթացքը: Նալբանդյանի խոսքերից բրիտանական ազդեցիկ լսարանն իմացավ, որ Ադրբեջանը մշտապես հակադրվել է միջորդական կողմից բերված հակամարտությունը լուծելուն ուղղված միջոցներին ու ծրագրերին, առաջարկելով նրանց վերաբերյալ իր բազմահատոր առարկությունները: Ու եթե Մոսկվայում Լավրովը նշեց, թե «Ադրբեջանի համար ընդունելի էր մադրիդյան սկզբունքների 2009-ի նորացված տարբերակը` որպես բանակցությունների հիմք», ապա Օքսֆորդում մեր նախարարը շեշտեց, որ «…անգամ այդ տարբերակի առնչությամբ Բաքուն ուներ սեփական առաջարկությունները»:

Շուտով Լավրովի հետ հանդիպելու հերթը Նալբանդյանինն է: Վստահաբարՙ Հայաստանի ԱԳ նախարարը եւս անձամբ Լավրովից, գուցե ավելի նրբություններով կտեղեկանա միջնորդների բերած «նոր միջոցների» մասին: Գուցե այդ հանդիպումից հետո էլ ռուս համանախագահ Պոպովը Ադրբեջանում հերքի ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջում զետեղված Լավրովի խոսքերը… Իսկ մինչ այդ, Մամեդյարովը վերադարձավ Բաքու, բնականաբար Իլհամ Ալիեւին ներկայացավ «մոսկովյան զեկույցով», վերջինս էլ մայիսի 28-ին, որը Ադրբեջանում եւս համապետական տոն է, հանդես եկավ հայտարարությամբ. «Ադրբեջանը միշտ է հայտարարել, որ իր համար կա հակամարտությունը լուծելու երկու տարբերակ` խաղաղ եւ պատերազմական: Մենք պատրաստ ենք հենց այս պահին ուժով հետ բերել մեր հողերը, որոնք ամբողջ աշխարհի կողմից են ճանաչված ադրբեջանական հողեր (հիշենք Լավրովի արտահայտությունը` «ադրբեջանական հողերի վերադարձի» մասին-Հ. Ա.), սակայն կարծում ենք, որ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորությունները դեռ չեն սպառվել», հայտարարել է Իլհամ Ալիեւը` վերստին հակադրվելով, փաստորեն, միջազգային հանրությանը, ըստ որի` «ԼՂ հիմնահարցի կարգավորումն ունի բացառապես մեկ` խաղաղ ճանապարհով լուծում»: Թե ի՞նչ է նշանակում Ալիեւի այս հերթական «յաթաղանացումը» Մինսկի խմբի համանախագահների առաջարկած «նոր միջոցներին» ծանոթանալուց հետո, դժվար է ասել. Ալիեւը գնում է երրրոդ նախագահությանը, հետեւաբար նա կարիք ունի «ամենաքաջարի ազերին, ու բոլոր ազերիների տիրակալը» երեւալուն: Մյուս կողմից, գուցե Ալիեւը նաեւ պատերազմը` որպես հիմնահարցի կարգավորման միջոց վեր հանելով, փորձում է միջնորդական կողմերին հասկացնել, որ «նոր միջոցները», որոնց մասին Մամեդյարովը նրան զեկուցել է, Ադրբեջանի համար ամենեւին էլ ընդունելի չեն:

Սպասենք Լավրով-Նալբանդյան հանդիպմանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ 4 ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ

Հաջորդ գրառումը

ԱՐՔԱՅԱԶՆ ՉԱՐԼԶՆ ԱՅՑԵԼԵՑ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՐՔԱՅԱԶՆ ՉԱՐԼԶՆ ԱՅՑԵԼԵՑ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սա նախերգանքն է, օպերան սկսվելու է կիրակի. իրենք դերերը բաշխել են, կազմ պատրաստ են… Նաիրա Կարապետյան

23/10/2025

Նայում եմ, թե ինչ է կատարվում Հավհաննավանքի բակում և սարսափում: Ի՜նչ ճիշտ էր Բագրատ Սրբազանը, երբ ասում էր, որ մեր...

ԿարդալDetails

Ցավոք, կիրակի օրը Երևանում չեմ լինելու, գործուղման մեջ եմ, այլապես մեծ հաճույքով կգնայի և կմասնակցեի պատարագին. Ավինյան

23/10/2025

«Խստորեն դատապարտում ենք ՀՀ իշխանությունների նման գործելակերպը». Ռումանիոյ Հայոց թեմ

23/10/2025

7 անգամ մերժել ենք ինքնակամ շինության օրինականացման հայտը. Ավինյանը՝ 560 հազար դոլարի կաշառքի մեղադրանքի մասին

23/10/2025

Զախարովան անդրադարձել է Գյումրու ձերբակալություններին

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական