Գնդակներ՝ Արցախի դպրոցներին

37

Սպորտի զարգացումը կարեւոր նշանակություն ունի երիտասարդ սերնդի համար: Կարեւորելով հարցի  իմաստը եւ փիլիսոփայությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան  մեծ եւ շնորհակալ աշխատանք է կատարել: Արցախի բոլոր 117 դպրոցներին եւ մարզադպրոցներին նվիրել է շուրջ 850 գնդակ:

Նախաձեռնությունն իրականացվել է Արցախում «Երկարօրյա դպրոց» ծրագրի շրջանակում: Այն նպատակ ունի համալրել երկարօրյա ուսուցման սպորտային բաղադրիչը, նպաստել պատանեկան ֆուտբոլի զարգացմանը Արցախի բոլոր համայնքներում:

Կարծում եմ, կգտնվեն գործարարներ ու բարեգործական կազմակերպություն-ներ,որոնք կնպաստեն սպորտի հետագա զարգացմանը Արցախում: Հատկապես մեծ ուշադրություն պետք է դարձնել սպորտի այնպիսի ձեւերին, որոնք ունեն ռազմահայրենասիրական նշանակություն` ըմբշամարտ,հրաձգություն եւ այլն: Երկու կարծիք լինել չի կարող, որ այստեղ ներդրված յուրաքանչյուր միջոց իրեն արդարացնելու է:

Ստեփան  ՊԱՊԻԿՅԱՆ