Ուրբաթ, Հոկտեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆրանսիան մեծարում է հայազգի հերոս Միսաք Մանուշյանին

30/06/2023
- 30 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ֆրանսիայի հանրապետության պետական, զինվորական եւ քաղաքական գործիչ, գեներալ Շառլ դը Գոլի (1890-1970) ֆաշիստական Գերմանիայի Ֆրանսիա ներխուժման դեմ 1940 թվի հունիսի 18-ին արտասանած դիմադրական շարժման սկզբնավորումը ազդարարող հանրահայտ կոչի հիշատակի օրվա առթիվ ելույթ ունենալով Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ նախատեսվում է այդ շարժման հայազգի նշանավոր գործիչ Միսաք Մանուշյանի եւ նրա կնոջ՝ Մելինեի աճյունները ամփոփել երկրի ազգային պանթեոնում առաջիկա 2024 թվականի փետրվարի 21-ին, ոգեկոչելու նպատակով 1944 թվի այդ նույն օրը գերմանացիների կողմից նրա եւ մարտական 22 ընկերների գնդակահարման տարելիցը, տեղեկացնում է Փարիզից Ժան Էսքիյանը: Նա հավելում է, որ 1791-ից սկսած այդ պանթեոնում, որի ճակատամասում գրված է. «Երկրի Մեծերին՝ երախտապարտ հայրենիքից» հանգչում են Ֆրանսիայի ամենահայտնի դեմքերը, որոնցից առաջինը գրող, փիլիսոփա-լուսավորիչ Վոլտերն է եղել:

Միսաք Գեւորգի Մանուշյանը (1906-1944) ծնվել է Ադիյամանում (Օսմանյան Թուրքիա) սեպտեմբերի 1-ին, այգեգործի ընտանիքում: Ծնողները զոհվել են Մեծ Եղեռնի օրերին: Ինքնուս է եղել, աշխատել է որպես բանվոր, հետագայում դարձել է ատաղձագործ: 1920-ականների սկզբին ապաստան է գտել Լիբանանի հայկական որբանոցում, որտեղ էլ ստացել է իր կրթությունը: Ֆրանսիա է տեղափոխվել 1925-ին, որտեղ 1933-ին դարձել է «Հայաստանի օգնության կոմիտեի» (ՀՕԿ), ապա նրա Կենտրոնական վարչության անդամ: Ստանձնել է «Զանգու» շաբաթաթերթի խմբագրի պաշտոնը: 1935-ին դարձել է միջազգային կոմունիստական շարժման եւ ֆրանսահայերի միության գործադիր անդամներից մեկը: 1942-ին մասնակցել է գերմանացի զավթիչների դեմ մղվող պայքարին, միանալով ֆրանսիացիների դիմադրության շարժմանը: 1943-ի օգոստոսին նշանակվել է Փարիզի եւ Փարիզի շրջանի «Ինտերնացիոնալ պարտիզանական ջոկատների» հրամանատար: Իր հրամանատարության տակ գտնվող 50 մարտիկներից բաղկացած ջոկատները հիմնականում թիրախակալել են բարձրաստիճան գերմանացի զինվորականներին:

Նացիստների իրագործած մահապատիժը

Մանուշյանին ձերբակալել են Ֆրանսիայի հետախուզական մարմինները 1943 թվի նոյեմբերի 16-ին, կտտանքների ենթարկել նրան եւ իր 22 մարտական ընկերներին, որից հետո հանձնել են Գերմանիայի գաղտնի ոստիկանությանը՝ «Վերմախտ Գեստապոյին»: 1944 թվի փետրվարի 19-ին կայացած հապճեպ դատավարությունից հեո նրանց գնդակահարել են 2 օր անց: Կնոջը՝ Մելինեին թաքցրել է Շառլ Ազնավուրի ընտանիքը: Նա խուսափել է կալանքից:

Կարմիր ազդագիրը

Գերմանական քաղաքական ուժերը առիթը օգտագործելով տարբեր ազգությունների «ահաբեկիչների» նկարներով մի ազդագիր են պատրաստել, որին «Կարմիր ազդագիր» (L Affiche Rouge) անունն են տվել: Նախքան դատավճռի ի կատար ածումը Մանուշյանը մի երկտող է գրել, որտեղ ասված է. «Մահվան շեմին հայտարարում եմ, որ ատելությամբ լցված չեմ հանդեպ գերմանացի ժողովրդի»: Ժամանակին, հետմահու, Մանուշյանը պարգեւատրվել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանով:

Թարգմանեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)Խմբ. կողմից.– Մեր հայրենակիցներին հիշեցնենք, որ Երեւանում խորհրդային շրջանից ի վեր գործում է Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը, ֆրանսիական թեքումով, ինչպես նաեւ Մաշտոցի պողոտայի վրա գտնվող Մանուշյանի անվան պուրակը, որ մեր քաղաքացիներին առավելաբար ծանոթ է «Մաշտոցի պուրակ» անունով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ցանկացած կողմից կարող է հարված լինել, բայց Բաքվի նպատակն ու թիրախը Զանգեզուրն է»

Հաջորդ գրառումը

Բարերար Հրաչյա Պողոսյանը Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն է նվիրաբերել Սուրբ Հռիփսիմեի սրբապատկերը

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Բարերար Հրաչյա Պողոսյանը Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն է նվիրաբերել Սուրբ Հռիփսիմեի սրբապատկերը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Զոհվել է ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին

09/10/2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արմենուհի Կյուրեղյանի որդին, որ երկար տարիներ բնակություն էր հաստատել Ռուսաստանի Դաշնությունում, դեռ օգոստոսի սկզբներին զոհվել...

ԿարդալDetails

Է՞ս ա լուծումդ, Նիկոլ. է, ջհանդամը կորեիր, սենց չլուծեի՛ր

09/10/2025

Գործող իշխանությանը հեռացնելուց հետո մենք վերաբացելու ենք «Շողակաթ» հեռուստաընկերությունը. Էդմոն Մարուքյան

09/10/2025

Մեծ ռիսկեր կան, որ իշխանությունը կգնա մեծագույն խախտումների. Արման Թաթոյան

09/10/2025

Պուտինն Ալիևին բացատրել է, թե ռուսական երկնքում ինչպես է վթարվել ադրբեջանական Azal-ը

09/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական