Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գործունեության 1,5 տասնամյակի (2006-2021 թթ.) ունեցած կարեւորագույն ձեռքբերումները

04/02/2022
- 04 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տ.գ.դ., պրոֆեսոր

1. Ինստիտուտը տարեկան հրատարակել է գիտական հոդվածների ժողովածու` «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով, որոնցում տպագրվող հոդվածները մշտապես առանձնացել են իրենց որակով: Մասնավորապես` հոդվածներից յուրաքանչյուրը պարունակում է ինչպես գիտական նորույթ, այնպես էլ կիրառական առաջարկություններ, որոնք կիրառելի են եղել տնտեսության տարբեր ոլորտներում:

2. Ինստիտուտի հետազոտությունների հիման վրա պարբերաբար փոփոխություններ են կատարվել ՀՀ տարբեր օրենքներում, ինչպես նաեւ տնտեսության տարբեր ոլորտների զարգացման հայեցակարգերում:

Համաձայն «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի (ընդունված 04.04.2011 թ.) 4-րդ հոդվածի` ակադեմիան գիտական գործունեության գծով ՀՀ կառավարության պաշտոնական խորհրդատուն է, որի ներկայացրած առաջարկները քննարկվում են ՀՀ կառավարության եւ պետական կառավարման համապատասխան մարմինների կողմից: Այդ պատճառով էլ ինստիտուտը պարբերաբար հրապարակում է կատարված վերլուծությունների արդյունքները, որոնք, մասնավորապես, ներառում են տնտեսության թիրախային ոլորտների հիմնախնդիրների լուծմանն ուղղված կիրառական առաջարկություններ: «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի օրենսդրական պահանջի կատարումը տնտեսագիտության ինստիտուտի կողմից եղել է բացառիկ երեւույթ ՀՀ ԳԱԱ համակարգում:

ՀՀ կառավարությանը 2007-2017թթ. ներկայացրած կիրառական առաջարկությունների գիրքը վերնագրվել է ՄԱՍ-1, իսկ 2008-2020թթ. ներկայացրած կիրառական առաջարկությունների գիրքը վերնագրվել է ՄԱՍ-2: Այս երկու գրքերում ներառված կիրառական առաջարկությունների թիվը 70 է: Բացի դրանից, անձամբ իմ կողմից կատարվել է թվով 15 կիրառական առաջարկություն, որը 2021թ. հրապարակվել է առանձին գրքի ձեւով:

Այլ կերպ ասած,ինստիտուտն ակտիվորեն համագործակցել է ՀՀ կառավարության հետ, վերջինիսկիրառական առաջարկություններ ներկայացնելու մասով, որոնց մի մասի հաշվառման արդյունքում ուժը կորցրած է ճանաչվելհարկային երկու օրենք, իսկ մի մասը հաշվի է առնվել ՀՀ կառավարության ենթաօրենսդրական ակտերում: Կան նաեւ կիրառական առաջարկություններ, որոնք ՀՀ կառավարությունների կողմից անուշադրության են մատնվել, բայց պահպանում են իրենց արդիականությունը եւ կարող են օգտակար լինել գործող կառավարությանը` տարբեր ստորաբաժանումների ռազմավարական խնդիրները լուծելիս:

3. Այս տարիներին ինստիտուտն ակտիվորեն համագործակցել է`

ա) Օտարերկրյա գիտական կազմակերպությունների հետ, որոնցից արժանահիշատակ են ՌԴ ԳԱԱ հասարակական գիտությունների տեղեկատվության ինստիտուտը եւ ՌԴԳԱԱ Դաղստանիգիտական կենտրոնի սոցիալ-տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտը:

բ) Հայաստանյան բուհերի հետ, որոնցից արժանահիշատակ են ԵՊՀ-ը, ՀԱԱՀ-ը, ՀՊՏՀ-ը եւ Հայաստանի Պլեխանովի անվանտնտեսագիտական համալսարանի երեւանյան մասնաճյուղը ու ֆրանսիական համալսարանը:

գ) ՀՀ կառավարության հետ` օրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու եւ փորձաքննություններ իրականացնելու մասերով: Օրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկությունները վերաբերել են`

գ.1. Բարձրագույն կրթության եւ գիտության մասին ՀՀ օրենքի նախագծին,

գ.2.«Գործարար միջավայրի բարելավման ռազմավարության մասին» ՀՀ օրենքի նախագծին,

գ.3.«ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի մասին» ՀՀ օրենքի նախագծին:

4. Փորձաքննությունների վերաբերյալ առաջարկությունները վերաբերել են.

ա) Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության հայեցակարգին,

բ) «Լիդիան Արմենիա» ընկերության ՇՄԱԳ-ում եւ ELARD ընկերության զեկույցում ներկայացված ծախսերի տնտեսական գնահատականին,

գ) Պետական եկամուտների կոմիտեի կողմից կազմված ակտերին:

5. Ինստիտուտը նաեւ արձագանքել է ժամանակի պահանջներին: Եվ պատահական չէր, որ`

ա) 2019 թ. հրատարակել է «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիտական հոդվածների ժողովածու, որում տպագրված հոդվածները բխեցվել են ՀՀ կառավարության ծրագրի ելակետային դրույթներից:

բ) 2020թ. հրատարակել է «Տնտեսական հրաշքները. գործարկման ուղիները Հայաստանում» գիտական հոդվածների ժողովածուն, որն ամփոփում է 20-րդ դարում «տնտեսական հրաշքներ» իրականացրած եվրոպական (Գերմանիա, Իտալիա, Իռլանդիա, Իսպանիա, Ֆինլանդիա, Լեհաստան, Իսլանդիա), ասիական, խաղաղօվկիանոսյան (Չինաստան, Սինգապուր, Ճապոնիա, Մալայզիա, Ինդոնեզիա, Հարավային Կորեա, Հնդկաստան) եւ այլ տարածաշրջանների (Վրաստան, Իսրայել) ավելի քան երկու տասնյակ պետությունների տնտեսվարման առաջավոր փորձը: Դրանցում կիրառված գործիքակազմերը եւ հիմնուղիները օգտակար եւ ուսանելի կարող են լինել Հայաստանի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների համար:

Ընդհանուր առմամբ իմ տնօրենության տարիներին ինստիտուտը հրատարակել է 2000-ից ավելի գիտական հոդվածներ, այդ թվումՙ 1000-ից ավելինՙ արտասահմանյան գրախոսվող հանդեսներում, եւ 200-ից ավելի գրքեր, որոնց մասին մանրամասնորեն ներկայացված է ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի 2006-2020 թթ. գիտական եւ գիտակազմակերպչական գործունեության հիմնական արդյունքների մասին 480 էջանոց գիրք հաշվետվությունում (ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ, Եր., 2020, 480 էջ):

Այդ արժանահիշատակ գրքերից ես կառանձնացնեի`

Միջդիսցիպլինար հետազոտությունների իրականացումը եւ դրանց հրապարակումը գրքերի ձեւով` կապված Ցեղասպանության նյութական կորուստների գնահատման եւ փոխհատուցման հետ: Այդ համատեքստում ինստիտուտի հրատարակած 2 գրքերը, անշուշտ, կհարստացնեն ինստիտուտի տարեգրությունը:

6. Ինստիտուտի գիտաշխատողները բազմիցս գիտական զեկուցումներով հանդես են եկել միջազգային գիտաժողովներում (Տոկիոյում, Պեկինում, Կիեւում, Վարշավայում, Հռոմում, Մինսկում, Մոսկվայում եւ այլուր):

7. Դեռ ավելին, ինստիտուտի ինչպես ավագ, այնպես էլ երիտասարդ սերնդի ներկայացուցիչները տարբեր տարիներին մասնակցել են գիտության կոմիտեի կողմից կազմակերպած մրցույթներին եւ դարձել դրանց շահառուներ, իսկինստիտուտի տնօրենը 4 անգամ անընդմեջ (2014, 2016, 2018 եւ 2020 թթ.) դարձել է «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ծրագրերում եւ (կամ) թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթի» հաղթող:

8. Փաստենք նաեւ, որ ինստիտուտի տնօրենը 2013 թվականին գիտության եւ կրթության բնագավառում մատուցած ակնառու ծառայությունների համար ՀՀ նախագահի կողմից պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով, իսկ ինստիտուտի 2 երիտասարդ գիտաշխատողներ պաշտպանել են դոկտորական, իսկ բազմաթիվ ասպիրանտներ ու հայցորդներ` թեկնածուական ատենախոսություններ (այդ թվումՙ արտասահմանցիներ եւ, մասնավորապես, իրանցիներ):

9. Արժանահիշատակ է ինստիտուտի եռալեզու էլեկտրոնային կայքի (economics.sci.am.) ստեղծումը, որը լավագույններից մեկն է ՀՀ ԳԱԱ համակարգում: Կայքի դիզայնն իրականացվել է համացանցի միջավայրի ժամանակակից պատկերացումներին եւ պահանջներին համահունչ: Ըստ որդեգրած քաղաքականության` կայքում բաց մատչելիությամբ տեղադրվում են ինստիտուտի հրատարակած հոդվածների եւ գրքերի էլեկտրոնային տարբերակները: Կայքն, ըստ էության, վերածվել է հայ տնտեսագիտական հանրությանՙ տեղեկատվություն ստանալու եւ մտքեր փոխանակելու միասնական հարթակի:

10. Ինստիտուտի 2020թ. կառուցված ապաստարանը եւ աշխատակիցների աշխատանքային պայմանները լավագույններից մեկն են ՀՀ ԳԱԱ համակարգում, որի մասին նշված է նաեւ hetg.am կայքում:

11. Ինստիտուտն ակտիվ է նաեւ օնլայն հարթակում: Ինստիտուտի վերլուծությունների արդյունքները լուսաբանվում են եռալեզու կայքի, ֆեյսբուքյան էջի եւ յութուբյան ալիքի միջոցով` հասանելիություն ապահովելով ոչ միայն գիտական հանրության, այլեւ առավել լայն լսարանի համար:

12. Ինստիտուտի կողմից ամեն տարի հրատարակվող «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիտական հոդվածների վերջինՙ 2020 թ. ժողովածուի խմբագրական խորհրդի կազմը ընդլայնվել է` ներառելով նաեւ միջազգային փորձագետներ Սերգեյ Դոխոլյանին Ռուսաստանից եւ Վիկտոր Զախարյանին Ավստրիայից: Այս ժողովածուում հոդվածներ են ներկայացրել տպագրության նաեւ օտարերկրյա քաղաքացիություն ունեցող մեր հայրենակիցներ Վիկտոր Զախարյանը Ավստրիայից եւ Ռոբերտ Թումանյանը Չինաստանից, ինչը վկայում է միջազգային հանրության կողմից ժողովածուի ընդունելի լինելու հանգամանքի մասին:

13. Միջազգային համագործակցության տեսանկյունից ինստիտուտի ամենանշանակալի ձեռքբերումն այն է, որ «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում». գիտական հոդվածների ժողովածու-2020» գիրքը ներկայացվել է «Սկոպուս» միջազգային գիտական ինդեքսավորման համակարգին` դրանում ներառվելու ակնկալությամբ: Ծանոթանալով ժողովածուի բովանդակությանը` «Սկոպուսի» թիմի կողմից հետաքրքրություն է առաջացել մասնակցելու 2022թ. 1-ին կիսամյակում ««Տնտեսական հրաշքները եւ տնտեսական նորոգությունները աշխարհում». գործարկման ուղիները Հայաստանում» թեմատիկայով պլանավորվող գիտաժողովին: Սա բացառիկ երեւույթ է Հայաստանի տնտեսագիտության պատմության ողջ ընթացքում:

14. Ինստիտուտի գիտական ձեռքբերումները հանրայնացվում եւ հրապարակայնացվում ենՙ

ա) Մամուլում հաղորդումների ու հրապարակումների միջոցով,

բ) Հրատարակված աշխատանքները համապատասխան անձանց ու մարմիններին հասցեական փոստային առաքմամբ ուղարկելու ձեւով, որը բարձրացրել է ինստիտուտի ճանաչելիությունը եւ նոր մշակույթ է հայաստանյան իրականությունում,

գ) Գիտական ձեռքբերումների էլեկտրոնային տարբերակները տեղադրվում են ինստիտուտի եռալեզու կայքում (economics.sci.am):

դ) Կոլեկտիվի աշխատանքի արդյունքները պատկանում են բոլորին: Կոլեկտիվում բոլորը շաղկապված են նույն ճակատագրով. Հաջողությունը կամ անհաջողությունը հավասարապես բոլորինն են:

ե) Կոլեկտիվում իսպառ բացակայում է եսակենտրոնությունը, միմյանց իշխելու, գերակա (դոմինանտ) սոցիալական դիրք զբաղեցնելու մղումը:

զ) Ինստիտուտում տիրում է սիրո եւ համերաշխության մթնոլորտ:

Վերոնշյալները + աշխատանքային կարգապահությունը + աշխատասիրությունը դարձել են ինստիտուտի գիտական եւ գիտակազմակերպչական գործունեության հաջողությունների բաղադրիչները, ինչպես նաեւ դրանք արդյունք են այն բանի, որ ինստիտուտում վերջին մեկուկես տասնամյակում գործել եւ գործում են «Մեկը բոլորի, բոլորը` մեկի համար» ֆրանսիական, «Այսօր է որոշվում վաղվա օրը» աստվածաշնչյան եւ «Ամենաթանկը ժամանակն է» անգլիական իմաստուն սկզբունքները:

Այսպիսով, կարող ենք փաստել, որ ինստիտուտը ակտիվ համագործակցում է ՀՀ կառավարության, հայաստանյան տարբեր բուհերի, արտերկրյա գիտական կազմակերպությունների եւ վերլուծական կենտրոնների հետ: Այլ կերպ ասածՙ ինստիտուտը միշտ բաց է նոր գործընկերների հետ համագործակցության համար եւ կարող է առաջարկել երկարաժամկետ փոխշահավետ համագործակցություն:

Եզրափակում

ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտը բաժանմունքի այն եզակի ինստիտուտներից մեկն է, որ տարիներ շարունակ հետեւել է ՀՀ կառավարության  գործունեության ծրագրերին եւ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի օրենսդրական պահանջներին, որոնց արդյունքում ինստիտուտի կողմից ընտրված եւ գիտխորհրդի կողմից հաստատված բազային թեմաները եղել են արդիական, իսկ հետազոտության արդյունքներըՙ կիրառական, որոնց արդյունքում հրապարակվել են ստորեւ բերվող գրքերն ու գիտական հոդվածների ժողովածուները.

1. ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան  տնտեսագիտության ինստիտուտի կողմից ՀՀ կառավարություն ներկայացրած կիրառական առաջարկություններ, ՄԱՍ 1, 2007-2017թթ. (Եր. ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ, 2021, 332 էջ),

2. ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան  տնտեսագիտության ինստիտուտի կողմից ՀՀ կառավարություն ներկայացրած կիրառական առաջարկություններ, ՄԱՍ 2, 2018-2020թթ. (Եր. ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ, 2021, 284 էջ),

3. ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան  տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանի կողմից ՀՀ կառավարություն ներկայացրած կիրառական առաջարկություններ 2008-2020թթ. (Եր. ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ, 2021, 248 էջ):

4. Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում (Եր. ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2021, 390 էջ),

5. Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշները Հայաստանի Հանրապետությունում (Եր. ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2019, 352 էջ),

6. ««Տնտեսական հրաշքներ». գործարկման ուղիները Հայաստանում», (Եր. ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ, 2020, 526 էջ):

7. ««Տնտեսական նորոգություններ». գործարկման ուղիները Հայաստանում» (Եր. ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ, 2021, 488էջ):

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սովորական պլագիատ. Ինչպե՞ս պատժենք ա՛յն լրագրողին, որ յուրացնում է ուրիշի ստեղծածը

Հաջորդ գրառումը

Երբ հավաքվում են մշակութային գործիչները 

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

Երբ հավաքվում են մշակութային գործիչները 

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական