Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օրվա խնդիրը` տնտեսության վերաիմաստավորումը

05/05/2023
- 05 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թվերով ու տոկոսներով հայաստանյան հանրությանը ներկայանալու ՀՀ գործադիր մարմնի, որն է կառավարության աշխատաձեւը, կարելի է թե՛ ընդունելի, թե՛ յուրօրինակ դիտարկել: Առաջինի պարագայում դրանք ցուցիչներ են, որոնք արտահայտում են կատարված աշխատանքների արդյունքները, երկրորդի դեպքում հարցեր են ծնվում, որոնք միշտ չէ որ արտահայտում են գործընթացի իրական պատկերը: Եվ ակամայից հայտնվում է հակասության զգացումը, երբ թվերը կան, իսկ արդյունքներն այն չեն, ինչ հարկ է ակնկալել դրանց շնորհիվ ու ինչու ոչ` օգնությամբ: Եվ ծնվում է սպասվող հարցը` երբ ՀՀ շարքային քաղաքացին կզգա 13 տոկոս կազմող երկրի տնտեսական աճի մոգական ազդեցությունը: Տնտեսվարական մտքի որոշակի հատվածը սույն հարցի պատասխանը մշտապես է հնչեցնում` ոչ առաջիկա տարիներին, քանզի աճին զուգահեռ կան նաեւ տնտեսությունում առկա այլ գործոններ, որոնք խոչընդոտում են արդյունքների ամրագրմանը, դրանց տեսանելիության հաստատմանը: Այստեղ էական է գնաճ համարվողի հանգամանքը, որը հիմնականում երկու գործոնով է պայմանավորվում: Առաջինում աշխատավարձերի ճկուն քաղաքականության ամրագրումն է, աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը, սոցիալական ու հարկային պարտավորությունների հանդեպ պահվածքը: Երկրորդի պարագայում գնաճի հանդեպ կամայականության դրսեւորումն է, տնտեսության վարումից շեղվելը, գերշահույթի ստացումը, որն իր հերթին խնդիրներ է առաջացնում: Հայաստանի հանրապետության 2022-ի տնտեսության պարագայում ունենք մի վիճակ, երբ 13 տոկոս աճի պարագայում առկա է մոտ 10 տոկոսի հասնող անորոշից-անհասկանալի-անկառավարելի գնաճ: Սա` վերաֆինանսավորման աննախադեպ բարձր՝ 10.75 տոկոս պարագայում:

Ամենայն անկեղծությամբ նշում եմ, որ ակտիվ լրագրությամբ զբաղվող քաղաքացին լինի թե իր հարյուր հազարավոր հայրենակիցները, պարտավոր չեն այսօրինակ հարցերից ու դրանք խնդիրների վերածելուց պատասխանների փնտրտուքի տրվել: Փոխարենը նրանք համոզված են, որ տնտեսվարական պարզ ու հասարակ քայլերի օգնությամբ 2022-ի համար նախանշված 4 տոկոս գնաճը կարելի էր ոչ միայն զսպել, այլեւ նվազեցնել, քանզի երկիր մոլորակի վրա նման պետություններ էլ կան: Ասենք` հաց-հացամթերքների արտադրության ոլորտում արձանագրված սպասված թե աննախադեպ գնաճը հասցնել նվազագույնի, անգամ գնանկում ապահովել: Պարզից էլ պարզ է, թե ինչպես` հաց-հացամթերիքների պատրաստման հումք ցորենն ու ալյուրը սեփական երկրում արտադրելու միջոցով, քանզի դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները կան: Վարելահողերն առկա են, ալրաղացները գործում են, միջին հզորության արտադրությունների ցանցն առկա է անգամ ամենափոքր բնակավայրերում: Մեր մարդիկ մնան վիճակը տարօրինակից մինչեւ անբացատրելի են համարում, քանզի որերորդ տարին է նորօրյա իշխանությունը հացահատիկային մշակաբույսերի արտադրության խթանման նպատակով ոչ հարուստ բյուջեից ահռելի միջոցներ է հատկացնում, հարկային զիջումների է գնում: Ավաղ, արդյունքները տեսանելի չեն, պատճառներն անհայտ: Խիստ տարօրինակ է, որ մայիս ամսին ենք անցել, իսկ ՀՀ կառավարության նիստերից որեւէ մեկում այդպես էլ չքննարկվեց գարնան գյուղատնտեսական աշխատանքների վերաբերյալ որեւէ հարց: Արդյո՞ք պատասխանատվության բաժին չունեն երկրի պարենային ապահովության համար պատասխանատու ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաները, պետական սերմնաբուծական կենտրոնները, ագրարային անվանվող գյուղատնտեսական բարձրագույն ուսումնական հաստատությունները: Այս հաստատություններում գիտական թեզեր են պաշտպանվում թե ինչ է անհրաժեշտ հայաստանյան վարելահողերում հեկտարից 2 տոննա ցորենի ստացումը 6-7 տոննայի հասցնելու ուղղությամբ, որն այդպես էլ տեսականից գործնականի չի վերածվում: Պարզապես` պահանջելու ցանկություն չկա, քանզի վիճակագրական տվյալներով ամեն ինչ կարգին է, ոգեւորությունը նվազեցնելու անհրաժեշտություն չկա:

Փաստ է, որ թշնամի հարեւանի սանձարձակ պահվածքի պարագայում ՀՀ տնտեսությունը այլ որակներ պետք է ցուցաբերի, ապահովության ու անվտանգության առավելագույն ցուցանիշներ սահմանի, արտակարգ իրավիճակներին հատուկ համարժեք քայլեր ձեռնարկի: Ավաղ, վարչապետական այն մոտեցումը, թե, ասենք տնտեսության հիմնական ցուցանիշներից պետական պարտք-համախառն ներքին արդյունք համամասնությունը թեթեւ իրավիճակ է ապահովում կառավարման առումով, այսուհանդերձ ոչ քիչ թվով տնտեսագետներ մտահոգիչ են համարում, անգամ` առավել մտահոգիչ ու անգամ վտանգավոր: ԱԺ ներկայացված տարեկան հաշվետվության զեկույցում նշվում է, որ տոկասադրույքներով հանդերձ 2023-ին պարտքի մարման գումարը հասնում է 600 մլրդ դրամի, դոլարային արտահայտությամբ` 1.5 մլրդ դոլարի, որն ահռելի թիվ է մոտ 5 մլրդ դոլար կազմող ՀՀ բյուջեի եւ 10 մլրդ դոլար պարտքի պարագայում: Դժվար չէ գուշակել, թե ինչի կհանգեցնի հերթական նոր պարտք վերցնելը: Ի դեպ` Վրաստանի պետպարտքը 8 մլրդ դոլար է:

Տնտեսության վերաիմաստավորում բոլոր առումներով, ներմուծում-վերաարտահանումից առավել սեփական արդադրության արտադրանքի թողարկում, ահա այն գործելաոճը, որն առաջնահերթն անհրաժեշտ է իրականացնել արհավիրքի առջեւ գտնվելու պարագայում: Այստեղ թերեւս ցանկալի է խոստացված հայկական «Դավոս»-ի կազմակերպումը, որտեղ կհամատեղվեն աշխարհասփյուռ մեր հայրենակից գործարարների ու տնտեսագետների ջանքերը: Այդ հայկական ներուժ հայտարարվողն ու հռչակվողն ի վերջո կա չէ՞, որը ժամ առաջ հայությանը ծառայեցնելն է օրվա հրամայականը: Ի վերջո` բանկերում միլիարդներ կան, որոնք նպատակային ծրագրերի են սպասում:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Հ.Գ.- Տեսեք ինչ է գովազդվում հայաստանյան առեւտրային ցանցում` հայկական արտադրության երկար դեղին բրինձ: Թե որտեղ է այն մշակվել, չի ասվում: Ինչ բաժին ունի այն ՀՀ հիշատակված տնտաճի մեջ` նույնպես. գաղտնի՞ք է: Դրոշները խորհրդանշում են երկրները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայոց երկիրն արեւափայլ թեւերով փյունիկի նման հառնելու է

Հաջորդ գրառումը

Ինչո՞ւ ընդդիմությունը չի հրաժարվում մանդատներից. հիմնական պատճառները երկուսն են

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Արցախի կորուստը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում. դրանից հետո նա զբաղված է մի խնդրով՝ իրենից հեռացնել այդ պատասխանատվությունը

10/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Չպատերազմ և Չխաղաղություն. Վահե Հովհաննիսյան

10/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «խաղաղությունը»՝ Ադրբեջանի պայմաններով. Փաշինյանն ընդունել է Բաքվի նոր պահանջը

08/11/2025
Հրապարակախոսություն

Սարգսյանի նախօրեի մտքերը ոչ թե քաղաքական վերլուծություն էին, այլ հին ու մաշված ձայնապնակի կրկնություն. Նազելի Բաղդասարյան

08/11/2025
Հաջորդ գրառումը

Ինչո՞ւ ընդդիմությունը չի հրաժարվում մանդատներից. հիմնական պատճառները երկուսն են

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական