Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանի ու Ալիեւի` Շուշիի մասին հայտարարություններն ասես համաձայնեցված են իրար հետ

04/02/2022
- 04 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սևակ Վարդումյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկրի երիտասարդությանը համոզում է` «եթե Շուշին հայկական լիներ, ապա այդքան վատ վիճակում պարզապես չէր կարող լինել»: Մայրաքաղաք Բաքվում ելույթ ունենալով Երիտասարդության համաժողովի շրջանակներում ու անդրադառնալով իր իսկ կողմից Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակված հայկական Շուշիին` նշել է, թե այն` մեզ` հայերիս համար միշտ էլ օտար քաղաք է եղել: «Եթե դա հայկական քաղաք էր, ապա ինչու է այն այսպիսի ողբերգական վիճակում: Ինչո՞ւ չեն բարեկարգել քաղաքը եւ ցամաքեցրել են բոլոր աղբյուրները»,- ասել է նա:

44-օրյա պատերազմից ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Իլհամ Ալիեւը Շուշիի մի քանի անգամ է այցելել, հայոց բերդաքաղաքի ու նրա «ոչ բարվոք» վիճակի մասին խոսել քանիցս: Նախորդ տարվա հունվարի 27-ին, երբ Այդին Քերիմովին Շուշիի շրջանում հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հրամանագիր էր ստորագրել ու տեսահանդիպում անցկացրել նրա հետ, կրկին հեռտորական հարց էր բարձրացրել. «Եթե հայերն իրենցն էին համարում այս քաղաքը, ապա ինչո՞ւ 28 տարվա ընթացքում այստեղ ոչինչ չստեղծեցին: Ինչո՞ւ չկարողացան փրկել Շուշայի պատմական հուշարձանները: Բոլոր աղբյուրները չորացել են: Յուրաքանչյուր թաղամասում աղբյուր կար. այսօր դրանցից ոչ մեկում ջուր չկա: Պատմական բոլոր հուշարձանները ոչնչացված են: Եթե դա հայկական քաղաք է, ապա ինչո՞ւ էիք այն հողին հավասարեցրել»:

Ադրբեջանի նախագահի այսօրինակ հայտարարությունները, վստահաբար, ապագայում դեռ շատ են լինելու: Հակառակորդը մեր մասին դրականորեն դժվար թե արտահայտվի, ինչքան էլ այժմ հայրենի իշխանությունը փորձի համոզել, թե մեզ սպանող ադրբեջանցին կարող է մեր բարեկամը լինել: Տարօրինակ, զայրացնող ու հունից հանող են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Շուշիի մասին հակահայ հայտարարությունները: Նա, հիշեցնենք, մոտ մեկ տարի առաջ Ազգային ժողովի բարձր ամբիոնից հայտարարել էր, թե «Շուշին եթե ծախել են, ապա ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետեւ Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին: Բա եթե պետք էր, ինչո՞ւ էր այդ վիճակում»:

Թե անցնող երեք տասնամյակում Հայաստանի իշխանություններն ինչ են արել կամ չեն արել Շուշիում, հակառակորդն, իհարկե, կարող է հարցականի տակ դնել, բայց երբ նույն բանն անում է մեր երկրի առաջնորդը, պարզապես նվաստացնում է մեզ: Ալիեւը, նման հայտարարություններ անելով, իհարկե, գլուխը պատին է տալիս, քանզի նոր մզկիթներ չկառուցելը (դեռ մի բան էլ եղածն ենք վերակառուցել) դեռ չի նշանակում, թե Շուշիում նոր շինություններ վեր չեն խոյացել կամ ենթկառուցվածքները զարգացած չեն եղել: Ադրբեջանցին, այո, նույն է, նա չի փոխվել, չի էլ փոխվելու, ցավոք, այդ պարզ աքսիոմն իշխանության վերին էշելոններում չեն հասկանում: Դեռ ավելին` ադրբեջանական կեղծ քարոզչամեքենայի ջրաղացին ջուր են լցնում ու խոսում խաղաղասիրության եւ թուրքի հետ հարեւանություն անելու մասին:

Շուշին դժբախտ ու դժգույն համարելուց զատ` Փաշինյանը հարցականի տակ էր դնում նաեւ Շուշիի հայկականությունն` ասելով, թե  «90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է այդ կարգավիճակով»: Շուշիում ադրբեջանական համայնքը երբեք 90 եւ ավելի տոկոս չի կազմել: Ըստ 1979 թ-ի մարդահամարի` Շուշիում մոտ 80 տոկոս ադրբեջանցի է բնակվել: Բայց եթե անգամ Շուշիում բացառապես թուրքեր ապրեին` 100 տոկոսանոց համամասնությամբ, Շուշին շարունակելու էր հայկական մնալ այնպես, ինչպես հայկական է Վանը, Կարսը, Սասունն ու Իջեւանը: Բնավ չպիտի մոռանանք, որ 1920 թ.ին Շուշիում մոտ 20 հազար հայ է կոտորվել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշել են որևէ կերպ չմասնակցել Հանրապետության նախագահի ընտրությանը

Հաջորդ գրառումը

Շալլենբերգի այցի ազդանշանը երկու սլաք ունի՝ Ռուսաստան եւ Թուրքիա 

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Շալլենբերգի այցի ազդանշանը երկու սլաք ունի՝ Ռուսաստան եւ Թուրքիա 

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ն հայտարարություն է տարածել։ Այն ներկայացնում ենք ստորև. Երեկ համացանցում տարածվել են որոշ եկեղեցականներին վերաբերող ընտանեկան, անձնական...

ԿարդալDetails

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025

ՄԻՊ-ը պետական մարմիններից պահանջում է պատշաճ քննության ենթարկել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը

25/10/2025

Գաղտնալսումների «ժողովրդավարություն»․ երբ պետությունը վերածվում է կոմպրոմատի գործարանի. Սուրեն Սուրենյանց

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական