Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՕՐԵՐԻ ՀԵՏ. Ընդդեմ թուրք-թաթարական բարբարոսության (*)

11/02/2022
- 11 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրքիայում մշակութային նշանավոր գործիչ Օսման Քավալայի հետ մի առանձնազրույցի ընթացքում, որը վերաբերում էր այդ երկրում հայկական քաղաքակրթության, մասնավորաբար` ճարտարապետական կոթողների ճակատագրին, խոսակիցս առաջ քաշեց մի ուշագրավ կոնցեպտ, որի իրականացման համար ինքն ու իր համախոհները ջանում էին, ինչպես վստահեցրեց, արդեն երկար ժամանակ: Ըստ այդ կոնցեպտի, Թուրքիայի կառավարությունը պետք է հայտարարի, որ իր տարածքում գտնվող քաղաքակրթական բոլոր հուշարձանները, հունական, հռոմեական թե հայկական, մաս են կազմում այդ երկրի քաղաքակրթական ժառանգությանը, եւ, հետեւաբար, պետք է վայելեն պետական ուշադրության եւ հոգատարության բոլոր առավելությունները: Այլ խոսքով, ըստ այդ մոտեցման, Թուրքիայում վերջ պիտի տրվեր այլ ազգերի, դրանց թվում նաեւ հայերի ստեղծած ճարտարապետական եւ այլ կոթողներն ու գանձերը թուրքացնելու, օրինակ` Անին սուլջուկյան ներկայացնելու տասնամյակների քաղաքականությանը:

Ընդհանուր առմամբ` սփոփիչ մոտեցում, որի մխիթարական կողմն այն էր, որ պետական հոգատարության տակ հայկական այդ կոթողներն այլեւս չէին քանդվի կամ պայթեցվի, ինչպես տասնամյակներ շարունակ, չէին պղծվի ու վանդալիզմի ենթարկվի, ինչպես եղել էր միշտ: Մանավանդ որ, այդ օրերին, ավելի քան մեկ տասնամյակ առաջ, վերանորոգվում էին Աղթամարի Սուրբ Խաչը, Անիի պարիսպներն ու որոշ շինություններ: Մանավանդ որ թուրքերն արդեն համն առել էին զբոսաշրջիկների ծախսած գումարների…

Թե հետո ի՞նչ եղավ Քավալայի այդ կոնցեպտը, անհայտ է ինձ: Միայն հայտնի է, որ նա, ինչպես նրա համախոհներից ոմանք հայտնվեցին էրդողանյան բանտախցերում, պետությանը դավաճանելու մասին 301-րդ եւ այլ հոդվածներով: Մեկ էլ հայտնի է, որ Թուրքիա կոչվող պետության ողջ տարածքում գտնվող հայկական ճարտարապետական, եկեղեցական ու կրթական շենք-շինությունները, նաեւ գերեզմանատները, շարունակեցին քանդվել, սրբապղծվել, այլանդակվել ու մասնավորեցվել պետական որոշումով կամ թողտվությամբ, ինչպես եղել էր ամբողջ 20-րդ դարում եւ հաջորդող տասնամյակներին, շարունակելով Ցեղասպանությունը:

Այս եւ նման հարցերում իրենց զարմիկներից ոչնչով հետ չմնացող, իրենց բռիությամբ նրանց գերազանցող թուրք-թաթարները, որոնք այժմ ներկայանում են իբր ուրույն` ադրբեջանցի ժողովուրդ, շարունակեցին հայկական հետքերը ջնջել-ոչնչացնելու պետական, ի՜նչ եմ ասում, բնազդական բարբարոսի իրենց քաղաքականությունը նոր թափով, առավել լկտի ու բացահայտ: Հենց այն քաղաքականությունը, որը առաջ են տարել միշտ, սովետական շրջանում` աթեիզմի դիրքերից, մեր ժամանակներում` թուրանիզմի: (Այսօր ո՞վ կարող է ասել, թե ի՞նչ եղավ ամբողջ Շիրվանի, Շամախիի, Գանձակի հայությունը, դեռ չխոսելով Բաքվի, Շահումյանի եւ հարակից շրջանների հայության մասին: Ո՞վ կարող է ասել, թե այժմ ի՞նչ վիճակում է գտնվում Կասպիցի ափին գտնվող բանալի-քաղաքի` Դերբենդի (Ճորա Պահակ) 16 հազարի հասնող հայությունն ու հայկական Ս. Աստվածածին եկեղեցին):

Իսկ վերջին պատերազմի ընթացքում ու հետո, Ալիեւի թուրք-թաթարները, ողջ աշխարհի աչքի առաջ ռմբակոծեցին Շուշիի հրաշք Ղազանչեցոց եկեղեցին ու պայթեցրին նրբագեղ Կանաչ ժամը ու դեռ սպառնում են: Իրենց առաջնորդի ծրագիր-առաջադրանքին ընդառաջ նրանք պատրաստվում են ջնջել հայատառ ու հայարմատ արձանագրությունները, որպեսզի փորագրեն… ի՞նչ, ո՞ր լեզվով, ո՞ր այբուբենով, ուդիակա՞ն, աղվանակա՞ն, թե՞….: Թուրք-թաթարական տգիտությունը հասել է այնտեղ, որ մեր սրբատառ արձանագրությունները շփոթում են գրատախտակի վրա կավիճով գրված տողերի հետ: Գոնե օրինակ առնեն իրենց ավագ եղբայրներից, որոնք, այնուամենայնիվ, ինչ-որ բաներ պահպանում են:

Այդ ոտնձգությունների եւ ոտնձգության սպառնալիքների դեմ օրերս հանդես եկան ՀՀ տարբեր գերատեսչություններ, Մայր աթոռ Ս. Էջմիածինը, Արցախի մշակույթի նախարարությունը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, հասարակական տարբեր կազմակերպություններ, պահանջելով միջազգային մարմինների միջամտությունը, որոնց մասին, հավելյալ տեղեկություններով հանդերձ, կից սյունակներում առանձին վերլուծությամբ հանդես են գալիս մեր հմուտ աշխատակիցները:

Շտապեմ ասել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ որեւէ հույս չպետք է կապել. միջազգային այդ կազմակերպությունը, ինչպես բացահայտվեց մի քանի տարի առաջ, մինչեւ ականջները կաշառված է Բաքվի կողմից, ինչպես Վատիկանից, որի հռոմեական կատակոմբներն անգամ վերանորոգվում են Ալիեւայի փողերով: Փոխարենը, զորաշարժի պետք է ենթարկել մեր ազգային-եկեղեցական բոլո՛ր կառույցները, գիտական կենտրոնները, համալսարանները, հայագիտական ամբիոնները տարբեր երկրներում, օտարազգի հայագետներին, թանգարաններն ու մամուլը, եւ ամենակարեւորը` Ցեղասպանության հարցերով զբաղվող միջազգային բոլոր կառույցները, քանզի Թուրքիայում եւ Ադրբեջան հորջորջված երկրում շարունակվում է Հայոց ցեղասպանությունը:

Մեզ դատապարտումի խոսքեր պետք չեն: Պետք են պատժամիջոցներ:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

*) Հոդվածի վերնագիրը ընտրված է Ժան դը Մորգանի «Ընդդեմ Արեւելքի բարբարոսների» (Contre les barbares du l’Orient) 1918-ին Փարիզում հրատարակված գրքի վերնագրի նմանողությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսրայելը պատրաստ է հազարավոր հրեաների տարհանել ռուս-ուկրաինական ճգնաժամային գոտուց

Հաջորդ գրառումը

ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆ. Հայաստան-Թուրքիա բանակցութեանց հրատապ հարցադրութեանց ծիրին մէջ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆ. Հայաստան-Թուրքիա բանակցութեանց հրատապ հարցադրութեանց ծիրին մէջ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական