Օրերս «Տիգրան Մեծ» հրատարակչատանը լույս տեսավ Մեծի տանն Կիլիկիո Աթոռակից կաթողիկոս (1931-1939) Կյուլեսերյանի «Օրմանեան Սրբազան» աշխատությունըՙ առաջին անգամ առանձին Լույս տեսավ Բաբգէն եպիսկ. Կիւլէսէրեան «Օրմանեան Սրբազան»
գրքով, արտատպված Բոստոնում 1913-1930 թթ.ին հրատարակված «Տաւրոս» շաբաթաթերթի 1919 թ.ի համարներից:
Գրքում Բաբկեն Աթոռակից կաթողիկոսը, այն ժամանակՙ եպիսկոպոս, իր անձնական վկայություններն է շարադրել մեծանուն եկեղեցականիՙ Մաղաքիա Արքեպիսկոպոս Օրմանյանի կյանքի ու գործունեության, նրա թողած պատմագիտական ու դավանագիտական հարուստ ժառանգության մասին, որպես Արմաշի դպրեվանքում նրա սան եւ պատրիարքության ժամանակ նրա օգնական:
Այս գրքի հրատարակությունն էլ, ինչպես նախորդըՙ Մ. Օրմանյանի «Խոհք եւ Խօսք»ը, նախաձեռնությունն է Փառեն Արք. Ավետիքյանի: Եվ ինչպես նախորդըՙ վաճառքի ենթակա չէ: Ցանկացողներին այն կնվիրվի առաջիկայում տեղի ունենալիք շնորհանդեսի ընթացքում: