Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

10-ամյակ. Կոմիտասյան տասնամյա նշխարանոց 

ԱԶԳ
25/07/2025
- 25 հուլիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
74
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեր ապրած դարերը, դժվար, ծանր դարերը մեզ տվել են կյանքի տարբեր անդաստաններում լուսե հերկ արած բազում-բազմաթիվ մեծություններ: Նրանցից մի քանիսի ճակատին ի Բարձրյալե ցողված է եղել բացառիկության մյուռոնը: Այդ մյուռոնակիրներից է Կոմիտաս վարդապետ Սողոմոնյանը՝ իրեն ծնած ազգի ու համայն մարդկության հոգեմտավոր տարածությունը կայացնողներից ու առաջմղիչներից մեկը, մեծ հպարտության առիթ՝ իրեն ծնած ազգի, անվիճելի խոնարհաման առարկա նաեւ համայն մարդկության համար: Մեր այս մեծությամբ, սակայն, մենք ոչ միայն պետք է հպարտանանք, փառաբանական խոսքերով պարուրենք անունը նրա, այլեւ ճանաչենք նրան հնարավորինս խորությամբ, գնահատենք հնարավորինս ամբողջապես, ներկայացնենք հնարավորինս լայնասփյուռ.  նոր վերելքով հառնեցին կոմիտասածին ազգի՝ հանդեպ բացառիկորեն մեծ իր զավակն ունեցած գնահատանքը, խոնարհումն ու  փառաբանումը 2015-ին՝ մեր մշտամրմուռ մորմոքի 100-րդ տարում. Երեւանում՝ վարդապետի հավերժական հանգստարանից ընդամենը մի քանի քայլ հեռու, իր կյանքն սկսեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտը՝ մի տաճար, որ ուսերին էր առնելու առաքելությունը՝ մեկտեղելու, պահել-պահպանելու, քննելու, քարոզելու եւ բաշխելու կոմիտասյան հնչյունն ու տաղը, խոհն ու նշխարը. առաջին անգամ Հայաստան տերության մեջ մի ամբողջ գիտական կառույց զբաղվելու էր մեկ անհատի կյանքով ու գործով: 

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը բաղկացած է մի քանի բաժնից: Գիտական բաժնի ուշադրության առանցքում հայ երգի Մեսրոպ Մաշտոցի կյանքը, բազմաբնույթ գործունեությունն ու արխիվային նյութերն են: Գիտաշխատողների հետազոտական թեմաների ծիրում են էթնոերաժշտագիտությունը, միջնադարյան երաժշտությունը, կոմպոզիտորական արվեստն ու հարակից այլ ոլորտների առնչվող հարցեր:

Մշտական ցուցադրությունը ամփոփ արտացոլանքն է հանճարեղ վարդապետի կյանքի, բանահավաքչական, երաժշտագիտական, կոմպոզիտորական եւ կատարողական գործունեության: Այստեղ ի տես այցելուների ներկա են Կոմիտասի անձնական իրերը, ստեղծագործությունները, վկայականները, ձեռագրերը, նամակները, համերգային պաստառները, Կոմիտասի եւ իր ժամանակակիցների լուսանկարները, գեղանկարները, քանդակները եւ այլ պատառիկներ:

Թանգարանի հարկի ներքո պարբերաբար լինում են նաեւ ժամանակավոր ցուցադրություններ. մի քանիսի թեմատիկ ուղղվածությունները՝ Կոմիտասի աշակերտներն ու ժամանակակիցները, Կոմիտասի անձնական գրադարանը, Կոմիտասին պատկերող կամ կոմիտասյան թեմաներով ստեղծված կերպարվեստի նմուշները եւ այլն:

Թանգարան-ինստիտուտում մշտապես կյանքի են գալիս բազմաթիվ կրթական ծրագրեր.նախատեսված են դրանք թե՛ փոքրերի եւ թե՛ մեծերի համար: Մասնակիցները կարող են ներկա լինել մանկական համերգների, սովորել հայկական ժողովրդական երգեր եւ պարեր, բացահայտել Կոմիտասի կերպարը գեղանկարներում եւ քանդակներում, ծանոթանալ Կոմիտասի եւ իր ժամանակակիցների գործունեությանը, մասնակցել ամեն տարի անցկացվող ամառային դպրոցին:

Թանգարանի համերգային դահլիճում տեղի են ունենում վոկալ, դաշնամուրային, կամերային եւ խմբերգային երեկոներ, ինչպես նաեւ գիտական հանդիպումներ եւ դասախոսություններ:  

Ամենամյա է թանգարանի կազմակերպմամբ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը տեղի ունեցող «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը, որի բաղադրիչ մասերն են համերգաշարը եւ գիտական նստաշրջանը: Գիտաժողովի ընթացքում աշխարհի տարբեր ծագերից ժամանած երաժշտագետները ներկայացնում են իրենց հետազոտությունները, ներգրավվում քննարկումների մեջ, առաջարկում հարցադրումներ ու նոր գաղափարներ. թեմաները շոշափում են Կոմիտասի կյանքն ու գործունեության տարբեր ոլորտները՝ միջնադարագիտություն, ֆոլկլորագիտություն, կոմպոզիտորական արվեստ եւ այլն: Գիտաժողովը երբեմն գումարվել է Հայաստանի սահմաններից դուրս, այդ թվում՝ Բեռլինի Հումբոլդտի, Հալլե Վիտենբերգի Մարտին Լյութերի, Փարիզի Սորբոնի, Վիեննայի Երաժշտության եւ կատարողական արվեստի համալսարաններում եւ այլուր:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը մեծ ջանադրություն է ցուցաբերում միջազգային կապեր եւ համագործակցություններ հաստատելու գործում: Թանգարանի գիտաշխատողները պարբերաբար մասնակցություն են ունենում տարբեր միջազգային գիտաժողովների, հետազոտություններ կատարում արտերկրյա տարբեր գիտական օջախներում: 

Անցած 10 տարիներին այս բազմաբնույթ կառույցը ծնունդ է տվել բազմաթիվ գրքերի՝ ներառյալ՝ տարեգրքերի, ժամանակավոր ցուցադրությունների պատկերագրքերի, հայկական ժողովրդական երգերի մատենաշարի, Կոմիտասի երգերի եւ խմբերգերի ընտրանու, երկերի ընտրանու ֆաքսիմիլե հրատարակության եւ այլն:

Թանգարան-ինստիտուտի անհեռացնելի բաղկացուցիչն է երաժշտական գրադարանը՝ երաժշտական գրականության հարուստ պահելավայրերից մեկը Հայաստանում: 

Տասնամյակը բոլորած կառույցի առաջին տնօրենը եղել է արվեստագիտության թեկնածու, «Լեհական մշակույթին նվիրյալ» շքանշանի, ԿԳՄՍՆ մեդալի ասպետ Նիկոլայ Կոստանդյանը (2015-2024 թթ.), 2024 թ.-ի վերջից մինչեւ 2025 թ.-ի սկիզբը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է եղել երաժշտագետ, կոմիտասագետ, խմբավար, արվեստագիտության թեկնածու, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար եւ գիտակրթամշակութային այլ հատատությունների աշխատակցուհի Տաթեւիկ Շախկուլյանը, 2025 թ. սկզբից մինչ օրս ժամանակավոր պաշտոնակատար է կոմիտասագետ, երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ Լուսինե Սահակյանը:    

 10 տարի առաջ կոմիտասական այս կառույցը իր կյանքն սկսեց եւ այսօր էլ շարունակում է եւ վստահաբար վաղն էլ շարունակելու է իբրեւ կոմիտասյան ժառանգության ու մասունքների հանգրվանատու մի օջախ, որ նաեւ վայր է  կոմիտասյան ամեն մի թրթիռի այլեւս առավել կազմակերպ ու ամբողջական քննության եւ ներկայացման, նաեւ կրթատարածք, արվեստի թեւածման վայր: Ասել է թե՝ Կոմիտասը արդեն մեկ տասնամյակ ներկա է հայոց մայրաքաղաքում նաեւ իր նշխարաբույր վաստակն անթեղող ու մտքի թափանցուն աշխատանքով բացահայտող մի սրբատեղիով:

Տարիքով ոչ մեծ, բայց արդեն արդյունքահարուստ մտավոր այս տաճարի հոբելյանական 10-ին, սրտագին մաղթանք է, որ ժամանակի անվերջ հոլովույթում գումարվի եւս մեկ 0, հետո՝ եւս մեկը, եւ այսպես հար ու հավետ, սրտագին մաղթանք նաեւ՝ շարունակատեւ պահպանում ու հարստացում, նորանոր բացահայտումներ ու հառնումներ, աշխույժ արվեստակերտում ու արվեստասփում՝ կոմիտասյան սուրբ եւ անմահ, վաղուց անտի նշխարացած ժառանգության:   

ՀՐԱՉՅԱ ԲԱԼՈՅԱՆ (Արմենյան)

Բան.գիտ. թեկնածու

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ֆրանսիան ճանաչեց Պաղեստինը

Հաջորդ գրառումը

«Կասպից ծով 2025». Իրան-Ռուսաստան համատեղ զորավարժություններ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սենսացիոն գտածո». հայտնաբերվել է Սերգեյ Փարաջանովի կորած ֆիլմը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
Հաջորդ գրառումը

«Կասպից ծով 2025». Իրան-Ռուսաստան համատեղ զորավարժություններ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ինքնասպանություն է գործել «Պրավդա» հրատարակչության նախկին տնօրենը

06/10/2025

«Պրավդա» հրատարակչության նախկին տնօրեն Վյաչեսլավ Լեոնտևը մահացել է Մոսկվայում, նախնական տվյալներով՝ ինքնասպանություն է գործել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով օպերատիվ...

ԿարդալDetails

Եվրոպայի փոփոխվող տրամադրությունները և դրանց արձագանքը Հայաստանում. Սուրեն Սուրենյանց

06/10/2025

Հայկական պատվիրակությանը Սոֆիայի օդանավակայանում ստիպել են մերկանալ և ենթարկել մանրամասն զննության

05/10/2025

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական