Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

1988 թ. դեկտեմբեր, Բաքու

14/12/2023
- 15 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հատված գեներալ Ալեքսանդր Լեբեդի հուշերից

Աշխարհում լավ ու վատ ազգեր երեւի թե չկան, ամեն ազգի մեջ էլ լինում են  որոշակի թվով լավ ու վատ մարդիկ: Բայց անշուշտ, կարող են լինել այս կամ այն ազգի համար ընդհանուր  բնորոշ կամ գերակշռող ինչ-ինչ գծեր, հատկանիշներ:

Թվում է՝ ճիշտ են նրանք, ովքեր սխալ են համարում այն, որ մենք հաճախ մեր դեմ թշնամանքի ու արյունոտ ոճրագործությունների մեղավոր ենք համարել միայն սուլթանին ու խանին, միայն թշնամի ղեկավարներին… 

Այս խնդրի թերեւս մեկ այլ տեսակետից լուսաբանվող օրինակ է մեզ հայտնի խորհրդային ռուս գեներալ, ռազմական եւ պետական գործիչ Ալեքսանդր Իվանովիչ Լեբեդի հուշերի ստորեւ թարգմանաբար բերվող հատվածը՝ պատմելու մեծ ձիրքով գրված նրա անչափ հետաքրքրական գրքից (Лебедь А.И. За державу обидно…  — М.: «Московская правда», 1995): Հատվածը բնագրի լեզվով զետեղված է նաեւ Սանկտ-Պետերբուրգի եւ Ռուսաստանի հայ  համայնքի ֆեյսբուքյան միշտ հետաքրքրական էջում:

Հիշեցնենք, Աֆղանստանի կռիվներում, ապա արդեն երերացող ԽՍՀՄ-ի տարբեր «թեժ կետերում» թրծված, այն ժամանակ դեռ գնդապետ Լեբեդը իր ղեկավարած 106-րդ օդադեսանտային դիվիզիայով մասնակցել է 1988 թ. նոյեմբերից Բաքվում սկսված հանրահավաքային ազգայնական շարժման եւ հայ բնակչության  հալածանքների ու սպանությունների, ապա այնտեղ 1990-ի հայկական ջարդերի եւ հակախորհրդային հուզումների զսպման գործողություններին:

Գ. Մ.

…Այդպես իրադարձությունները համեմատաբար հանգիստ ընթացան մինչեւ դեկտեմբերի 7-ը: 7-ի երեկոյան «Վրեմյա» ծրագրով հայտարարվեց, որ Հայաստանում ահռելի երկրաշարժ է տեղի ունեցել: Ամբողջությամբ ավերվել են Սպիտակ եւ  Լենինական քաղաքները, այս կամ այն   չափով տուժել են մեծ թվով այլ բնակավայրեր:  Զոհերի ստույգ թիվը անհայտ է, սակայն նախնական տվյալներով այն հսկայական է եւ հաշվվում է տասնյակ հազարներով:

Միակ հեռուստացույցը դրված էր մեր հանպատրաստից ձեւավորված պարետատան հանգստյան սրահում, եւ այն դիտում էին  բոլորը՝ շտաբի սպաներ, օպերխմբերի զինվորներ, շրջգործկոմի աշխատակիցներ: Հաղորդավարը շարունակում էր խոսել ինչ-որ այլ բանի մասին, սակայն նրան չէին լսում, ավելին, շուտով ինչ-որ մեկն անջատեց հեռուստացույցը: Սրահում ճնշող լռություն էր: Այս լռության մեջ հանկարծ խուժեց մի ձայն, ավելի ճիշտ՝ ձայների մի գամմա,  միաձուլվելով ինչ-որ մեկ ընդհանուր, հաղթական ուրախ ոռնոցի մեջ, որն ավելի ու ավելի ուժեղանում էր: Ես քիչ էր մնում կարծեի՝ լսողական հալյուցինացիաներ ունեմ, բայց դատելով այն բանից, թե ինչպես բոլորը շրջեցին իրենց գլուխները եւ սկսեցին ականջ դնել, դա այդպես չէր: Շենքի վերջում մի փոքրիկ պատշգամբ կար: Դրա ելքը միջանցքից էր: Փորձելով հասկանալ հնչյունների բնույթը՝ ես ու հինգ-վեց սպաներ դուրս եկանք այդ պատշգամբը: Մի քանի վայրկյանում ամեն ինչ պարզ դարձավ:

Փողոցի հակառակ կողմում, շրջգործկոմի շենքի համեմատ շեղակի դիրքով կանգնած, ինը հարկանի մի մեծ բնակելի շենք էր: Առանց բացառության բոլոր պատուհաններում լույսերը վառ էին, բոլոր պատշգամբներում մարդիկ գոռում էին, ճղավում, ծաղրալի ձայներ հանում ու վայրենի քրքջում էին: Ցած էին թռչում դատարկ շշեր, վառված թուղթ, էլի ինչ-որ առարկաներ: Ինը հարկանի շենքը մենակ չէր ցուցադրում իր մարդակերական հրճվանքը: Նման պատկեր նկատելի էր հարակից բոլոր տներում: Տարածքը շողում եւ մոլեգին հրճվանքով ոռնում էր:

Մարդիկ, որոնք իրենց համարում են քաղաքակիրթ, այս կամ այն   աստիճան դաստիարակված ու կրթված, շատերը, կարելի է կարծել, Ղուրանի պատվիրանները դավանող հավատացյալներ, ահա այս բոլոր մարդիկ միահամուռ մղումով անպարկեշտ կերպով, բարբարոսաբար տոնում էին ուրիշների վիթխարի մարդկային դժբախտությունը: Ես մոլեգին ցանկություն ունեցա վերցնելու ավտոմատն ու երկար կրակահերթով խաչաձեւելու անիծված ինը հարկանի շենքը: Եվ գոնե այդ կերպ ստիպելու համադրիլների մակարդակին իջած մարդկանց՝ վերադառնալ նորից  մարդկային կերպարանքի: Քանի՜ բարի, կենսուրախ, ողջամիտ, սրտաբաց մարդկանց էի ես հանդիպել ադրբեջանցիների մեջ: Ինչպիսի՜ կրքոտ, համոզիչ խոսակցություններ էին ինձ հետ վարել նրանցից շատերից: Ո՞ւր կորան նրանք՝  բոլորը ողջամիտ ու բարի, ինչպե՞ս հնարավոր դարձավ, որ բոլորը լուծվեցին այդ  փրփուրի մեջ, ենթարկվեցին մի մղումի, որի նողկալիության աստիճանը դժվար է որոշել: Դա հանելուկ է: Որից եզրակացությունը, միջանկյալ եւ տխուր, մեկն է՝ քաղաքակրթության ցանկացած աստիճանից, ցանկացած բարձրագույն հասարակական-տնտեսական կարգից մինչեւ ֆեոդալիզմ եւ նույնիսկ նախնադարյան  հոտ մեկ քայլ է, ոչ ավելին, մեկ քայլ հետ… Պետք է միայն ստեղծել համապատասխան պայմաններ, եւ մարդիկ ընդունակ դուրս կգան ակնթարթորեն ապացուցելու, որ իրենք նոր են ծառից իջել: Ես չեմ պատմի, թե ինչ էին ասում ու ինչ էին զգում ինձ հետ գտնվող սպաները: Ես հասկանում եւ կիսում եմ նրանց զգացմունքները:

Ես վերադարձա տեղս ու պոստերն ուժեղացնելու եւ պահեստային ստորաբաժանումները համար մեկ պատրաստության բերելու կարգադրություններ արեցի: Սպասվածին հակառակ՝ գիշերը հանգիստ անցավ:

Երկրաշարժը մի տեսակ բարոյական ընկճվածություն մտցրեց Բաքվում ապրող հայերի տրամադրության մեջ: Եթե   դրանից առաջ շատերն ասում էին, թե ամեն ինչ կկարգավորվի, ողջախոհությունը կհաղթի, կհաշտվենք, փրփուրը կանցնի՝ կապրենք, ապա 1988 թվականի դեկտեմբերի 7-ից հետո, երբ ադրբեջանցիների մեծ մասի աչքերում  հաղթական կրակը վառվեց, հայերը կոտրվեցին: Սկսվեց զանգվածային արտագաղթը: Ոչ մի տեսակ հորդորները կամ համոզանքը չօգնեցին: Մարդիկ լսում էին, գլխով անում, բայց նրանց մեծ մասի աչքերը խամրած ու մթամած էին: Մեր հորդորների իմաստը նրանց չէր հասնում ու երեւի չէր էլ կարող հասնել: Մենք նրանց համար օտար էինք: Ոչ վատ, մարդկային, մարդասեր, օգնելու պատրաստ, բայց օտար: Մենք կթռչենք-կգանք ու կթռչենք-կգնանք, իսկ իրենք այստեղ պիտի ապրեն կամ չապրեն:

Եվ ճնշող մեծամասնությունը հակվել էր դեպի երկրորդը՝ չապրել:  

Թարգմանությունը՝ ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախը նշված է Խազարական խաքանության 9-րդ դարի քարտեզում

Հաջորդ գրառումը

Թե ինչպես Ադրբեջանը մոլորեցրեց Արեւմուտքին

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Թե ինչպես Ադրբեջանը մոլորեցրեց Արեւմուտքին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025

Երևանի քաղաքապետարանից տեղեկանում ենք՝ մայրաքաղաքի 2807 ամյակի տոնական ծրագիրը մեկնարկել է դեռ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Դիանա Աբգարի անվան պուրակում...

ԿարդալDetails

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025

Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

12/10/2025

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական