Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆրանսուա Մարտիրոսյան. Որդիական ու երաժշտական սիրով Հայաստանին

26/05/2023
- 26 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐԵՎԱՆ-ԼԻՈՆ – Հայազգի ֆրանսիական դաշնակահար, երաժշտագետ եւ բանաստեղծ Ֆրանսուա Մարտիրոսյանին հանդիպեցի անցած ապրիլի 10-ին, Երեւանում, որտեղ նա հանդես եկավ Ֆիլիպ Գլասի դաշնամուրային էտյուդներն ընդգրկող մենահամերգով: Երիտասարդ երաժիշտը ծնվել է 1989 թվականին Ֆրանսիայի Մեց քաղաքում, ֆրանսահայ հոր եւ ֆրանսիացի մոր ընտանիքում: Ուսանել է Լիոնի եւ Բրյուսելի կոնսերվատորիաներում: Համերգներով պարբերաբար հանդես է գալիս Ֆրանսիայում եւ Բելգիայում: Նրա երկացանկն ընդգրկում է տարբեր ոճի դաշնամուրային ստեղծագործություններ՝ Ֆրեդերիկ Շոպենից եւ Սերգեյ Ռախմանինովից մինչեւ Ջոն Քեյջ, Ֆիլիպ Գլաս, Քիթ Ջարեթ եւ ժամանակակից բազմաթիվ կոմպոզիտորներ: Մարտիրոսյանի առաջին սոլո ալբոմը, թողարկված 2019 թվականին, ներառում է ամերիկացի կոմպոզիտոր Մունդոգի դաշնամուրային ստեղծագործությունների կատարումները, իսկ հաջորդ երկու ձայնագրությունները, որ 2022 թվականին թողարկել է «Ադվիտամ ռեկորդսը», ընդգրկում են Ֆիլիպ Գլասի եւ Ալան Հովհաննեսի դաշնամուրային ստեղծագործությունները: Նա նաեւ պարբերաբար աշխատակցում է ժամանակակից երաժշտության «Էմիսֆեր սոն» ամսագրին, իսկ 2018-ին թողարկել է «Ինչ ունի Բրյուսելն իր երկնքում» բանաստեղծական ժողովածուն: 2021 թվականին երաժշտին շնորհվել է «Փարիզ-Լիոն» խմբի Գրան պրին երաժշտության ասպարեզում:

–Ֆրանսուա՛, թույլ տուր կրկին շնորհավորել Երեւանում քո փայլուն համերգի կապակցությամբ: Բոլորս շատ տպավորված էինք՝ ունկնդրելով Ֆիլիպ Գլասի՝ քո արտակարգ էներգիայով մատուցված մեկնաբանությունները: Ինչո՞ւ ընտրեցիր հենց նրան:

-Ֆիլիպ Գլասը կոմպոզիտոր է, որն ինձ հետ է իմ վաղ պատանեկությունից: Ես նրա Ջութակի կոնցերտը պատահաբար հայտնաբերեցի հորս ձայնասկավառակների հավաքածուում, երբ 11 տարեկան էի, եւ սիրահարվեցի այդ գործին: Շուտով ինձ հաջողվեց ստանալ նրա դաշնամուրային գործերից մի քանիսը, եւ հենց սկսեցի համերգներով հանդես գալ, այն ընդգրկեցի իմ երկացանկում, ինչը բավական հազվադեպ էր դասական դաշնակահարի համար, բայց այսօր տեսնում եմ, որ դասական համերգասրահներում այն սկսել են ավելի ու ավելի շատ ընդունել: Փորձում եմ նրան հնարավորինս անկեղծ մեկնաբանել, ինչպես Շոպենին, Ռախմանինովին կամ Կոմիտասին: Ուրախ էի, որ նվագեցի նրա դաշնամուրային էտյուդները Երեւանում, քանի որ այդ փունջը ես հաճախ եմ կատարում համերգների ժամանակ եւ խորապես սիրում եմ:

–Երբեւէ հանդիպե՞լ ես Ֆիլիպ Գլասին: Եթե այո, ինչպիսի՞ն է նա որպես մարդ: Եթե ոչ, ի՞նչ հարց կուզենայիր նրան տալ առաջին հերթին:

-Այդ հնարավորությունը դեռ չեմ ունեցել: Նա ստացել է իմ ձայնագրությունը ու, ըստ երեւույթին, հավանել է: Ինչ հա՞րց կտամ նրան… Ինչպիսի՞ հոգեվիճակում է եղել, երբ գրել է իր ամենագեղեցիկ դաշնամուրային ստեղծագործություններից մեկը՝ «Բացումը»…

–Պիտի խոստովանեմ, որ թեեւ Ֆիլիպ Գլասն իմ սիրելի կոմպոզիտորը չէ, բայց ես միշտ առիթից օգտվում եմ՝ ծանոթանալու նրա ստեղծագործություններին եւ միշտ հետաքրքրությամբ եմ ունկնդրում: 2011 թվականին ինձ բախտ վիճակվեց դիտել Ֆիլիպ Գլասի «Սաթյագհարա» օպերան Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում՝ կոմպոզիտորի ներկայությամբ: Այնուամենայնիվ, նրա դաշնամուրային էտյուդները ինձ չափազանց հուզիչ թվացին: Միգուցե պատճառը քո կատարո՞ւմն էր:

-Ես միշտ ուրախանում եմ՝ իմանալով, որ մարդիկ, որոնք հատուկ սեր չունեն Գլասի երաժշտության հանդեպ, այնուամենայնիվ, վայելում են իմ համերգները կամ ձայնագրությունները: Կարծում եմ, որ Գլասի արվեստի ընկալման հետ կապված խնդիրներից մեկն էլ այն է, որ նրան հաճախ սխալ են մեկնաբանում՝ մեխանիկորեն, անհոգի կամ երբեմն էլ հակառակը՝ չափից դուրս քմահաճ ձեւով: Ես փորձում եմ այս էտյուդները նվագել այնպես, ինչպես դրանք զգում եմ եւ ինչպես կարդում եմ՝ բծախնդրորեն, բայց զգացմունքներով: Իհարկե, այս կոմպոզիտորի զգացմունքները մակերեսին են, բայց չպետք է մոռանալ, որ նա ամենից առաջ արմատական կոմպոզիտոր է: Ինչպես Պիեռ Բուլեզը: Այս երկու կոմպոզիտորներն իրար հետ կապ չունեն, բայց ունեն միայն մեկ անհերքելի ընդհանրություն՝ կա՛մ պաշտում են նրանց, կա՛մ առավելագույնս՝ ատում: Սակայն անհերքելի է, որ երկուսն էլ կազմել են անցյալ դարի երաժշտության պատմությունը:

–Քո կենսագրության մեջ նշվում է Սվետլանա Եգանյանի անունը որպես այն եզակի երջանիկ հանդիպումներից մեկը, որը քեզ վճռական է դարձրել դաշնակահար դառնալու որոշմանդ մեջ: Ո՞վ է այդ երաժիշտը:

-Նա ֆրանսաբնակ ուսուցչուհի է, ծագումով՝ ռուսաստանցի հայ, որի հետ մի քանի տարի աշխատելու բերկրանքն եմ ունեցել: Նա ինձ շատ բան է ուսուցանել, հատկապես Սկրյաբինի եւ Շումանի մեկնաբանության առումով: Որոշ ժամանակ դասավանդել է Լիոնի բարձրագույն երաժշտական կոնսերվատորիայում:

–Դու կատարում ես Ալան Հովհաննես եւ Գուրջիեւ, որոնց թերեւս կարող ենք համարել հայ կոմպոզիտորներ, բայց համերգիդ վերջում նվագեցիր նաեւ մի փոքր կտոր Առնո Բաբաջանյանից: Հետո մեզ ցույց տվեցիր հայ կոմպոզիտորների դաշնամուրային երկերի՝ քո նոր ձեռք բերած հրատարակությունները: Դե ինչ, ընդլայնո՞ւմ ես հայկական երկացանկդ:

-Ես միշտ եմ սիրել հայկական երաժշտությունը, ոչ միայն դաշնամուրայինը: Շատ եմ սիրում  այն կատարել: Նվագում եմ Բաբաջանյան, անշուշտ՝ Կոմիտաս, Աբրահամյան, Հարությունյան, Բաղդասարյան եւ օգտվելով այս վերջին համերգի առիթից՝ փնտրեցի ուրիշներին… եւ մի քանի հիանալի բացահայտումներ արեցի՝ Նիկողայոս Տիգրանյան, Գեորգի Սարաջյան, Ռոբերտ Ամիրխանյան եւ այլք: Ծրագրել եմ մի համերգ՝ կազմված բոլոր այս կոմպոզիտորների գործերից, ներառյալ կին երգահանները, քանի որ շատ եմ սիրում նաեւ Գայանե Չեբոտարյանին: Շատ ուրախ եմ, որ իմ երրորդ ձայնասկավառակը նվիրված է ամերիկացի հայազգի կոմպոզիտոր Ալան Հովհաննեսին (Ալան Վանես Չաքմաքճյան): Այդ սկավառակս ֆրանսիական մի ամսագիր հռչակեց տարվա լավագույն ձայնագրություն:

–Ի՞նչ է քեզ համար Հայաստանը:

-Սա իմ երկրորդ այցելությունն է: Առաջին անգամ եղել էի 2014 թվականին, ավելի քան երեք շաբաթով, քույրերիցս մեկի եւ հորս հետ: Երկար մնացինք Երեւանում, հետո շրջեցինք վանքերով, գնացինք Սեւանա լիճ, հարավ եւ այլն: Այդ այցս ինձ խորապես հուզեց եւ ինձ շատ բան տվեց: Ես նորից կապ հաստատեցի իմ արմատների եւ իմ նախնիների երկրի հետ, թեեւ չեմ խոսում հայերեն…

–Իսկ ծագումով որտեղի՞ց է Մարտիրոսյան ընտանիքը, եւ ի՞նչ հայկական ավանդույթներ ունեք, եթե ունեք:

-Հստակ չգիտեմ, թե որտեղից է իմ ընտանիքը, կարծում եմ՝ Անատոլիայից: Ես միշտ ապրել եմ հայոց պատմության, նրա խոհարարական մշակույթի իմացությամբ, բայց իմը երաժշտությունն է: Հայաստան իմ երկրորդ այցից վերադառնալուց ի վեր Հայաստանի մասին տարբեր գրքեր եմ կարդում եւ, անկեղծ ասած, ուրախ կլինեմ վերադառնալ եւ նվագել այս հայտնաբերածս կոմպոզիտորների գործերը, որոնց, որքան հասկացա, Հայաստանում հաճախ չեն կատարում:

–Դու նաեւ բանաստեղծություններ ես գրում: Հայաստանից վերադառնալուց հետո որեւէ բան գրե՞լ ես:

-Գրեթե վեց տարի առաջ պոեզիան իմ մի մասն էր, մի քանի ամիս շարունակ: Ես մի ամբողջ ժողովածու գրեցի, շատ արագ եւ առանձնահատուկ զգացումով: Հասցրեցի հրատարակել, բայց դրանից հետո դեռ ոչինչ չեմ գրել: Ինձ հիմա ավելի շատ հետաքրքրում է դրսեւորվել երաժշտության մեջ: Ուրեմն, ինչո՞ւ հարգանքի տուրք չմատուցել Հայաստանին: Օրինակ, իմպրովիզացիա Կոմիտասի թեմայով՝ համերգիս վերջում…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ



ՖՐԱՆՍՈՒԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Բանաստեղծություններ

***

Նրանք ունեն դեմքեր

առանց տարիքի

այնժամ երբ

աշխարհը դադարեց

լինել երջանիկ

միակ ընկերոջ համար

ցուրտը անձրեւը

մառախլապատ

***

Աչքերս առավոտյան

բացվում են

բերանս ավելի քիչ

նախօրեի մի համ

դառնավուն նյարդայանացնում է ինձ

Երազե՞լ եմ

թե՞ ընթացքի մեջ եմ դեռ

բայց մեկն այդ երկուսից

լավագույնն է

երջանկությունն է այնտեղ

ծերացել

Աչքերս երեկոյան

փակվում են

խոսում է բերանս

Վերմեերի համով

ներգրավվում է մայրս

Ֆրանսերենից թարգմանեց ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ

Լուսանկարը՝ Մելանյա Ավանսատոյի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ անիմացիայի հիմնադիրը ֆիններեն հատորում

Հաջորդ գրառումը

Դեռ շատ հաղթանակներ ենք ունենալու

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Դեռ շատ հաղթանակներ ենք ունենալու

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական