Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լիպարիտ Ավետիսյանի մենահամերգը Կիպրոսում

03/02/2023
- 03 Փետրվարի, 2023, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ըստ կիպրական https://cyprus-mail.com կայքէջի՝ Կիպրոսի «Փարոս» արվեստի հիմնադրամը 2023 թվականի իր համերգաշրջանը բացել է «սենսացիոն Լիպարիտ Ավետիսյանի՝ այսօր Եվրոպայի ամենահայտնի երիտասարդ տենորներից մեկի ելույթով, մի երգչի, որին Բի Բի Սիի «Մյուզիք մեգըզինը» որակել է որպես «ամենաընտիր երիտասարդական հերոսական հնչերանգը, որը կարելի է ցանկանալ»: Կիպրոսում նրան նվագակցել է դաշնակահարուհի Լիլիթ Հակոբյանը: Կայքէջը նշում է, որ հայ օպերային երգիչն իր եվրոպական դեբյուտը կատարել է 2016 թվականին, Քյոլնի օպերայում եւ միջազգային համբավ է ձեռք բերել այդ ժամանակվանից՝ կատարելով ամենատպավորիչ օպերային գլխավոր դերերգեր աշխարհի ամենահեղինակավոր օպերային բեմերում (Քովենթ Գարդեն, Բեռլինի պետական, Օսլոյի Նորվեգական, Ստրասբուրգի Հռենոսի օպերա, Սիեթլի, Մայնի Ֆրանկֆուրտի, Ցյուրիխի, Ավստրալիա օպերաներ, Մոսկվայի Մեծ թատրոն եւ այլն): Իր կարիերայի ընթացքում նա մարմնավորել է Ֆենտոնի, Ալֆրեդոյի եւ Մանտուայի դքսի (Վերդիի «Ֆալստաֆ», «Տրավիատա»), Խոսեի (Բիզեի «Կարմեն»), կոմս Ալմավիվայի (Ռոսինիի «Սեւիլյան սափրիչը») եւ այլ կարեւոր դերերգեր:

2016 թվականից Ավետիսյանը նաեւ Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար արտիստ է, որտեղ, բացի մի շարք օպերաների գլխավոր դերերգերից, նա կատարել է Վերդիի եւ Մոցարտի «Ռեքվիեմների» եւ Մալերի «Աշխարհի երգի» տենորի երգամասերը Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:

Հունվարի 26-ին Կիպրոսում Լիպարիտ Ավետիսյանը կատարել է Վերդիի, Դոնիցետիի, Մասնեի, Չայկովսկու, Հարությունյանի եւ Ռախմանինովի ստեղծագործություններից, ինչպես նաեւ միջազգային երգացանկից ավանդական եւ գեղարվեստական երգերի մի ընտրանի:                    

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արձակագիր Ասլիբեկյանը ջանում է պարզել հարցի բուն էությունը

Հաջորդ գրառումը

Վարդուհի Աբրահամյանի բեմելը Չեչիլիա Բարտոլիի խաղընկերակցությամբ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Զմյուռնիայի հրդեհի մասին՝ անգլերենով

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ինը համերգ՝ Վահագն Ստամբոլցյանի անվ. երգեհոնային երաժշտության III միջազգային փառատոնին

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Իր 24-րդ թատերաշրջանը կբացի Մոսկվայի Հայկական թատրոնը

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

«Գորգերը՝ պատմության լուռ վկաներ». ցուցահանդես Գյումրիում

10/10/2025
Հաջորդ գրառումը

Վարդուհի Աբրահամյանի բեմելը Չեչիլիա Բարտոլիի խաղընկերակցությամբ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Կոտայքի Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանած Թ.Հ.-ն տվել է խոստովանական ցուցմունք. տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: «Նրա նկատմամբ հարուցվել...

ԿարդալDetails

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական