Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հունգարիան որպես միջնո՞րդ»

Անահիտ Հովսեփյան
13/09/2024
- 13 Սեպտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
39
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հարցականով այս վերնագիրը սեպտեմբերի 12-ին զետեղել է գերմանալեզու «Բուդապեստեր ցայթունգը»՝ անդրադառնալով Հունգարիայի արտգործնախարարի Երեւանում հնչեցրած առաջարկներին: Առարկայական, խիստ փաստական շարադրանքն այդ չի հուշում, թե ինչո՞ւ է դրա հեղինակ Բեթինա Նեմեսը հարցականով արտահայտում իր վերաբերմունքը: Ի՞նչն է կասկած հարուցում. Հունգարիայի նախկին եւ ներկա վա՞րքը: Ինչո՞ւ իր կասկածը չի հիմնավորում, ի՞նչն է խանգարում:

Սիյարտոյի նույն հայտարարության մասին գրում է նաեւ «Հունգարիան այսօր» գերմանալեզու լրատվականը: Սեպտեմբերի 11-ին «Հունգարիան այսօր» առցանցը հրապարակել է «Երեւանյան երկխոսություն» միջազգային համաժողովին մասնակից Պետեր Սիյարտոյի եւ Արարատ Միրզոյանի լուսանկարը եւ անդրադառնալով Հունգարիայի արտգործնախարարի Հայաստան այցին, հրապարակումը վերնագրել է ՝«Հունգարիան Հայաստանին եւ Ադրբեջանին առաջարկում է իր միջնորդությունը»:

«Հունգարիան որպես միջնորդ կարող է նպաստել Հարավային Կովկասում խաղաղությանը, քանի որ ի վիճակի է փոխադարձ հարգանքի հիման վրա բանակցելու թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ», ասել է Հունգարիայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Սիյարտոն՝ երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 10-ին «Երեւանյան երկխոսություն» համաժողովի քննարկումներից մեկի ժամանակ, ի պատասխան վարողի հարցին:

Սիյարտոն նշել է, թե «երկու երկրների՝ Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները 2 տարի է արդեն վերահաստատվել են, երկկողմ առեւտուրը զարգանում է, այս տարի օդային ուղիղ հաղորդակցություն է հաստատվել, մոտ հազար փախստական երեխա արձակուրդին հանգստացել է Հունգարիայի ճամբարում»: Նախարարը հավելել է, որ Հունգարիայի կառավարությունը վերջերս Հայ եկեղեցուն տրամադրել է լրացուցիչ 800,000 եվրո՝ կարիքավոր ընտանիքներին աջակցության նպատակով: Շուտով համագործակցություն կլինի էներգետիկայի ոլորտում, կստեղծվի համատեղ տնտեսական հանձնաժողով, եւ երկու երկրների մայրաքաղաքներում կբացվեն դեսպանատներ:

Արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Սիյարտոն այդուհետ հավելել է, թե «Միեւնույն ժամանակ Հունգարիան նաեւ ռազմավարական համագործակցություն է պահպանում Ադրբեջանի հետ, ինչը կարող է երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի կնքման (ծանր) գործընթացը թեթեւացնել»: Սիյարտոն նշել է, թե խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրը կարող է լինել նաեւ Բուդապեշտը: Վերջում հիշեցրել է, որ Հունգարիայի կառավարությունը նպաստել է 2021 թվականի վերջին Ադրբեջանից հինգ հայ ռազմագերիների Հայաստան վերադարձին:

Սա` ըստ հունգարական վերոհիշյալ գերմանագիր աղբյուրների:
Իսկ ի՞նչ են մտածում Հունգարիայում բնակվող մեր հայրենակիցները: Մեծաթիվ այդ համայնքը, որի անդամները նաեւ քաղաքական բարձր պաշտոններ են զբաղեցնում, հայ կաթոլիկ եկեղեցին մի՞թե Հունգարիայի միջնորդ լինելու ցանկության մասին բարձրաձայնումը լսելուց հետո պայման չեն դնում. Եթե միջնորդ լինելու հանձնառությամբ ուզում ես քավել Գուրգեն Մարգարյանին կացնահարած, Բուդապեշտի բանտից Սաֆարովին Ալիեւին արտահանձնելու մեղքդ, հիշիր, որ հայ ռազմագերիներ կան Բաքվի բանտերում, որոնց լուսանկարը սեպտեմբերի 11-ին X-ի հարթակում տարածում է նաեւ Բեռլինում Ադրբեջանի դեսպան Աղաեւը՝ կից գրությամբ՝ Ադրբեջանում այժմ բանտված են 23 հայեր, որ քրեական հանցագործներ են:
Եթե Հունգարիայի արտգործնախարարը նաեւ առեւտրի մասնագետ է, ապա ճանաչում է՝ գին եւ արժեք:

Եթե միջնորդել է ուզում, ուրեմն թող կանխի նաեւ Արցախի անգին մեր հուշարձանների, քրիստոնեական համաշխարհային ժառանգության ոչնչացումը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մարք Թուրեյ՝ մանկական թերապեւտ, հայ դատի հիփ հոփ արտիստ

Հաջորդ գրառումը

Հայ-իրանական հարաբերությունների զարգացման ճանապարհին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թունավոր խոսքը

28/10/2025
Քաղաքականություն

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա կամ Հայաստանում, կամ Ադրբեջանում. Միրզոյան

27/10/2025
Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025
Հաջորդ գրառումը

Հայ-իրանական հարաբերությունների զարգացման ճանապարհին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական