Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բլինքենի հետ հանդիպումը չի արդարացրել Չավուշօղլուի հույսերը

20/01/2023
- 20 Հունվարի, 2023, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ավելին՝ նա դրական որեւէ պատասխանի փոխարեն, ամերիկյան կողմին  համոզել է, որ Թուրքիան անվստահելի գործընկեր է

Մեր ժամանակով դեկտեմբերի 18-ի լույս գիշերը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպեց Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ: Այս այցը դեռեւս գլուխկոտրուկ էր դարձել նախքան վերջինի Վաշինգտոն ուղեւորվելը, Բլինքեն-Չավուշօղլու հանդիպումը ամերիկյան կողմին ըստ երեւույթին համոզեց, որ Թուրքիան իբրեւ գործընկեր անվստահելի լինելուց զատ, նաեւ խնդրահարույց երկիր է:

Թվում է, թե մինչ Բլինքեն-Չավուշօղլու հանդիպման բովանդակությանն անդրադառնալը պետք է պարզաբանել «գլուխկոտրուկի» պարագան, ապա բացատրել ԱՄՆ-ի համար Թուրքիայի «խնդրահարույց գործընկերոջ» վերածվելու հանգամանքը: Հարկ է նշել, որ թուրքական պաշտոնական աղբյուրների տվյալներով Չավուշօղլուի հանդիպումը նախապես եռակողմ էր ծրագրված, ըստ որի նա դեկտեմբերի 11-ին Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ հանդիպելու էր սիրիացի գործընկերոջ Ուալիդ Մուալլեմի հետ,  իսկ դեկտեմբերի 18-ին Վաշինգտոնում ներկայանալու էր պետքարտուղար Բլինքենին:

Նախնական ծրագիրը փաստորեն խախտվել է: Ավելին, դեկտեմբերի 10-ին Մոսկվա մեկնելու պատրաստվող Չավուշօղլուն հաջորդ օրը շրջագայության պատճառաբանությամբ հանկարծ հայտնվում է Աֆրիկայում:

Հունվարի 12-ին նա Ռուանդայում, ի պատասխան թուրք լրագրողների Սիրիայի արտգործնախարարի հետ հանդիպմանն առնչվող հարցին, նախ ասում է, որ դա Մոսկվայում տեղի կունենա հունվարի 14-16-ը, ապա ժխտում իր ասածը եւ խոսում է «հնարավոր այդ հանդիպումը» Մոսկվայում փետրվարի սկզբներին կազմակերպելու հավանականության մասին: Եռակողմ այդ հանդիպումը փետրվարին կկազմակերպվի՞, թե՞ ոչ, չգիտենք: Բայց որ դա, ռուսական պաշտոնական լրատվամիջոցների հավաստմամբ, ընդառաջելով  Էրդողանին, Պուտինն էր նախաձեռնել, ակնհայտ է:

Սակայն գլուխկոտրուկի պարագային խնդիրը սոսկ մոսկովյան վերոնշյալ հանդիպման չեղարկումը չէ, ոչ էլ դրա առնչությամբ Չավուշօղլուի իրարամերժ հայտարարությունները, այլեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեկտեմբերի 16-ի հեռախոսազրույցը Պուտինի հետ, Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամր-Աբդուլլահիյանի անակնկալ այցը Անկարա, որի առնչությամբ թուրքական որոշ թերթեր տարակուսանք էին հայտնել, թե ինչո՞ւ է եկել, ի՞նչ է կորցրել, եւ ինչպես հեռախոսազրույցի, այնպես էլ այցի մասին տեղեկատվության իսպառ բացակայությունը թուրքական եւ ռուսական մամուլում, ի՞նչպես է տեղի ունեցել:

Միայն հայտնել են, որ Էրդողանը Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայի ճգնաժամին առնչվող հարցեր, իսկ Իրանի արտգործնախարարին, լինելով երկրի նախագահ, ընդունել է իր կուսակցության կենտրոնական վարչության շենքում, այսինքն որպես կուսակցական գործիչ: Այդ ընթացքում Ամր-Աբդուլլահիյանը ծանոթանալով Իրանին հետաքրող հարցերում Թուրքիայի տեսակետներին,  Անկարայից շտապել է Մոսկվա: Որո՞նք են դրանք: Պարզաբանումներ ստանալու համար դիմեցի իմ ընկերոջ, հայտնի իրանագետ, Իրանում Հայաստանի երկարամյա դեսպան Գրիգոր Առաքելյանին: Պարզվեց, որ Ամր-Աբդուլլահիյանն Էրդողանի հետ քննարկել է «Զանգեզուրի միջանցքին», Սիրիայում տիրող իրավիճակին առնչվող հարցեր, որոնց Թուրքիայի նախագահն անկասկած քննարկել է նաեւ Պուտինին հեռաձայնելիս: Դրանց թվին պետք է ավելացնել Թուրքիա-Սիրիա նորմալացման գործընթացը, որի սկզբնավորմանը ամենայն հավանակությամբ նպաստել է Պուտինը:

Իրանական կողմը, ինչպես թուրք քաղաքագետներն են նշում, դեմ չէ այդ նորմալացմանը, իհարկե Սիրիայում ընթացող գործընթացներից չօտարվելու պայմանով, որովհետեւ Էրդողանը, ի հակակշիռ ԱՄՆ-ի,  նաեւ Սիրիայի հարցում է ապավինում ՌԴ նախագահի աջակցությանը, իսկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նորմալացման համար Թուրքիայից պահանջում է վերջ տալ  Ջերաբլուսի, Ազազի, Ալ- Բաբի եւ Աֆրինի օկուպացիային, ինչպես նաեւ զինաթափել  Իդլիբում տեղակայված ահաբեկիչներին:

Գալով  Բլինքեն-Չավուշօղլու հանդիպմանը, դա լայն արձագանք է գտել ինչպես թուրքական, այնպես էլ միջազգային լրատվամիջոցներում: Հանդիպմանը մասնավորապես անդրադարձել է կիսապաշտոնական «Անադոլու» գործակալությունը,  «NTV  հեռուստատեսությունը, օգտվելով «Reuters -ի տվյալներից: Հարկ է սակայն նշել, որ դրանք հապճեպ քաղած տվյալներ են, հետեւաբար չեն կարող ամբողջական պատկերացում տալ հանդիպման բովանդակության մասին: Համենայն դեպս, հանդիպման ավարտին կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, ապա Չավուշօղլուն առանձին ճեպազրույց է ունեցել Վաշինգտոնում հավատարմագրված  թուրք լրագրողների հետ: Նա ասել է, որ Բլինքենի հետ հանդիպանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանին առնչվող բազմաթիվ խնդիրներ, ներառյալ  Թուրքիային F-16 ռազմական ինքնաթիռների տրամադրումը: Նա այդ առումով բաձր է գնահատել նախագահ Բայդենի վարչակարգի գործադրած ջանքերը, ընդգծել է, որ դա կլինի նաեւ ՆԱՏՕ-ի օգտին, եւ եթե վարչակարգը վճռական է, ապա կարող է հաղթահարել Կոնգրեսի հարուցած խոչընդոտները: Չավուշօղլուն միաժամանակ կարծիք է հայտնել, որ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ամենեւին կապ չունի Թուրքիա F-16 ինքնաթիռներ վաճառելու հետ եւ ԱՄՆ Կոնգրեսը չպետք է դրանք միմյանց կապակցի:

Թուրքիայի արտգործնախարարը ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության հարցում կարեւորել է «եռակողմ համաձայնությունը», ապա ընդգծել  է Սիրիայի վրա կենտրոնանալու անհրաժեշտությունը, այնտեղ ԱՄՆ-ի հետ համագործակցելու պատրաստակամությամբ: Թեեւ նա գանգատվել է Սիրիայի դեմոկրատական ուժերին (քրդական) Վաշինգտոնի ցուցաբերած աջակցությունից, բայցեւայնպես նշել է, որ կողմերի տեսակատները մեծապես համընկնում են այդ հարցում: Ավելին՝ նա անընդունելի է համարել առայսօր Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ չնշանակելու Վաշինգտոնի գործելակերպը:

Հանդիպման ավարտին հրապարակված Բլինքեն-Չավուշօղլու համատեղ հայտարարության մեջ կողմերը միաձայն անընդունելի են համարել Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմը, մատնանշելով, որ անվերապահ պաշտպանում են ուկրաինական պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Նրանք միաժամանակ հայտարարել են, որ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման առումով առաջընթաց ձեռք բերելու համար կողմերը միաժանակյա գործողություններ ծավալելու եւ համագործակցությունն ընդարձակելու հարցում եկել են փոխհամաձայնության:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ Էգեյան ծովում Հունաստան-Թուրքիա տարաձայնություններին, Արեւելյան Միջերկրականին առնչվող բազմաթիվ այլ հարցեր:

Այսուհանդերձ մեր օգտագործած վերոհիշյալ աղբյուրներում անպասխան են մնում այնպիսի հարցեր, որոնք առանցքային են Թուրքիայի համար, ինչպիսիք են F-16 ինքնաթիռների վաճառքը, ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությունը, Սիրիայի դեմոկրատական ուժերին ամերիկյան օգնության դադարեցումը, ինչպես նաեւ «Զանգեզուրի միջանցքի» բացումը: Սակայն Չավուշօղլուի խոսքերից ակնհայտ են դառնում, որ նա բարձրացնելով այս հարցերը Բլինքենի հետ հանդիպմանը, ոչ միայն որեւէ դրական պատասխան չի ստացել, այլեւ ամերիկյան կողմին մեկ անգամ եւս համոզել է, որ Թուրքիան խնդրահարույց գործընկեր է եւ անվստահելի, հատկապես այն դեպքում, երբ Էրդողանը Սիրիայում, Էգեյան ծովում, Արեւելյան Միջերկրականում, Մերձավոր եւ Միջին Արեւելքում ու Հարավային Կովկասում սերտորեն համագործակցում է Պուտինի հետ, ավելին՝ փորձում նպաստել վերջինին, որ ճեղքի Ռուսաստանի դեմ կիրառվող ամերիկյան պատժամիջոցները:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի եւ Հայաստանի տեսակետները պետք է հնարավորինս մոտեցնել

Հաջորդ գրառումը

Ազգային առաջնորդի որոնումներում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ի՞նչ զգաց, երբ Կարմիր հրապարակով անցավ ադրբեջանական զորախումբը, իսկ հայկական զորախումբ չկար

10/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու այդ հաղթանակի համար կյանք ու կռիվ տված հերոսների. Արցախի թեմի առաջնորդ

09/05/2025
Հրապարակախոսություն

…կամ խանգարման հիվանդությունը այնքան է առաջադիմել, որ դուրս է գալիս բժիշկների և շրջապատի վերահսկողությունից

09/05/2025
Հաջորդ գրառումը

Ազգային առաջնորդի որոնումներում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սա այն ոստիկանն է, ով մեղադրվում է Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու, նրա նկատմաբ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մեջ:Ինձ փոխանցեցին, որ ոստիկան...

ԿարդալDetails

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025

«Իրական Հայաստանի» կոնցեպտի տակ պատմության խմբագրումը մեր երկրի դեմ բազմաթիվ ականներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան

11/05/2025

Սրանց իշխանազրկելու բանալի մեթոդը նույնն է, ինչ տոտալիտար աղանդի ճանկերից փորձես հանել քեզ հարազատ մարդուն. Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական