Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Թուրքիա-Հայաստան կարգավորումը  Հարավային Կովկասում նորմալացման ուղղություններից մեկն է միայն. Դա պետք է ամրապնդվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ նախատեսվող հաշտության պայմանագրով»

04/02/2022
- 04 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հակոբ Չաքրյան

Հունվարի 14-ին Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի մոսկովյան հանդիպումով սկզբնավորվեց հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը: «Ազգ»-ի նախորդ համարում, անդրադառնալով գործընթացի սկզբնավորմանը, ընթերցողի ուշադրությունը հրավիրել էի դրա նախաձեռնության վրա, հիմք ընդունելով այն մրցապայքարը, որ նախաձեռնությանը տիրելու համար միմյանց դեմ ծավալում են Վաշինգտոնն ու Մոսկվան:

Թեեւ փետրվարի 2-ին Կ. Պոլսո «Ակօս» շաբաթաթերթի թղթակից Արիս Նալջըն ոգեւորված գրել է Հայաստան-Թուրքիա նորմալացման առումեվ երկուստեք կատարված կոնկրետ քայլերի մասին, սակայն ընդամեմը տեղի է ուցել հատուկ ներկայացուցիչների մեկ հանդիպում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է մասնակցելու մարտի սկզբներին Անթալիայում նախատեսվող «Դիվանագիտական ֆորումին», մեկ էլ նոյն օրը Ստամբուլի օդակայանում վայրէջք է կատարել Երեւանից ուղեւորված FlyOne ավիաուղիներին պատկանող ինքնաթիռը:

Այդ ոգեւորությունը, ինչպես երեւում է, առկա է նաեւ Հայաստաբի կառավարող շրջանակներում:

Դրա վկայությունը թերեւս ՀՀ վարչապետի վերջին ասուլիսն էր: Չպետք է սակայն մոռանալ, որ նախաձեռնության շուրջը ծավալվող Վաշինգտոն-Մոսկվա մրցակցությունը չի նպաստում նորմալացման գործընթացին, որովհետեւ մրցակցող կողմերին առաջնահերթ նշանակությամբ հետաքրքրում է ոչ այնքան Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացումը, որքան նորմալացման նախաձեռնությունն աշխարհաքաղաքական սեփական ծրագրերին ծառայեցնելը:

Ի՞նչ ծրագրեր են դրանք: Մինչ հարցին պատասխանելը նշենք ինքնաթիռի մասին: Փետրվարի 2-ին այս հարցին անդրադարձել է «Time Turk»-ը: Սկզբնաղբյուրը «Անադոլու» գործակալության հաղորդագրությունն է: Ինքնաթիռում եղել է 64 ուղեւոր, ուղեւորներին շոկոլատ են հյուրասիրել, նրանցից մեկը ասել է. «Սա կարծես իմ հայրենիքը լինի, ուզում եմ, որ այն ինչ անցյալում է կատարվել, թող անցլալում էլ մնա, նոր սերունդները չմեծանան այդպիսի բաներով»: Միաժամանակ Ստամբուլի օդակայանի ղեկավարները ծաղկեփունջ են տվել FlyOne ավիաուղիերի գործադիր տնօրեն Արամ Անանյանին, որն էլ ջերմ ընդունելության համար շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերներին եւ Հայաստան է հրավիրել Թուրքիայի քաղաքացիներին:

Այս ամենը կարելի է համարել քաղաքավարության դրսեւորում, բայցեւայնպես ոգեւորությունն էլ ակնհայտ: Իսկ ինչպե՞ս է նորմալացման գործընթացին արձագանքում թուրքական կողմը: Հարցին փետրվարի 3-ի համարում մասնակի պատասխանել է «Միլլիյեթ-ը»: Թուրքական թերթի մեկնաբան Ֆաթմա Քարասաքալլին ասել է. «Թուրքիան ու Հայաստանը ամենայն արագությամբ իրականացնում էին հարաբերությունների նորմալացման դիվանագիտական գործընթացը, երեկ երկու երկրների միջեւ սկզբնավորվեցին թռիչքները: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բռնկված ղարաբաղյան պատերազմից հետո ձեւավորված տարածաշրջանային հավասարակշռությունները նախադրյալներ են ստեղծել, որ Անկարան ու Երեւանն առկա խնդիրը քննարկեն ուղղակի, առանց 3-րդ կողմերի ակտիվ մասնակցության: Դեռեւս 2009-ին Ցյուրիխյան արձանագրություններով սկզբնավորված, սակայն հետո ընդհատված դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը, ներկայումս տարածաշրջանում սոսկ Անկարայի ու Երեւանի դիրքերով չեն պայմանավորվում, այլեւ ստանում են Ադրբեջանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Եվրոպական միության երկրների դիրքերի վրա ազդելու կարողություն եւս»:

«Միլլիյեթ»-ին պատասխանել է նաեւ ՆԱՏՕ-յում Թուրքիայի նախկին մշտական ներկայացուցիչ Ֆաթիհ Ջեյլանը: Ահա թե ինչ է ասել. «Այս գործընթացը նախորդ տարիների գործընթացից տարբերվում է նրանով, որ Ղարաբաղը փաստացի վերստին անցել է Ադրբեջանի գերիշխանության տակ: Երկու կողմերն էլ, ե՛ւ Մոսկվայի, ե՛ւ ԵՄ-ի հետ շփումներում կարողացան կիսաբաց անել հնարավոր մնայուն հաշտության փեղկը: Թուրքիան աջակցեց այս գործընթացը: Այսպիսով կարեւոր նշանակություն ձեռք բերեց Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան երկխոսության հետագա զարգացումն ու տարածաշրջանում մնայուն դործողությունների իրականացումը: Հարավային Կովկասում, դեպի հյուսիս-արեւելք մնայուն խաղաղության եւ կայունության մթնոլորտի ստեղծումը կարող է լինել ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ տարածաշրջանի մյուս երկրների օգտին:

ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դիրքորոշումը

Մինչ այդ Ռուսաստանը չէր ցանկացել, որ տարիներ շարունակ ձգձգվող հակամարտության զարգացման ընթացքն ուղղված լինի  իր դեմ: Հիմա արդեն Ռուսաստանը, հասնելով Լաչինի միջանցք եւ այնտեց զորքեր տեղակայելով` զգալի ամրապնդել է  իր ներկայությունը: Չեմ կարծում, որ ԱՄՆ-ը կհակադրվի այս գործընթացին, մանավանդ որ այդ գործընթացը չի վնասում Մինսկի խմբում նրա շահերին:

Տարածաշրջանային ինտեգրացիայի մոդել

Նորմալացման այս գործընթացը պետք է դիտարկել տարածաշրջանային մասշտաբով: Դա չպետք է ընկալել որպես գործընթաց Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ: Մոսկվայում Պուտինի, Ալիեւի ու Փաշինյանի հանդիպումից հետո հրապարակված հայտարարությունը իր մեջ արդեն տարածաշրջանային ինտեգրացիայի տարրեր է պարունակում: Թուրքիայի ու Հայաստանի միջեւ նորմալացումը Հարավային Կովկասում ուղղություններից մեկն է միայն: Դա պետք է ամրապնդվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ նախատեսվող հաշտության պայմանադրով, որպեսզի մնայուն խաղաղությունը հնարավոր լինի կառուցել տարածաշրջանի մյուս երկների համագործակցության վրա: Դրանով կերկարաձգվի խաղաղության հարատեւությունը»:   

Լուսանկարում՝

Հայաստանցի ուղեւորները դիմավորվում ենՍտամբուլի օդակայանում

 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շալլենբերգի այցի ազդանշանը երկու սլաք ունի՝ Ռուսաստան եւ Թուրքիա 

Հաջորդ գրառումը

Մերոնք նախագահ են ընտրում

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Մերոնք նախագահ են ընտրում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական